Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Կիևի մրցաշարի, Պատրիկեևի հեռանկարների և հավաքականի կազմի մասին

04/03/2021 schedule22:34

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը փերվարի 26-28-ը Կիևում տեղի ունեցած միջազգային մրցաշարից վերադարձավ մեկ բրոնզե մեդալով․ Հովհաննես Մխիթարյանը 92 կգ քաշային կարգում զբաղեցրեց երրորդ տեղը։

Հայաստանի հավաքականը մրցաշարին մեկնել էր առանց իր առաջատարների՝ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանի և 65 կգ քաշային Վազգեն Թևանյանի։ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը նշեց, որ առաջատարների համար կարևոր են օլիմպիական խաղերի առաջիկա վարկանիշային մրցաշարերը․ «Այս մրցաշարը մեզ համար փորձնական էր, ըմբիշներին պետք է տեսնեինք գործի մեջ։ Առաջատարներ Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը չէին մասնակցում, նրանց պետք չէր այս մրցաշարում ներգրավել։ Այժմ ամբողջ թիմով պատրաստվում ենք վարկանիշային մրցաշարին»,- ասաց Կուրղինյանը։

74 կգ օլիմպիական քաշային կարգում Հայաստանը երեք ներկայացուցիչ ուներ՝ 70 կգ քաշային կարգում աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը, երիտասարդ Հրայր Ալիխանյանն ու փորձառու Վարուժան Կաջոյանը։ Առավել հաջող էր Անդրեասյանի ելույթը, որը պարտվեց երրորդ տեղի համար գոտեմարտում ու զբաղեցրեց 5-րդ տեղը։ Կուրղինյանը նշեց, որ արդեն հստակություն կա, թե նրանցից ովքեր են մեկնելու վարկանիշային մրցաշարերի։

«Հարցականներ չկան, ամեն ինչ պարզ է, որոշման մասին և վարկանիշային մրցաշարին մեկնող թիմի կազմի մասին շուտով կհայտարարենք»,- նշեց մարզիչը։

Հետաքրքիր էր նաև հունահռոմեական ոճի նախկին ըմբիշ, 2008թ․-ի Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 41-ամյա Յուրի Պատրիկեևի նորամուտը ազատ ոճի ըմբշամարտում։ Նա հանդես եկավ 130 կգ քաշային կարգում, մեկ գոտեմարտ անցկացրեց, որում հաղթեց, սակայն վնասվածքի պատճառով հրաժարվեց հետագա պայքարից

«Գերծանր քաշային կարգում, ինչպես գիտեք, խնդիրներ ունենք, տեսնենք, ինչպես կարող ենք լուծել։ Պատրիկեևը ցանկություն ուներ մասնակցելու մրցաշարին, մեկ գոտեմարտ անցկացրեց, հաղթեց, բայց հետո չկարողացավ շարունակել։ Դեռ պարզ չէ՝ արդյոք նա հետագայում կշարունակի մասնակցել մրցաշարերի, թե ոչ»,- ասաց Կուրղինյանը՝ մեկնաբանելով Պատրիկեևի ելույթը։

Հստակություն չկա հավաքականի երկու լեգիոներների՝ 97 կգ քաշային Հաջիմուրադ Գացալովի և 130 կգ քաշային Լևան Բերիանիձեի՝ առաջիկա մրցաշարերին մասնակցելու հարցում․ «Դեռ չեմ կարող ասել, որոշ ժամանակ անց կազմը կհրապարակենք, իսկ առայժմ դեռ հայտնի չէ՝ կմասնակցեն նրանք մրցաշարին, թե ոչ»,- եզրափակեց Կուրղինյանը։

Նշենք, որ օլիմպիական խաղերի վարկանիշային եվրոպական մրցաշարը տեղի կունենա մարտի 18-21-ը՝ Բուդապեշտում։

Տպել
1098 դիտում

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել