Մարդու իրավունքների պաշտպանը առաջարկում է Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծել

05/03/2021 schedule21:24

ՀՀ Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի: Առաջարկը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանինն է:

Մամուլի ասուլիսի ընթացքում նա այսօր ներկայացրեց դրդապատճառները, որոնք ընկած են այս հայեցակարգի հիմքում:

Ըստ Թաթոյանի՝ ադրբեջանական Զինված ուժերը շարունակում են կրակոցներ արձակել Սյունիքի մարզի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Նա լրագրողներին ցուցադրեց տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի Զինված ուժերը կրակում Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ և Եղվարդ գյուղերի միջնամասում՝ օրվա ցերեկային ժամին:

Պաշտպանի խոսքով՝ տեղի բնակիչները տեղեկացրել են, որ հակառակորդի կրակոցները շարունակական են: «Վերջին օրերին նույնպես ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Ներքին Հանդ, Ագարակ, Եղվարդ, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ գյուղերի ուղղությամբ»:

Արման Թաթոյանը հավելեց, որ Սյունիքում և Գեղարքունիքում կան կյանքի իրավունքի իրական վտանգներ, մարդկային արժանապատվության կոպիտ խախտումներ: «Օրինակ, Ներքին Հանդ գյուղում ականատես եմ եղել, որ դպրոցը 500 մետր հեռավորության վրա է ադրբեջանական զինված ուժերի դիրքերից, և այնտեղ արձակվում են կրակոցներ: Միջազգային որևէ կազմակերպություն կամ որևէ կառույց ինձ կարող է ասել, թե սա երեխաների լավագույն շահից բխող իրավիճա՞կ է»:

ՄԻՊ-ը  տեղեկացրեց, որ առկա են սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ. չնայած օրինական փաստաթղթեր ունենալուն՝ մարդիկ չեն կարողանում բնակվել սեփական տանը: «Մարդիկ օրինական փաստաթղթերը ձեռքներին չեն կարողանում օգտվել իրենց սեփականությունը հանդիսացող տարածքներից, քանի որ դրանք ադրբեջանական են, իսկ մյուս իրավիճակը՝ կան հողեր կամ տներ, որոնք գտնվում են ուղիղ նշանառության տակ, և մարդիկ պարզապես չեն կարողանում այդ հողերն օգտագործել, կրակոցներ են արձակվում»,- ասաց Թաթոյանը:

Պաշտպանի խոսքով՝ սահմանների որոշման գործընթացում կարևորագույն սկզբունքներից են իրավունքի գերակայությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները: «Մարդու իրավունքների միջազգային ուժով ճանաչված՝ սահմանների հետ կապված բոլոր գործընթացների հիմքում պետք է լինեն մարդու իրավունքները, ընդ որում, սա ոչ թե այլընտրանքային պահանջ է, այլ՝ պարտադիր. հիմքում պետք է դրվեն մարդու իրավունքները»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե մարդու իրավունքների սկզբունքը չպահպանվի, գործընթացը կտապալվի:

Թաթոյանը ներկայացրեց պարտադիր կիրառման միջազգային սկզբունքները: «Պարտադիր կիրառման ենթակա միջազգային սկզբունքներից են հարգանք սահմանային բնակիչների արժանապատվության նկատմամբ ու նրանց պաշտպանված իրավունքներ, սահմանային բնակիչների բնականոն կյանքի ապահովում, անվտանգություն ու խաղաղություն, հաշվետվողականություն, ու բավարար տեղեկություններ: Այս ամենը պետք է ապահովվի հանձնաժողովային մասնագիտացված աշխատանքներով. որոնք պետք է իրականացվեն նախապես»:

Անդրադառնալով սեփականության իրավունքի պաշտպանությանը՝ Թաթոյանն ասաց, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրել և վեր է հանել Արդարադատության միջազգային դատարանի դատական պրակտիկան, որտեղ նշվում է, որ սահմանների որոշման գործընթացի հիմքում պետք է դրվեն կադաստրային փաստաթղթերը: «Կադաստրային փաստաթղթերը պետք է դրվեն սահմանների որոշման գործընթացի հիմքում։ Անգամ տեղեր կան, որ դրանք պետք է առաջնահերթություն ունենան, որովհետև հիմքում մարդու իրավունքն է։ Ես նայում եմ մարդու տեսանկյունից՝ ունեմ պետությունից ստացած փաստաթուղթ, որը տրված է ինձ և ինչ-որ միջպետական գործընթացի պատճառով տնից կամ հողից զրկվել եմ։ Այստեղ պատասխանատվության առումով, նկատի ունեմ ադրբեջանական կողմին, այս փաստաթղթերը պետք է օգտագործվեն քննարկումների, բանակցությունների ժամանակ»,- ընդգծեց Թաթոյանը:

Պաշտպանը նաև ասաց, որ կադաստրային փաստաթղթերի օգտագորման մասին խոսվում է ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի հատուկ ուղեցույցներում:

Թաթոյանը խոսեց Ադրբեջանում հայատյացության բարձր մակարդակի մասին՝ մեջբերելով Ադրբեջանի նախագահի հանրային խոսքից որոշակի հատվածներ: «Հայաստանն արժեք չունեցող երկիր է, դա իրականում վաղուց  արտասահմանից ղեկավարվող տարածք է»: «Այն Ադրբեջանի հողերի վրա ստեղծված արհեստական պետություն է»: «Ադրբեջանական զինվորները հայերին վռնդում են շների պես»:

Նա ընդգծեց՝ Ադրբեջանի նախագահը այն զինվորների գերագույն հրամանատարն է, ովքեր կրակում են Սյունիքի ուղղությամբ: «Այս զինվորները, որոնք կրակում են, Ադրբեջանի նախագահը իրենց գերագույն գլխավոր հրամանատարը չի՞, իրենց գերագույն գլխավոր հրամանատարի խոսքերն են, չէ՞, որ Զանգեզուր պետք է գան, Երևան պետք է գան: Այս ամենը սկզբունքային նշանակություն ունի այն հայեցակարգի համար, որ մենք առաջ ենք քաշում»:

Թաթոյանը շեշտեց՝ երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության մասին խոսել չի լինի, քանի դեռ ատելության խոսքն ու պատերազմի սպառնալիքն առկա է, քանի դեռ ադրբեջանցի զինվորները հայ գերիների են գլխատում, անարգում ու խոշտանգում. «Այս պայմաններում դուք պատկերացնո՞ւմ եք խաղաղ գոյակցություն: Նաև ավելացրեք ընթացիկ հոգեկան տառապանքները, որ Ադրբեջանը մտադրված պատճառում է, գերիների վերադարձը, օրինակ, արհեստական ձգձգում է չէ՞: Ինչի՞ չգիտեն, որ իրենց տանեցիներին, մեզ պատճառում են հոգեկան տառապանքներ, դա խոշտանգման ձև է»:

Իսկ  հայեցակարգը, ինչպես նշեցինք, Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ունենալն է՝ 5-ից 7 կիլոմետր տարածությամբ: «Դա ապացույցների վրա հիմնված հաշվարկ է: Հիմնված է առավելապես այն զինատեսակների կրակոցների վրա, որ արձակում են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները: Հաշվի առնելով ճանապարհների, մարդկանց իրավունքների պաշտպանությունը, առհասարակ հարցերի խնդրահարույց բնույթը, ապառազմականացված անվտանգության գոտին պետք է լինի նվազագույնը 5 կիլոմետր»:

Ամփոփելով խոսքը՝ օմբուդսմենն ասաց, որ սա միջազգային հանրության հարցն է։«Հարցերը ներկայացրել եմ միջազգային կառույցներին: Միջազգային հանրությունը այստեղ ունի լուրջ անելիք: Այս հարցը միջազգային հանրությանն է, որովհետև սա սկզբունքորեն հակասում է այն ամենին, ինչ իրենք տարիներով ստեղծել են, այդ ուղեցույցերը, կոնվենցիաները, մարդու իրավունքների պահանջները, ամողջությամբ ջուրն են լցվել»:

Տպել
1580 դիտում

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են

Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ

Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ

Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին

Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ

Բաքվում Պուտինի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 77%-ը, ռեկորդային քվեարկությունը գրանցվել է Չեչնիայում՝ 98,99 տոկոս

Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի

36-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել ընկերուհուն, 26-ամյա աղջիկն էլ դանակահարել է նրան

Աշխարհի Գավաթում Հայաստանը կներկայացնի 5 ծանրորդ