Եթե օրենքները ճիշտ չեն, դատավորներից արդարություն մի՛ պահանջեք. պատգամավոր

04/03/2021 schedule13:49

Խորհրդարանը շարունակվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը: Թեկնածուները երկուսն են՝ Արսեն Մկրտչյանը և Արմեն Հայկյանցը:

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն ընդգծեց՝ երիցս համոզվում է, որ Ազգային ժողովը և քաղաքական գործիչները, հատկապես՝ պատգամավորները, այն մարդիկ չեն, ովքեր պետք է ընտրեն Վճռաբեկ դատարանի դատավոր.

«Մենք, իրական թեման թողած, շեղվում ենք ու այլ թեմաների մասին ենք խոսում: Հիմնական խնդրին անդրադառնալու ժամանակը ծախսում ենք այլ ժամանակի վրա: Երեք օրվա ընթացքում գրեթե յոթ աշխատանքային ժամ ծախսել ենք ոչ թե թեկնածուների հետ կապված հարցեր տալու ու պատասխաններ ստանալու համար, ծախսել ենք երրորդ անձի հետ կապված քննարկում կազմակերպելու համար: Արդյոք այսօր մեր պետականությունն այդ  մարտահրավերի առաջ է կանգնած, իմ համոզմամբ՝ ոչ: Այն անձը (ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյան, - հեղ.), որի մասին դուք երեք օր է՝ խոսում եք, նրա թեկնածության և նրան ԲԴԽ նախագահ ընտրվելուն մենք ի սկզբանե դեմ ենք եղել, երբ դուք կողմ էիք: Բայց դուք նույն էնտուզիազմով մեր վրա էիք հարձակվում, ասում էիք՝ մեր ընտրությունն է, այն լավագույնն է: Հիմա այդ անձը, քանի որ էլ չի սպասարկում ձեր շահերը, հիմա հարձակվել եք նրա վրա ու ասում եք՝ մենք ճիշտ ենք, դու՝ սխալ»:

Սիմոնյանի դիտարկմամբ՝ իշխանական պատգամավորներն անընդհատ փոխում են իրենց ճշմարտության հենքը. «Կարո՞ղ է դուք եք սխալ, և ձեր ճշմարտությունը սխալ ճանապարհ է ընտրել»:

Դիմելով ԱԺ պատգամավորներին՝ Տարոն Սիմոնյանը նշեց՝ եթե պահանջում են արդարադատություն, պետք է տան ճիշտ օրենքներ և դատավորներից պահանջեն ճիշտ արդյունք.

«Երբ օրենքներն այնպիսին են, որ չեն ենթադրում ճիշտ արդյունք, մի պահանջեք դատավորներից արդարություն: Դուք կարող էիք բացել դատական օրենսգրքի 85-րդ հոդվածը, այնտեղ կա, որ ԲԴԽ անդամի նկատմամբ կարելի է հարուցել կարգապահական վարույթ՝ երեք անդամի նախաձեռնությամբ, վստահ եմ՝ դուք երեք անդամի վրա կարող էիք ազդել և սկսել գործընթաց, բայց չեք անում: Դուք նախընտրում եք յոթ ժամ ծախսել այս ամբիոնից անվանարկելու համար անձի և նրա հետ կապված դատական համակարգը: Ձեզանից շատ քչերն են առնչվել այն խնդիրների հետ, որոնց ես եմ առնչվել: Բայց ես էլի չեմ կանգնում ու այնպիսի բառապաշար օգտագործում, որը պետականության կարևորագույն հիմքերից մեկը խարխլվի: Խնդրում եմ ու պահանջում՝ ուշադիր եղեք ձեր բառապաշարում»:

Խոսելով Վճռաբեկ դատարանի դատավորների երկու թեկնածուների մասին՝ Տարոն Սիմոնյանը նշեց, որ երկուսին էլ վաղուց է ճանաչում. «Ունկնդրել եմ պարոն Հայկյանցի դասախոսությունները, պարոն Մկրտչյանին փաստաբանական գործունեության շրջանակներում եմ ծանոթացել և կարող եմ ասել՝ երկու թեկնածուներն էլ բարոյական ու մարդկային հատկանիշներով ուժեղացնելու են դատական իշխանությունը: Ես հույս ունեմ, որ նման անձինք ցույց են տալու մյուս դատավորներին, թե ինչպիսին պետք է լինի դատավորն իր կայացրած որոշումներում, մարդկային հարաբերություններում»:

Տպել
470 դիտում

Ըննթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին