Երեւանի կենտրոնում կայանած շարժական կլինիկայում մարդիկ հեպտատիտ C-ի, B-ի, սիֆիլիսի և ՄԻԱՎ-ի թեստ հանձնեցին

Վերջին տարիներին աճել է արտերկրում ՄԻԱՎ-ով վարակված ՀՀ քաղաքացիների թիվը. 2009-2018 թթ. ՄԻԱՎ վարակ ախտորոշում ստացածների կեսից ավելին աշխատանքային միգրանտներ են:

Արդյունավետ բուժման կարեւոր նախապայմանը վաղ ախտորոշումն է: Սակայն մեր հասարակության մեջ, ցավալիորեն, հաճախ խուսափում են նույնիսկ խոսել հիվանդության մասին, առավել եւս՝ մարդիկ չեն ցանկանում հետազոտվել՝ ելնելով ինչ-ինչ բարդույթներից կամ որոշակի պատճառաբանություններից:

Այսօր ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կազմակերպված հանրային միջոցառումը՝ «Մի՛ գուշակիր, եղի՛ր տեղեկացված կարգավիճակիդ մասին» խորագրով, նպատակ ուներ հանրությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն վերը նշված հետազոտությունների կարեւորության մասին:

Շարժական մեքենա-կլինիկայում, որը կայանել էր Երևանի Տիգրան Մեծի և Խանջյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում, իրականացվում էր հեպտատիտ C-ի, հեպատիտ B-ի, սիֆիլիսի և ՄԻԱՎ-ի անվճար, անանուն եւ արագ հետազոտություն: 

Մոտենալով մեքենային, որի վրա փակցված էր հետազոտությանը վերաբերող ցուցապաստառը՝ իրազեկող աշխատակիցներից մեկը մեզ ներկայացրեց միջոցառման նպատակը՝ մասնավորապես տեղեկացնելով, թե հետազոտվելու կարիք հատկապես որ մարդիկ ունեն:

Մինչ հետազոտությունը տրվում էր նաեւ նախաթեստային խորհրդատվություն, որի ժամանակ ներկայացվում էր հիվանդությունների մասին հակիրճ ինֆորմացիա, պատասխանում էին մարդկանց հետաքրքրող եւ հուզող հարցերին: Հետազոտությունը անցավ էր,  իսկ պատասխանը ստացվում էր 15 րոպեից:

Փողոցով անցնողների ուշադրությունից չէր վրիպում մեքենայի վրա մեծ տառերով «Շարժական կլինիկա» գրությունը: Որոշները մոտենում էին՝ հետաքրքրությունից ելնելով, լինում էին նաեւ անտարբեր անցնողներ, որոնք անցնում էին՝ առանց ուշադրություն դարձնելու, թե ինչ է կատարվում տարածքում: 

Հետաքրքրությունից մոտեցած որոշ քաղաքացիները, իմանալով, որ թեստն անվճար է, համաձայնում էին: Առավելապես շատ էին հրաժարվողները:

«Չգիտեմ, ես այսպիսի անվճար բաների չեմ հավատում. բան չունեմ ասելու, գաղափարը լավն է, բայց ավելի լավ է բժշկական կենտրոններում ստուգվել, պատահական բաներից մի տեսակ խուսափում եմ», - նշեց երիտասարդներից մեկը, որ փողոցով անցնելիս մոտեցել էր մեքենային:

Թեստ հանձնելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիների մեծ մասը հիմնականում ֆեյսբուքյան հայտարարություններից էին տեղեկացել միջոցառման մասին: 

Հերթի մեջ կանգնածները տարբեր տարիքի մարդիկ էին՝ երիտասարդներից մինչեւ ծերեր, բայց նրանք հիմնականում կանայք էին:

Տվյալ տարածքով անցնող 50 անց երկու ընկերուհուներ էլ մոտեցան, նրանցից մեկը համաձայնեց թեստ հանձնել, իսկ մյուսն էլ նշեց, որ իհարկե կցանկանար տեղեկանալ առողջության մասին, միայն թե վախենում է, որին հաջորդեց հերթի մեջ սպասողներից մեկի կատակը՝  ասեղի՞ց, թե՞ պատասխանից: «Դե ինչի՞ իմանամ, մեկ էլ վատանամ: Ավելի լավ է՝ չիմանամ, ոչ էլ վատանամ»,- պատասխանեց կինը:

Երիտասարդ մի զույգ ասաց, որ միջոցառման մասին տեղեկացել են հաղորդագրության միջոցով, եւ նշեցին, որ նախաձեռնությունը շատ են կարեւորում. լինելով բժիկներ եւ գտնվելով ռիսկի խմբում՝ ճիշտ են համարել անպայման թեստը հանձնել եւ տեղեկանալ առողջության մասին:

«Առողջ ընտանիք ունենալու համար պետք է առողջ մտածելակերպ ունենալ»,- նշեց  հերթի մեջ սպասող մեկ այլ երիտասարդ:

Տարեց մի տղամարդ էլ նշեց, որ 2 թոռնիկ ունի. իր առողջությունը ստուգելու համար է եկել: Տեսել է փողոցով անցնելիս, ու քանի որ անվճար է, համաձայնել է:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակից Լիլիթ Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հաստատված դրական արդյունքների ժամանակ ուղղորդում է տրվում:

ՄԻԱՎ-ի դեպքում քաղաքացին ուղղորդվում է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն», հեպատիտներ B, C-ի դեպքում ուղղորդվում է բժիշկ-ինֆեկցիոնիստի մոտ, իսկ սիֆիլիսի դեպքում՝ մաշկավեներաբանի մոտ: Հատատություններում կրկնակի թեստավորում է կատարվում եւ բուժում է նշանակվում:

Նա նաեւ նշեց, որ դիմելիության աճ կա անցած տարիների հետ համեմատած, որը առավելապես պայմանավորված է իրազեկվածությամբ ու տեղեկացվածությամբ:

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից ֆինանսավորվող ծրագրի ղեկավար Նառա Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառումը մարտի սկզբում անցկացնելը պատահական չէ. մարտի 1-ը հայտարարված է Խտրականության զրոյականացման օր, որը նշվում է որպես ՄԻԱՎ-ով ապրող անձանց խտրականության դեմ պայքարի օր. դա  ստեղծվել է նրա համար, որ մեկ անգամ եւս բարձրաձայնվեն ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության հիմնահարցերը:

Միջոցառումը կազմակերպվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի», ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հետ ՌԴ օգնության շրջանակներում:

«2013-2014 թվականից են հանրային միջոցառումներ կատարվել, միայն անցած տարի է տրվել որոշակի դադար՝ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված: Այս տարի, քանի որ արդեն էպիդեմիոլոգիական իրավիճակը որոշակիորեն ստաբիլացել է, վերսկսվել են հանրային միջոցառումները»,- ասաց նա:

Հիմնական նպատակը հետազոտության մասսայականացմանը նպաստելն է. սա ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում ընդունված միջոց է, որով վերացվում է պատնեշը ՄԻԱՎ հետազոտություն անցնելու:

«Միջոցառումը հնարավորություն է տալիս նաեւ արագ, առանց պոլիկլինիկա կամ բժշկական հաստատություն դիմելու անցնել ՄԻԱՎ-ի թեստավորում: Նման ֆորմատը, երբ լաբորատորիան է մոտեցվում բնակչին, քաղաքացուն, նպաստում է մեծ քանակությամբ հետազոտությունների կատարմանը: Լուսավորչական աշխատանքներ են կատարվում թե՛ կայքերի միջոցով, թե՛ աութրիչների, ովքեր հետաքրքրություն ցուցաբերած  քաղաքացիներին որոշակի ինֆորմացիա են տրամադրում հիվանդությունների մասին եւ ուղղորդում  թեստավորման»,- նշեց նա:

Նառա Մելիքյանը նշում է, որ, ցավոք սրտի, հանրային միջոցառման ժամանակ ե՛ւ ՄԻԱՎ դեպքեր են հայտնաբերվել, ե՛ւ հեպատիտ Բ, ե՛ւ հեպատիտ Ց ու սիֆիլիս.

«Վիճակագրությունը տրվում է տարեկան եւ ներկայացվում  է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային  կենտրոնի կողմից: Հիմա տարվա առաջին հանրային միջոցառումն է, այսքան ակտիվություն նույնիսկ մենք չէինք սպասում. արդեն իսկ թեստավորում անցել են մոտ 40 քաղաքացի, տվյալները կամփոփովեն օրվա վերջում»:

Նա նշեց, որ կարծրատիպերը վերանում են. մարդիկ  ավելի պատրաստակամ են դարձել, ցանկանում են ավելի տեղեկացված լինել, իսկ տեղեկացված լինելը շատ մեծ նշանակություն ունի ե՛ւ վախերի, ե՛ւ խտրականության հաղթահարման հարցում:

Մարիամ Գեւորգյան

Տպել
1803 դիտում

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի