Համակարգային խնդիրներ Խարբերդի մանկատանը. ՄԻՊ աշխատակազմի չհայտարարված այցի արդյունքները

03/03/2021 schedule13:17

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները, մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։

Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝

  • հաստատության իրավասու անձնակազմը նշել է, որ զսպման միջոցների կիրառման մատյաններ չեն վարվում, քանի որ զսպման միջոցներ հաստատությունում գործնական չեն կիրառվում: Այս փաստարկը չի կարող ընդունելի լինել: Նախ` Պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում արձանագրվել է հատուկ միջոցի կիրառում: Դրանից բացի, հաստատությունը, լինելով հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն, պարտավոր է յուրաքանչյուր դեպքով ապահովել զսպման միջոցների կիրառման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները, այդ թվում՝ մատյանների վարումը: Ուստի, գործընթացի վերահսկողության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով անհրաժեշտ է ներդնել և պատշաճ կերպով վարել զսպման միջոցների կիրառման մատյաններ, ինչպես նաև մեթոդական ուղեցույցներ.
  • փակ կարանտինային ռեժիմի պատճառով նեղ մասնագիտական ծառայությունների (օրինակ` հոգեբան, լոգոպեդ և այլն) մատուցումն էականորեն նվազել է, ինչը բացասաբար է անդրադարձել սաների առողջական վիճակի վրա: Մինչդեռ, անձնակազմի վկայությամբ, որոշ սաների հոգեկան և ֆիզիկական առողջության արձանագրված դրական դինամիկան հնարավոր է եղել տարիների ընթացքում կանոնավոր և հետևողական իրականացված աշխատանքի արդյունքում: Ուստի, անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ կանոններ հաստատությունում նեղ մասնագիտական ծառայությունների մատուցման ընթացքի կանոնավոր և անխոչընդոտ ապահովման համար.
  • սաների կարիքների գնահատման առկա գործընթացը չի երաշխավորվում դրանց իրական և անհատականացված լինելը, քանի որ բացակայում են համապատասխան մասնագետների համար նախատեսված ուղեցույցներ կամ այլ կարգավորումներ: Միայն այս դեպքում հնարավոր կլինի յուրաքանչյուր սանի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում՝ բացահայտելով նրա զարգացման հնարավորությունները և իրական կարիքները.
  • սաների խմբերի ձևավորման համար բացակայում են նվազագույն չափորոշիչներ և մեթոդական ուղեցույց: Օրինակ՝ ըստ անձնակազմի՝ որևէ սանի այս կամ այն խմբում ընդգրկվելու համար էական է այն, թե կոնկրետ խմբում աշխատող դայակը կկարողանա կամ պատրաստ է հոգալ տվյալ սանի անձնական հիգիենան, թե ոչ: Արդյունքում, սաների խմբերը գործնականում ձևավորվում են հիմնականում սաների առօրյա խնամքն առավել դյուրին կազմակերպելու մոտեցմամբ, այլ ոչ յուրաքանչյուր սանի զարգացման հնարավորությունները բացահայտելու և դրանց իրացմանը նպաստելու նկատառումներով: Նշված չափորոշիչների և դրանց կիրառման մեթոդաբանության բացակայությունը դժվարացնում է նաև հաստատության տնօրինության աշխատանքը.
  • բացակայում են չափահաս սաների զբաղվածության ապահովման նպատակային ծրագրեր, ինչի հետևանքով հաստատությունում կազմակերպվող մասնագիտական հմտությունների զարգացման դասընթացները չեն ապահովում սաների ինքնուրույն կյանքի հմտությունների ձեռք բերումը: Ուստի, անհրաժեշտ է մշակել և ներդնել այնպիսի ծրագրեր, որոնք իրական հնարավորություններ կստեղծեն սաների անկախ և ինքնուրույն կյանքի իրավունքի իրացման համար: Սաների զբաղվածության խնդիրն այցի ընթացքում բարձրաձայնվել է նաև չափահաս սաների, հաստատության աշխատակիցների և տնօրենի կողմից.
  • որոշ խմբասենյակներ գերծանրաբեռնված են, իսկ ննջարանների և խաղասենյակների առկա բաժանումը ոչ միշտ է ապահովում սաների հանգստի, ինքնուրույն և մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների իրացման իրական հնարավորություն.
  • չափահաս և անչափահաս սաները բնակվում են նույն խմբասենյակներում՝ միասին, ինչպես նաև ննջարաններն առանձնացված չեն՝ ըստ սաների սեռի: Վերջինս հատկապես անընդունելի է՝ հաշվի առնելով, այն, որ խնամքի, այդ թվում՝ երեխայի խնամք և իրավունքների պաշտպանություն իրականացնող հաստատություններում արական և իգական սեռի սաների շուրջօրյա համակեցությունը նույն սենյակում չի ապահովում նրանց կենսակերպին և կենցաղին բնորոշ կարիքները՝ պայմանավորված սաների տարիքային, վարքագծային և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Առավել ևս պետք է հաշվի առնել, որ, օրինակ, մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի տեսանկյունից անչափահաս իգական սեռի սանը չի կարող գիշերել արական սեռի չափահաս անձի հետ նույն ննջասենյակում կամ օգտվել նույն սանհանգույցից:  
  • սաների հետ աշխատող մասնագետների, այդ թվում՝ դայակների, դաստիարակների քանակը բավարար չեն աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար, ինչը բացասական է անդրադառնում թե՛ սաների, թե՛  աշխատակիցների իրավունքների երաշխավորման վրա.
  • հաստատության աշխատակիցների վարձատրությունը չի համապատասխանում նրանց կողմից իրականացվող և պահանջվող աշխատանքի ծավալներին: Այս խնդիրը և փոխկապակցված այլ հարցերն ուսումնասիրվել են Պաշտպանի աշխատակազմում, մշակվել առաջարկներ և ուղարկվել պետական իրավասու մարմնին:

Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես՝

  • սաների համար իրականացվում է հիպոթերապիայի ծրագիր (բուժական ձիավարության միջոցով վերականգնողական մեթոդ), ինչը կարևոր ազդեցություն է ունենում սաների հոգեկան առողջության, շարժողական իմպուլսների զարգացման տեսանկյունից.
  • սաներին աջակցող միջոցների, սայլակների տեխնիկական խնդիրները լուծվում են նաև արտաքին ֆինանսական միջոցներ ներգրավելու, իսկ որոշ դեպքերում՝ անգամ աշխատակիցների միջոցներով: Բացասական է այն, որ այս նպատակով հանրային միջոցների հատկացման գործընթացն արդյունավետ չէ.
  • հաստատության սաները մասնակցում են տարբեր խմբակների, օրինակ, ստեղծագործական, արհեստագործական և այլն, ինչպես նաև մասնագիտական հմտությունների դասընթացների, որոնց համար անհրաժեշտ պարագաները, նյութերը հիմնականում ապահովվում են հաստատության կողմից իրականացվող մասնավոր կամ միջազգային համագործակցային ծրագրերի միջոցով.

չնայած պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցների սղությանը՝ սաների խնամքի և հաստատության սանիտարահիգիենիկ բավարար վիճակն ապահովելու համար անհրաժեշտ հիգիենիկ պարագաների և միջոցների չբավարարող քանակը ձեռք է բերվում բարերարների, մասնավոր կազմակերպությունների հետ հաստատության համագործակցության արդյունքում:

Տպել
287 դիտում

Ալեքը մինչև վերջին շունչը պաշտպանել է իրեն վստահված դիրքը. զոհված հերոսների անունով Թորոսգյուղում դասասենյակ է բացվել

Գեղարքունիքի մարզում շաբաթօրյակ է անցկացվել

Ռինդում մանկապարտեզ է բացվել. մասնակցել է նաև վարչապետը (տեսանյութ)

ՀՀ-ի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա. վարչապետ (տեսանյութ)

Դատավորներին ուղղված ԲԴԽ նախագահի մարտակոչը քաղաքական ենթատեքստ ուներ, բավարար էր նրան պաշտոնանկ անելու համար. կարծիքներ

Կրակոցներ Երևանում. վնասազերծվել է զինված քաղաքացի. shamshyan.com

Վայոց Ձորում վարչապետի հաջորդ կանգառը Խնձորուտն է (լուսանկարներ)

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Զառիթափ-Նոր Ազնաբերդ հիմնանորոգված ճանապարհի բացմանը (լուսանկարներ)

Գողացել են ՊՆ զորամասերից մեկի պղնձե մալուխները. բերման է ենթարկվել 3 տղամարդ

Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է

Թբիլիսի-Գյումրի-Մոսկվա ուղղությամբ տարանցիկ չվերթներ կիրականացվեն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զառիթափ համայնքում է (լուսանկարներ)

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. ստացիոնար բուժում է ստանում 39 մարդ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Բաքվում մահ տոնելը ցույց է տալիս հակահայկական ատելությունը և ցեղասպան մտադրությունը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Կանադայի Ալբերտա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք. առողջացել է 1056, մահացել՝ 24 մարդ

Հայաստանն ի վերջո պետք է դառնա ոչ թե փակուղի, այլ՝ խաչմերուկ. Արմեն Սարգսյանն ամփոփել է պաշտոնական այցը Վրաստան

ՀՀ ՄԻՊ-ը դիմել է իրավապահ մարմիններին

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին

Որոտանում զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են անարդյունք

Բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարելով՝ Վարդան Գրեգորյանը հասել էր մեծ նվաճումների՝ ոգեշնչելով սերունդներին. փոխվարչապետ

Թբիլիսյան խճուղում մեքենաներ են բախվել. կա տուժած

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ (լուսանկարներ)

Հրդեհ է բռնկվել Բագրատունյաց պողոտայում գտնվող արագ սննդի կետում

Ռուսաստան մուտքը արգելվում է ԱՄՆ գլխավոր դատախազին, ՀԴԲ ղեկավարին, այլ պաշտոնյաների. ՌԴ-ն պատասխանում է ԱՄՆ-ին

ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների ռիսկեր է հայտնաբերել․ ծանուցման արդյունքում 183 անհատ ձեռնարկատեր գրանցել է 200 աշխատողի

Արսեն Թորոսյանը սուտ և հորինվածք է որակել իր և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպի մասին լուրը

Քննարկվել է «իԳործ» ծրագրի արդյունավետությունը

Եվրոպական խորհրդարանների պատգամավորների շախմատի առաջնությունում Հայաստանը թիմային մրցաշարում նվաճել չեմպիոնական տիտղոսը

«Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության առանձնահատկությունները» թեմայով սեմինար է անցկացվել

Ամերիկյան The National Interest ամսագիրը Իլհամ Ալիևին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ. «Արմենպրես»

Քանդել էին ցանկապատը և փորձել գողություն անել

Արմեն Սարգսյանը ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ

Լոռու Աքորի համայնքում հարեւանի տարածքում անասուններին արածեցրած գյուղացին կտուգանվի

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Այսօր հղին COVID-19-ի պատճառո՞վ է մահացել. նախարարությունը հատկապես հղիներին հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ