«Բնապահպան պաշտոնյաները» Սյունիքում վարազի ապօրինի որս են արել. Econews

09/03/2021 schedule13:30

Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է Սյունիքում տեղի ունեցած հնարավոր ապօրինի որսի մասին։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում վարազի ապօրինի որսի մասնակիցներ են հանդիսացել նույն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը, ինչպես նաև՝ «Մաքս ֆիշ» ՍՊԸ ղեկավարը։ Նշված ընկերությունում Արմեն Բավոյանը մոտ օրերս պետք է տեսչական ստուգում իրականացներ։

Ընդգծենք, որ այս մարդիկ ի պաշտոնե կոչված են պահպանելու բնությունը, և ուշագրավ է, թե ինչպես է վերահսկող մարմնի ղեկավարը տեսչական ստուգման ենթակա մասնավոր ձկնաբուծարանի «տիրոջ» հետ միասին հայտնվել Սյունիքում, այն էլ՝ մեքենայում, որի մեջ ապօրինի որսված վայրի խոզի միս է։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ մեքենայում եղել են 4 հոգով, որոնցից մեկը հաստատ Արարատի տարածքային բաժնի պետն է եղել։

«Մեր տեսչական մարմնի աշխատանքների արդյունքում կասկած է եղել, որ տվյալ մեքենան մարզում է գտնվում՝ ապօրինի որս կատարելու նպատակով։ Հետևելով մեքենայի շարժին՝ կասկած է առաջացել, որ իրենք կատարել են ապօրինի որս և փորձում են հեռանալ։ Դիմել ենք ոստիկանություն, որ նշված համարանիշներով մեքենան կասկածվում է ապօրինի որսի մեջ։ Մեքենան կանգնեցրել և խուզարկել են Սիսիանի բաժնում, և պարզվել է, որ մեքենայում առկա է 26.5 կգ փաթեթավորված սառեցված միս։ Մեքենայում գտնվող մարդկանց մոտ եղել են իրենց անվանը կցված որսորդական հրազեն և փամփուշտներ։ Մեզ ոստիկանությունից հրավիրել են՝ պարզելու համար, թե ինչ միս է։ Տեղում զննության արդյունքում պարզ է դարձել, որ առգրավվածը վայրի խոզի միս է՝ սառեցված վիճակում»,- մանրամասնեց նա։ 

Պարոն Սահակյանը նշեց, որ այժմ որոշակի դժվարություններ կան՝ կապված վնասի հաշվարկի հետ, քանի որ դրա համար պետք է հստակ իմանալ տեղադիրքը, սակայն այդ տեղեկատվությունը դեռ թերի է։ Հավանական է նաև, որ որսն իրականացվել է բնության հատուկ պահպանվող տարածքում, ինչն ավելի է խստացնում պատիժը։ «Նրանք բռնվել են փետրվարի 22-ին, իմ կարծիքով՝ նրանք որսացել են կա՛մ 20-ին, կա՛մ 21-ին, այդ իսկ պատճառով էլ միսը սառեցված է եղել, որպեսզի չփչանա։ Համենայն դեպս ես անձամբ փետրվարի 20-ին նրանց նկատել եմ մարզում, ինչն ինձ մոտ կասկած է առաջացրել, քանի որ նրանք եղել են հատուկ արտահագուստով, զենքերով, և մենք մեր գործառույթն իրականացրել ենք։ Մեքենայում եղել են 4 հոգով, որոնցից մեկը հաստատ Արարատի տարածքային բաժնի պետն էր»,- ընդգծեց նա։ 

ՀՀ ոստիկանությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը հերքեց տեղեկատվությունը, թե մեքենայում գտնվել է նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը։ Այնուամենայնիվ, ՀՀ ոստիկանությունը դեռ չի հայտնել փաստագրված տվյալներ, թե ովքեր են եղել նշված որսի մասնակիցները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
1947 դիտում

Արվում է առավելագույնը՝ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար. Արայիկ Հարությունյան

Բերեցին ու ավելի ինքնախայտառակվեցին՝ հոխորտալով դեսպանի վրա, ՀՅԴ-ն էլ ԱՄՆ-ից պահանջեց ետ կանչել իր դեսպանին. Սաֆարյան

ՄԱԿ-ը կոչ է արել ապահովել ՌԴ-ից ապրանքների և պարարտանյութերի մուտքը համաշխարհային շուկաներ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը

Թող Վաշինգտոնում Հայ Դատի գրասենյակը պատմի՝ մեկ տարում որքան է հետապնդել Ադրբեջանի և Թուրքիայի դեսպաններին. Բաբաջանյան

Ստեփանակերտում դպրոցի ուսուցիչը մանկահասակ երեխաներին շահագործում է իր քաղաքական պիղծ նպատակների համար. Ալեքսանյան

Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

ԵՀ-ն մտադիր Է մինչեւ հունիսի վերջ գնահատական տալ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության խնդրանքին

Կկանոնակարգվի փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու ընթացակարգը

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կանցկացվի հունիսին, Երևանում. Վոլոդին

Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնում

Հանդիպել են Ժոզեպ Բորելն ու Արարատ Միրզոյանը. քննարկվել են Լեռնային Ղարաբաղի, ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին հարցեր

Հայաստանում ժողովրդավարական առաջընթացին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել Արսեն Թորոսյանն ու Ֆրանսիայի դեսպանը

Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության ժողովի մասնակիցներին

23-ամյա երիտասարդի սպանության փորձի գործով հետախուզվողը հայտնաբերվել է. ՔԿ

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացի

Հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասին. Գրիգորյան

Պետական աջակցությամբ մի շարք հուշարձաններ կվերականգնվեն. աշխատանքները մեկնարկել են

Վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է նաև միջազգային մակարդակում. Արմեն Գրիգորյան

Գողացել են օդորակիչները. Կամերային թատրոնը մայիսի 20-ից հետաձգում է բոլոր ներկայացումները

Ընդունելության քննությունների անցկացման համար ձևավորվել է 41 քննական կենտրոն

Ուզում ենք ունենալ այնպիսի դատական համակարգ, որը նայում է մարդկանց աչքերին, ոչ թե ձեռքերին․Փաշինյան

Դանակահարություն Արշալույս գյուղում. տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները (տեսանյութ)

«Թանգարանների գիշեր»՝ Հայաստանի 125 թանգարանում. միջոցառումը կանցկացվի մայիսի 21-ին

Կառավարությունը 9 մարզի կտրամադրի շուրջ 790 մլն դրամի սուբվենցիա

Կեսաթոշակառուները և նպաստառուները անկանխիկ գործարքներից հետո կստանան 10 տոկոս հետվճար. Կառավարությունն ընդունեց նախագիծը

Քաղաքացին ընկել է Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքի վրա, վնասել ձեռքը. կառույցից մանրամասնում են

Գյումրու բնակիչ Անդրանիկ Ղուկասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, կա 6 վիրավոր

Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի որոշ փողոցների գազամատակարարումը

Ավարտվել է երկու եղբայրների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը. ՔԿ

Բարեգործական ծրագրերում շահառուների քանակ նշելու պահանջ սահմանված չէ. փոխվարչապետի խոսնակը հերքում է հրապարակել

Արթուր Դավթյանը Կահիրեում այցելել է Եգիպտոսի դատախազության քրեական հետազոտությունների և վերապատրաստման ինստիտուտ

Երևանում շենքի 6-րդ հարկից նետվելով՝ ինքնասպանություն է գործել ԱԱԾ-ի 32-ամյա ծառայող

Վարչապետը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

Արմավիրում վթարի է ենթարկվել մեքենան, որով հայրը հիվանդանոց էր տեղափոխում թունաքիմիկատ խմած որդուն. կան տուժածներ

Մենենդեսը սպառնացել է Թուրքիային F-16-ների ծրագրի կասեցմամբ՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու դիրքորոշման համար

Աբխազիա ժամանող ռուսաստանցիների ցուցանիշը 20 անգամ գերազանցում է Վրաստանի բոլոր այլ այցելուների թվին

Երևանի և 7 մարզերի բազմաթիվ հասցեներում ժամանակավոր հոսանքազրկումներ են սպասվում