Մինչեւ տարվա վերջ ավարտին կհասցնենք Ներքին Կարմիրաղբյուրի պուրակի շինարարական աշխատանքները. Ղուլարյան

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարել եւ Տավուշի մարզպետարանին գումար հատկացնել՝ 234 միլիոն 228 հազար դրամ:

Նախատեսվում է Բերդ համայնքի Չինարի գյուղում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման եւ հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների համար 29.7 միլիոն դրամ, Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պուրակի կառուցման աշխատանքների համար՝ 42.8 միլիոն դրամ եւ 89 տների վերականգնման աշխատանքների իրականացման համար՝ 161.6 միլիոն դրամ:

Հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն հիշեցրեց, որ նախորդ նիստերից մեկում բարձրացվել էր Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պուրակի հարցը:

Նա ասաց, որ նախագծման եւ հիմնական շինարարական աշխատանքների իրականացումը տեղի է ունեցել մարզպետարանի և Քաղաքաշինության կոմիտեի կողմից: Բայց կան մի քանի պարզաբանման հարցեր:

«Խնդիրը վերաբերում է նրան, որ սեպտեմբերի մեր այցից հետո սկսել են նախագծման աշխատանքներ, քանի որ որոշում ընդունվեց ընդլայնել պուրակը, նոր մակերես ավելացնելու խնդիր առաջացավ, եւ հայտնի իրադարձությունների պատճառով մենք չկարողացանք ֆինանսական միջոցներ տրամադրել, այն հնարավոր է եղել միայն դեկտեմբերին: Դեկտեմբերի 9-ին ստացել ենք փորձաքննված նախագծի վերջնական տարբերակը: Մեր տրամադրած գումարը դեկտեմբերին չի կարողացել ամբողջությամբ տրամադրվել շինարարներին: Հիմա բոլոր այդ խնդիրները Քաղաքաշինության կոմիտեի հետ համատեղ մարզպետարանը շտկել է, գումարը տրամադրելուն պես շինարարական աշխատանքները կշարունակվեն»,- նշեց Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանից հետաքրքրվեց՝ երբ նախորդ նիստերից մեկում նշել էր, թե խնդիրներ կան հողատարածքի օտարման հետ, լուծվե՞լ են, թե՞ ոչ:

Ի պատասխան՝ նա ասաց. «Ձեր հանձնարարությունից անմիջապես հետո մենք քննարկումներ ենք ունեցել, խնդիրները լուծված են, մեկ հողամասի ձեւակերպումն ավարտված է, մյուսը ավարտման փուլում է: Որոշումը ընդունելուն պես անմիջապես կձեռնարկենք շինարարական աշխատանքները եւ մինչեւ տարվա վերջ ավարտին կհասցնենք պուրակի շինարարական աշխատանքները»:

Վարչապետը Ղուլարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են մնացած սահմանամերձ բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքները:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ասաց, որ Չինարիում բնակելի տունն արդեն ծածկված է, հիմնական շինարարական աշխատանքներն ավարտված են: Տրամադրվող շուրջ 30 միլիոնով կավարտվեն ներքին հարդարման, անասնագոմի, ցանկապատի բարեկարգման աշխատանքները: Նրա խոսքով՝ մինչեւ աշուն աշխատանքները կավարտվեն:

«Այգեպարում աշխատանքներն ընթացքի մեջ են, դրանք իրականացվում են մարզպետարանի միջոցներով: Այս հատկացումներով կվճարվեն կատարված աշխատանքների դիմաց, եւ կիրականացվեն մյուս աշխատանքները, որոնք կավարտվեն մինչեւ տարեվերջ»,- ասաց նա:

Խոսելով Շուռնուխի մասին՝ Ղուլարյանը նշեց, որ Շուռնուխի բնակելի տների նախագծերը կավարտեն մինչեւ մարտի վերջ, հիմա ընթանում են պայմանագրերի կնքման աշխատանքները նախագծողի, շինարարի եւ տեխհսկողի հետ, իսկ ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են, շինարարությունն ընթանում է. «Այսօր էլ նորից խոսել եմ շինարարի հետ, կմեկնենք տարածք ու կակտիվացնենք աշխատանքները, որ մինչեւ տարվա վերջ բնակելի տները պատրաստ լինեն»:

Տպել
912 դիտում

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի