Տղամարդու կառուցած հասարակությունը չափազանց տխուր ու խղճուկ է. արմատական փոփոխությունը կանանց ուսերին է. Աղասի Թադևոսյան

08/03/2021 schedule19:05

«Հայ կին. հատուկ առաքելություն» թեմայով քննարկումը, որն այսօր տեղի ունեցավ «Մեդիա կենտրոնում», նվիրված էր «Կանանց միջազգային» օրվան: Բանախոսներն էին մշակութային մարդաբաններ Հրանուշ Խառատյանը եւ Աղասի Թադևոսյանը: Քննարկման հիմնական հիմնահարցերը կապված էին մեր հասարակության, ազգային մտածելակերպի ու պատկերացումների, կնոջ եւ տղամարդու հավասարության, ինչպես նաեւ ժամանակաշրջանի հուզող, խնդրահարույց հարցերին ու դրանց կենտրոնում՝ հայ կնոջ դերին ու նշանակությանը:  

Աղասի Թադեւոսյանը, խոսելով պատերազմից հետո առաջացած պատմական բարդ շրջանի մասին, նշեց, որ, ցավալիորեն, այսօր մեր հասարակությունը «վայելում» է 30 տարվա չարած գործերի պտուղները: Պատերազմական եւ հետպատերազմական իրավիճակի հետ կապված՝ ինք չի տեսնում հայ տղամարդու եւ կնոջ միջեւ տարբերություն. պատերազմի ողբերգությունը  ամբողջ հասարակությունն է ապրում. պատերազմի օրերին տղամարդիկ ֆիզիկական ծանր վիճակում էին, իսկ կանայք՝ ավելի շատ հոգեբանական: Նա ասաց, որ այս բարդագույն շրջանում պարզ դարձավ, որ հարենիքի համար ծայրահեղ իրավիճակներում կանանց մեծ մասը, նաեւ  հասարակ խավը,  պատրաստ էին  ե՛ւ թիկունքից,  ե՛ւ մարտի դաշտից օգտակար լինել հայրենիքին: 

Հրանուշ Խառատյանը կնոջ նախասահմանված դերը արժեւորում է նախ եւ առաջ սերնդաշարունակության իմաստով: «Սոցիալական առումով հայ կնոջ առաքելությունը տեսնում եմ բացարձակ նույնը, ինչ որ մեր հասարակության ընդհանուր առաքելությունն է. դա հասարակության մեջ ընդունված հավերժական մարտիրոսության գաղափարն է, այսինքն՝ շրջապատիդ համար քեզ զոհաբերելը»,-նշեց նա:

Առհասարակ առաքելության մասին խոսելուց առաջ բանախոսը վերհշեց իր դասախոսի խոսքերը՝ հայ ծնվելը եւ հայ ապրելը մարտիրոսություն է: Խառատյանը կարծում է, որ  հայ ապրելը անընդհատ մարտիրոսություն պահանջող երեւույթ է դարձել, եւ դա ասես մեր գոյության հիմնական ձեւը լինի: «Մեր հասարակության մեջ ինքնին ներշնչում կա, որ հայրենիքի համար առաքելության հիմնական ձեւը  զոհաբերելն է. մենք պետք է ձգտենք  ու հասնենք նրան, որ մեր առաքելությունը  լինի   արարչագործութան զարգացումը ՝ հոգեւոր, մտավոր, ֆիզիկական զարգացման: Հայի ապրելու հիմնական բանաձեւը չպետք է դարձնենք երեւույթի համար ինքնազոհաբերումը, այլ ՝ արարչագործությունը, որի համար մարտիրոսությունը լրացուցիչ ներդրում պետք է լինի ու դառնա մեր կեցության հիմնական ուղենիշը»,- ասաց նա:

Աղասի Թադեւոսյանը ներկայացրեց վաղվա փոփոխության, ապագայի տեսլականի եւ դրա հետ կապված՝ հայ աղջիկների եւ կանանց դերի մասին իր պատկերացումները: Մասնավորապես նշեց, որ կնոջ մասին մեր ազգային պատկերացումները հիմնականում մայրական գործառույթի հետ են կապված: Իհարկե կարեւորելով սերնդաշարունակության առաքելությունը՝ բանախոսը գտնում է, որ այդ ամենով հանդերձ՝ այսօր մեր հասարակությունը պետք է փոխվի  այնպես, որ աղջիկների եւ կանանց  համար հավասարապես կարեւոր լինեն ե՛ւ ձեւավորվելու, ե՛ւ զարգանալու ե՛ւ ռեալիզացվելու գործառույթները:

Նա հույս հայտնեց, որ 18-20 տարեկան սերունդը առաքելությունը շատ ավելի ճիշտ եւ համարժեք կձեակերպի եւ կանանց առաքելությունը ավելի բազմազան կտեսնի:

«Ես կարծում եմ, որ առաքելությունները անընդհատ պիտի վերաձեւակերպվի հենց  այն սերնդի կողմից, ով ապագայի պատասխանատուն պիտի դառնա»,-նշեց նա:

Աղասի Թադեւոսյանը, անդրադառնալով հասարակության խորքային բարոյական խնդիրներին, նշեց, որ բարոյականության մասին հասարակության պատկերացումներից խորապես հիասթափված է. իր կողմից կատարվել է ուսումնասիրություն՝ բարոյականության ընկալումների վերաբերյալ, եւ արդյունքներից ու մարդկանց պատասխաներից կարող է արձանագրել, որ հասարակության համար բարոյականությունը հիմնականում կապված է կանացի սեռականության հետ, այլ ոչ թե ազնվության, բարության եւ մյուս մարդկային արժեքների: Այս խնդիրները բանախոսը համարում է կարեւորագույն  եւ արամատական փոփոխության կարիք զգացող առաջնահերթություն:

«Բարոյականությունը ձեւավորում է հասարակության արժեհամակարգի հիմքը: Մեր հասարակության մեջ պետք է փոխվեն բարոյականության ընկալումներն ու պատկերացումները, ապագայի այս փոփոխությունը ես  կապում եմ կանանց հետ: Թող ինձ ներեն տղամարդիկ, բայց այսօր տղամարդու կառուցած հայկական հասարակությունը չափազանց տխուր ու խղճուկ հասարակություն է, որովհետեւ այն կառուցված է ստի, կեղծիքի, գողության, գողականության, շնորհքի աղավաղված ու այլասերված, բարոյականության այլասերված ընկալման  հետ: Ազնիվ լինելը տղամարդու մոտ այսօր համարվում է թերություն, ամենամեծ հիմարություն ու հարիֆություն. տղամարդիկ ազնիվ տղամարդու համար հատուկ բառեր ունեն: Այս արժեհամակարգը փոխելու իմ հույսը կապված է կանանց հետ, հատկապես՝ երիտասարդ աղջիկների: Որպես ապագա մայրեր՝ հայ աղջիկները պիտի փոխեն դաստիարակության սկզբունքները, որտեղ ազնվությունը, բարությունը պիտի համարվեն առաքինություններ. այնպես որ արմատական փոփոխությունը կանանց ուսերին է ու հատկապես՝ երիտասարդ աղջիկների: Հասարակության մեջ պետք է լինեն այնպիսի արժեքներ, որ գող ու ավազակը չդառնա մեր կառավարիչը»,- իր դիտարկումները ներկայացրեց նա:

Բանախոս Հրանուշ Խառատյանը եւս գտնում է, որ մեր հասարակությունը ներքուստ արատավորված չէ. միայն թե անհրաժեշտ է, որ բարոյական այս արժեհամակարգերի շուրջ լինի ազգային միախմբվածություն, միասնական ընկալումներ եւ մոտեցումներ:

Մարիամ Գեւորգյան

Տպել
1206 դիտում

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)