Դպրոցը կարի ֆաբրիկա դարձնելու վտանգն անցել է. շենքը վերանորոգվել, բարեկարգվել ու վերազինվել է

Դպրոցների վերակոմպլեկտավորման գործընթացը, որը ձեռնարկվել էր 2017 թվականին՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ, դարձել էր նաեւ Արթիկի N 4 դպրոցի գլխավոր մտահոգությունը:

Ինչպես այն ժամանակ նշվում էր, հանրակրթական ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման նպատակը շենքային անմխիթար վիճակ ու թերբեռնվածության ունեցող դպրոցների օպտիմալացումն է, քանի որ դրանց հիմնանորոգման համար միլիոնավոր գումարներ են հարկավոր, ինչը պետությունը չի կարող հատկացնել:

Արթիկի N 5 դպրոցի հետ միավորման հեռահար ծրագրից բացի՝ Արթիկի 4-րդ դպրոցի տարածքում նախատեսվում էր տեղակայել «Սաստեքս» տեքստիլ արդյունաբերության ֆաբրիկան՝ շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ու Վարագյան եղբայրների աջակցությամբ: Դպրոցի տարածքում հիմնադրվելիք կարի ֆաբրիկայում մոտ 400 աշխատատեղ պետք է ստեղծվեր Արթիկի ու հարակից գյուղերի բնակիչների համար: Իսկ թե ինչու էր որոշվել հենց դպրոցի տարածքն օգտագործել այդ նպատակի համար, նշվում էին դպրոցի թերբեռնվածությունն ու անբարեկարգ վիճակը:

Ի վերջո, սակայն, հուրախություն դպրոցի աշակերտների եւ աշխատակիցների, տեղի չի ունեցել ո՛չ մեկը եւ ո՛չ էլ մյուսը. ավելին, դպրոցը հիմնովին վերանորոգվել է, բարեկարգվել՝ համալրվելով նյութատեխնիկական անհրաժեշտ սարքավորումներով:

Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դպրոցը կարի ֆաբրիկա դարձնելու վտանգ այլեւս չի տեսնում. դա հիմա արդեն անիրատեսական է, քանի որ վերանորգված, լուսավոր, բարեկեցիկ դպրոցը 5-րդ դպրոցին միանալու ծրագիրն այլեւս մնացել է անցյալում:

«Դա աբսուրդի դաշտից կլինի պարզապես: Եթե նախկինում դպրոցների միավորվելը բացատրում կամ հիմնավորում էին մեր դպրոցի անբարեկարգությամբ, ապա այսօր ոչ մի պատճառաբանություն ընդունելի չի լինի. հիմա Հայ կրթական հիմնարկության շնորհիվ վերանորոգվել է գրեթե ամբողջ դպրոցի տանիքը, պատուհանները, դռները, դասասենյակները: Այսուհետ մեր երեխաները կսովորեն բարեկեցիկ պայմաններում, այսուհետ մենք էլ ո՛չ ջեռուցման եւ ո՛չ էլ սարքավորումների խնդիր չենք ունենա: Տաք, լուսավոր դասասենյակները եւ մոտ 12 իդեալական սանհանգույցները եւս ստեղծել են նպաստավոր պայմաններ: Վերանորոգվել են հատակը, մարզադահլիճը եւ միջոցառումների դահլիճը, վերականգնվել է նաեւ այն կորպուսի ջեռուցումը, որը չէր ջեռուցվում մինչ վերանորոգումը: Մեր դպրոցը Հայ Կրթական հիմնարկությունից նվեր է ստացել համակարգիչներ, գրատախտակներ, սեղան-աթոռներ, ուսուցչանոցի համար կահույք»,- ասաց տնօրենը:

Վերանորոգումից հետո աշակերտների թիվը 132-ից դարձել է ավելի քան 160: «Եվ դեռ ունենալու ենք աշակերտ-թվի աճ, որովհետեւ կան ծնողներ, որոնք ասում են, որ սեպտեմբերից տեղափոխելու են երեխաներին: Շենքից մի հատված վերանորոգվել է նախակրթարան ունենալու համար, հիմա նաեւ այդ հարցերով ենք զբաղվում»,- նշեց Նունե Գրիգորյանը:

Հարցին՝ թե ինչու դպրոցի շենքը կարի ֆաբրիկա դարձնել ցանկացողները հրաժարվեցին իրենց այդ մտքից՝ Նունե Գրիգորյանը պատասխանեց. «Մեր պայքարի արդյունքում դպրոցը չդարձավ կարի ֆաբրիկա: Եվ կոլեկտիվի միահամուռ ուժերի, եւ՛  ծնողական հանրույթի պայքարի շնորհիվ իրենք պարզապես չկարողացան: Հետո մեր դպրոցը գտնվում է քաղաքի կենտրոնում, ու կենտրոնում դպրոցը դարձնել կարի ֆաբրիկա, դա էլ է սխալ, որովհետեւ գործարաններն ընդհանրապես քաղաքի ծայրամասերում են լինում, ոչ թե քաղաքի կենտրոնում: Արթիկի 7-րդ դպրոցի շենքը դարձավ գործարան, բայց այդ գործարանը նպատակին չի էլ ծառայում (2017 թվականին Արթիկի N 7 ավագ դպրոցը վերակոմպլեկտավորվել է N 3 ավագ դպրոցի հետ, ազատված շենքը 20 տարի անհատույց օգտագործման իրավունքով օտարվել է «Չեխ-Արմ-Ինվեստ» ՍՊԸ-ին, որի 50 տոկոս բաժնեմասի սեփականատերը գործարար Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկ Ալեքսանյանն է - խմբ.)»:

«Նախկին լարվածությունը եւ անհանգստությունը, որ տիրում էր դպրոցում՝ կապված դպրոցի հետագա ճակատագրի անորոշության հետ, արդեն հաղթահարված է: Դպրոցում բարոյահոգեբանական մթնոլորտը իդեալական է. բարձր պատրաստվածությամբ ուսուցիչների եւ մեծ պատրաստակամությամբ աշակերտների հետ աշխատելը իսկական երջանկություն է»,- հավելեց տնօրենը:

Դպրոցի հետագա կարգավիճակի, մասնավորապես կարի ֆաբրիկա դարձնելու հնարավոր վտանգի, ինչպես նաեւ երբեմնի մտադրության փոփոխության պատճառների շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանից: Նա նշեց, որ մտադրության փոփոխությունների մասին ինքը տեղյակ չէ. ներդրողներն են ցանկացել դպրոցի տարածքում ֆաբրիկա ստեղծել, սակայն ժամանակին մտափոխվել են, իսկ թե ինչու՝ ավելի լավ կլինի ներդնողներից ճշտել:

«Ժամանակին Եվրոֆաբրիկայի հետ համատեղ Սրմաքեշն էր զբաղվում, ուզում էին ֆաբրիկա բացեին, հիմա չգիտեմ: Իսկ ինչ վերաբերում է տարածքի տրամադրմանը, տարածքը համայնքին չի պատկանում. եթե տրամադրի, ապա կառավարությունը պետք է տրամադրի»,- ասաց Վարագյանը:

Համայնքապետի խոսքով՝ ինքը առհասարակ շահագրգռված է, որ քաղաքում բոլոր ուղղություններն էլ հավասարապես զարգանան ու բարելավվեն. ե՛ւ բարեկարգ դպրոցներ լինեն, ե՛ւ աշխատատեղեր:

Ինչ վերաբերում է դպրոցը ֆաբրիկա դարձնելու հնարավոր վտանգին՝  համայնքապետը հավատացրեց, որ միանշանակ նման վտանգ այլեւս չկա:

Մարիամ Գեւորգյան

Տպել
2675 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա