8 օր, մինչեւ 2025 թվականը...սրանք իրավաբանորեն հիմնավորված ժամկետներ չեն. փաստաբանը՝ ԳՇ պետի հետագա պաշտոնավարման մասին

Զինված ուժերի գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակը չի հանգուցալուծվում:

Հանրապետության նախագահը երեկ հայտարարեց, որ չի ստորագրելու Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի միջնորդությունը: Փաստաբանների մեծ մասը պնդում էին, որ, ըստ այդմ, Օնիկ Գասպարյանը համարվում է իրավունքի ուժով պաշտոնից ազատված: Այսօր բոլորովին այլ իրավաբաններ հայտարարում էին, որ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչեւ 2025 թվականը, որովհետեւ օրենքով 5-ամյա ժամկետից շուտ ԳՇ պետին ազատելու հնարավորություն չկա: ԳՇ-ն էլ հանդես եկավ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ մինչեւ 8-օրյա ժամկետի լրանալը Օնիկ Գասպարյանը շարունակում է լինել ԶՈՒ բարձրագույն զինվորական հրամանատարը։ Ո՞վ է ճիշտ այս բանավեճում: Մեր զրույցում իր տեսակետն է ներկայացրել փաստաբան Գեւորգ Գյոզալյանը:

- Պարոն Գյոզալյան, 3 տարբեր տեսակետներ կան ԳՇ պետի պաշտոնից ազատման ժամկետների վերաբերյալ: Կան պնդումներ, որ նախագահի երեկվա հայտարարությունից հետո նա անմիջապես իրավունքի ուժով ազատվում է աշխատանքից, կան տեսակետներ, որ 8-օրյա ժամկետ ունի, իսկ ոմանց պնդմամբ՝ դեռ եւս 4 տարի: Դուք ո՞ր կարծիքին եք հակված եւ ինչո՞ւ:

- Ստեղծված իրավիճակում մենք գործ ունենք Սահմանադրության 133-րդ հոդվածի հետ: Ըստ այդ հոդվածի՝ վարչապետը միջնորդություն է ներկայացնում նախագահին Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ: Նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ առարկություն է ներկայացնում վարչապետին, կա՛մ ստորագրում է: Հիմա մենք ունենք դեպք, որ Հանրապետության նախագահը առարկություններն ուղարկել է վարչապետին, որը վարչապետը չի ընդունել եւ կրկին հետ է ուղարկել Հանրապետության նախագահին: Սահմանադրության համաձայն՝ այս պարագայում Հանրապետության նախագահը կա՛մ վարչապետի որոշման սահմանադրականության հարցով դիմում է ՍԴ, կա՛մ ստորագրում է: Այստեղ ժամկետ սահմանված չէ, թե քանի օրում է այս գործընթացը տեղի ունենում: Դա ենթադրում է, որ նախագահն անմիջապես այդ գործողություններից որեւէ մեկը պետք է կատարի, անմիջապես: Ընդգծում եմ՝ այստեղ եռօրյա ժամկետ սահմանված չէ:

Նախագահը ՍԴ դիմել է, բայց օրենքի սահմանադրականության հարցով, որը բացարձակ կապ չունի այս գործընթացի հետ: Սրանք տարբեր պրոցեսներ են:

- Կարծիքներ կային, որ նախագահը չի կարող պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ վարչապետի միջնորդությունը վիճարկել ՍԴ-ում:

- Այդ պնդումը նոնսենս է, որովհետեւ Սահմանադրական դատարանը քննում է ինչպես օրենքների, այնպես էլ վարչապետի որոշումների սահմանադրականության հարցը: Իսկ միջնորդությունը, ըստ էության, վարչապետի որոշում է:

- Այսինքն՝ նախագահը հնարավորություն ուներ վարչապետի որոշումը վիճարկելու, բայց դա չի արել:

- Այո, դա չի ուղարկվել, իսկ օրենքի հետ կապված դիմումը առանձին պրոցես է, կապված չէ սրա հետ:

- Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները հանդիպել են Հանրապետության նախագահի հետ, որից հետո նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ ԳՇ պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՍԴ դիմելու իր որոշման մասին կասի նախագահը առաջիկա ժամերին: Իրավական առումով նախագահն այսօր կարո՞ղ է ասել, որ վարչապետի միջնորդության հարցով դիմում է ՍԴ:

- Այո՛, կարող է դիմել Սահմանադրական դատարան վարչապետի որոշման սահմանադրականության հարցով:

- Վերադառնալով ԳՇ պետի պաշտոնավարման ժամկետին՝ ձեզ համար համոզիչ չե՞ն, որ Գասպարյանը կարող է պաշտոնավարել եւս 8 օր կամ մինչեւ 2025 թվականը՝ մինչեւ իր պաշտոնավարման 5 տարին լրանալը:

- 8 օր, մինչեւ 2025 թվականը պաշտոնավարել եւ այլն, սա ինձ համար առնվազն իրավաբանորեն հիմնավորված չէ: Իմ խորին համոզմամբ՝ այն մեկնաբանությունը, որ ես տվեցի, դա է տվյալ դեպքի նկատմամբ կիրառելի: Չի կարելի գնալ-հասնել 8 օր, նայել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը եւ հղում տալ... Ես հասկանում եմ՝ ինչու է դա արվում, բայց իրավաբանորեն, կարծում եմ, որ թույլ է:

- Ինչի՞ է դա արվում:

- Չեմ ուզում դրա հետ կապված մեկնաբանություն տալ, որովհետեւ դա մեծ հաշվով մասնագիտական որեւէ արժեք չի ունենա, դա զուտ կլինի իմ սուբյեկտիվ կարծիքը: Սահմանադրության 135 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե նախագահը չի դիմում ՍԴ եւ չի ստորագրում միջնորդությունը, ապա իրավունքի ուժով ԳՇ պետը համարվում է ազատված:

Տպել
3324 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված