Եթե գործադիր իշխանությունը քննադատում է դատական իշխանությանը, ուրեմն դատական իշխանությունը լավ է աշխատել. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձավ Ազգային ժողովի քառօրյայի ընթացքում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը:

«Ինձ համար անհասկանալի է՝ եթե անգամ խնդիր կա Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հետ կապված, որ քաղաքական մեծամասնությունը ունի, դրանից հետո չընտրել մասնագետ դատավորների թեկնածուներին, որոնք ընդհանրապես ոչ մի խնդրի հետ կապ չունեին, ուղղակի աբսուրդ է: Վատնված ռեսուրս, վատնված շանսեր երկրում, որը ոչ մի ռեսուրս վատնելու իրավունք և շքեղություն չպետք է թույլ տա»:

Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահին՝ Մարուքյանն ասաց. «Ռուբեն Վարդազարյանը երբեք էլ իմ հերոսը չի եղել: Բայց դուրս է գալիս, որ երբ իրենք ուզում էին, որ նա լինի Բարձրագույն դատական նախագահ, երևի մտածում էին, որ այդ մարդը պետք է իրենց հրահանգները կատարի և բողոքի ձայն էին հնչեցնում, որ ոնց որ թե այդ հրահանգները չեն կատարվում»:

Ըստ Մարուքյանի՝ այս ամենում անազնիվ մոտեցում կա: «Ամբողջ աշխարհում կա մի հետաքրքիր ինդիկատոր: Եթե գործադիր իշխանությունը, կամ քաղաքական մեծամասնությունը քննադատում է դատական իշխանությանը, ուրեմն դատական իշխանությունը լավ է աշխատել: Իրենք իրենց պահվածքով ուղերձ տվեցին միջազգային կառույցներին, որ այս դատական իշխանությունը լավ է աշխատում»:

Անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությանը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար մեղադրվող անձանց կալանավորելու միջնորդությունների քննությունների համընկնմանը՝ Մարուքյանն ասաց. «Հնչեղ է՝ սպանության փորձ: Եթե այդ գործի ապացույցների բազան լիներ ծանրակշիռ, դատարանները, վստահ եմ, չէին մտնի այդ բեռի տակ և խափանման միջոցը, օրինակ, կալանքը չընտրեին: Դատարանը ի՞նչ է անում, դատարանը եզրահանգումներ է կատարում փաստերի հիման վրա»:

Մարուքյանն ասաց, որ քիչ է խոսվել Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու մասին: «Դա փորձ չէ, կոնկրետ դեպք է: Այսինքն՝ պատգամավորները ավելի շատ փորձում էին վարչապետին հաճոյանալ»:

Նա նաև ասաց, որ Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի կոչում վերջինս վարչապետի հայտարարությանն է հղում արել: «Իշխող խմբակցության ո՞ր պատգամավորն է վարչապետի հայտարարությունը դատապարտել վնգստացող դատավորների վերաբերյալ: Չեն դատապարտել, չէ՞: Դե, չեն դատապարտել, վաղը, մյուս օրը իրենց արած հայտարարությունը ԲԴԽ նախագահը շրջել է իրենց դեմ: Ինքը հղում է արել վարչապետի հայտարարությանը»:

Տպել
1126 դիտում

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից