Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով՝ համավարակի կանոնների պահպանմամբ

10/03/2021 schedule16:20

Համավարակի թվերի աճով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում նոր սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում: Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով՝ համավարակի կանոնների պահպանմամբ: Այս մասին տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարությունը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ համավարակով պայմանավորված՝ դպրոցներն արդեն իսկ գործում են սահմանափակումներով՝ հիմք ընդունելով առողջապահության նախարարի հրամանով հաստատված համավարակի կանոնները:

«Կառավարությունում ունեցել ենք քննարկումներ Առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, և դպրոցների ամբողջությամբ հեռավար անցնելու հարց չի քննարկվել, այդպիսի որոշում չկա։ Շարունակում է գործել առողջապահության նախարարի այն հրամանը, որով կարգավորվում է դպրոցներում այս պայմաններում ուսուցման պրոցեսի կազմակերպումը։ Մենք հիմա կարիք ունենք ևս մեկ անգամ խստորեն հետևելու այն պարզ կանոններին, որ կան՝ դիմակի կրում, ձեռքերի հաճախակի ախտահանում»,- նշում է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ գործող կարգավորումները սահմանում են, թե որ դեպքերում դպրոցը կարող է անցնել հեռավար ուսուցման։ Ըստ այդմ՝ հնարավոր է իրավիճակային լուծումներ տալ:  Այսինքն՝ եթե կան դպրոցներ, որտեղ համավարակի դեպքերը որոշակի տոկոսի են հասնում, ապա այդ հաստատությունները ժամանակավոր անցնում են հեռավար կրթության՝ մինչև իրավիճակը փոխվի, և նորից անցում կատարվի առկա ուսուցման։ Ժ. Անդրեասյանի գնահատմամբ՝ այս մոտեցումը ներկա պայմաններում ամենաարդյունավետ լուծումն է. այսինքն՝ սահմանափակումների կամ նոր խստացումների, այն է՝ հեռավար կրթության անցնելու որոշում ողջ համակարգի համար չի կայացվում: Նմանօրինակ որոշում, ըստ անհրաժեշտության, կարող է կայացվել առանձին դպրոցների համար:

Ժաննա Անդրեասյանը նաև հիշեցնում է, որ Առողջապահության նախարարության կողմից վերջերս մեղմացվել են կանոնները. սոցիալական հեռավորությունը նախկին 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր:  Հետևաբար, դասարաններում կարող են գտնվել 20-ից ավելի աշակերտներ, եթե ապահովվում է նշված սոցիալական հեռավորությունը: Դրանով, ըստ փոխնախարարի, լուծում է ստացել այն դասարանների ամենօրյա ռեժիմով դասեր կազմակերպելու խնդիրը, որոնք, ունենալով 22-23 աշակերտ, դասեր էին կազմակերպում հերթափոխով՝ դասարանը կիսելու սկզբունքով:

«Մեկ մետր հեռավորություն պահելու դեպքում դպրոցները կարող են միասնական դասապրոցես կազմակերպել»,- նշում է Ժ. Անդրեասյանը՝ հավելելով, որ բազմաթիվ դպրոցներ արդեն անցել են ամենօրյա ռեժիմով առկա ուսումնական գործընթացի: Փոխնախարարը նաև շեշտում է, որ համավարակի կանոնների պահպանումը բխում է դպրոցների շահերից, որովհետև կանոնների պահպանումն առկա ուսուցումը չընդհատելու  գրավական է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ շատ քիչ թվով դպրոցներ են անցել հեռավար ուսուցման՝ պայմանավորված համավարակի թվերի աճով, ինչը նշանակում է, որ դպրոցները հետևողական են կանոնների պահպանման հարցում:

Ժ. Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ռիսկի խմբերում ընդգրկված շուրջ 5000 աշակերտների համար կազմակերպվում է հեռավար ուսուցում՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հեռավար ուսուցման կարգի:  Ըստ այդ կարգի՝ հեռավար կրթության մոդելը կարող է կիրառվել նաև հեռավոր բնակավայրերի այն դպրոցների համար, որտեղ առկա է մասնագիտական կադրերի պակաս: Այդպիսի շուրջ 101 դպրոց կա, որոնց համար ընտրված մենթոր դպրոցների ուսուցիչները կկազմակերպեն հեռավար դասեր:

Հեռավար ուսուցում կարող է կազմակերպվել նաև դիվանագիտական գործունեություն իրականացնող անձանց երեխաների, ինչպես նաև սփյուռքահայերի համար՝ նրանց ցանկությամբ: Այդ նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում գործում է հեռավար կրթության հարթակ, որտեղ տեղադրվում են ինչպես տեսադասեր, այնպես էլ հեռավար դասեր՝ ինտերակտիվ ձևաչափով: Օրինակ, եթե սփյուռքահայերը ցանկություն ունեն լրացնել որոշակի առարկաների կրթական բացը, կարող են ընդգրկվել հեռավար դասերին: Գրանցվելով հեռավար կրթության հարթակում՝ նրանք կստանան մուտքանուն, ծածկագիր և կընդգրկվեն  ձևավորված առցանց դասարաններում ու դասերին մասնակցելու հնարավորություն կստանան: 

Ժ. Անդրեասյանի խոսքով՝ անցյալ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում, երբ համավարակի պատճառով անցում կատարվեց հեռավար դասերի, ուսուցչական համայնքն առցանց դասերի կազմակերպման որոշակի փորձ և հմտություն ձեռք բերեց: Այս ընթացքում շուրջ 7000 ուսուցիչ վերապատրաստվել է՝ ՏՏ գործիքների կիրառման հմտություն ստանալու նպատակով: Հաշվի առնելով կուտակված փորձը՝ ԿԳՄՍ նախարարությունն այժմ հեռավար կրթության կատարելագործման ծրագիր է մշակում:

Տպել
1416 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին