ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում հիմնադրամների ներկայացուցիչների հետ

03/03/2021 schedule11:36

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում հիմնադրամների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման մասնակիցներին է ներկայացվել hիմնադրամների գործունեության ոլորտում կատարված փոփոխությունները, այդ թվում՝ տարեկան հաշվետվությունների լրացման և հրապարակման կարգը։

ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվ համագործակցության, դաշտում առկա խնդիրները համատեղ քննարկելու պատրաստակամության համար և նշել, որ ՊԵԿ-ը հակված է իր հարաբերությունները կառուցել բացառապես գործընկերային տիրույթում։

Նրա խոսքով՝ 2020 թվականին «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել, ինչը դրական արձագանք է ստացել շահառուների կողմից։ Նախկինում, եթե հիմնադրամների հաշվետվությունների հրապարակումը www.azdarar կայքում պարտադիր պահանջ էր և առաջացնում էր որոշակի ֆինանսական բեռ, ներկայումս այդ խնդիրը լուծվել է, և հաշվետվությունները կարող են անվճար հրապարակվել ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (https://file-online.taxservice.am):

Փոփոխություն է կատարվել նաև հիմնադրամների հաշվետվությունների վերաբերյալ ՊԵԿ-ին գրավոր ծանուցման մասով։  Նախկինում դրա չկատարումը կարող էր առաջացնել վարչական պատասխանատվություն, այժմ այդ դրույթը հանվել է։

Մասնակիցների հետ քննարկվել են «Հիմնադրամների մասին» օրենքի, ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի տարընթերցումներին, հիմնադրամների հանրային հաշվետվողականության չափանիշներին վերաբերող, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնին հաճախ ուղղվող հարցեր։

Հանդիպման ընթացքում հիմնադրամների ներկայացուցիչներին է ներկայացվել նաև file-online.taxservice.am համակարգում հաշվետվության լրացման և հրապարակման տարբերակ՝ հետագա խնդիրները բացառելու և մասնակիցներին հուզող հարցերին անդրադառնալու նպատակով։

ՊԵԿ ներկայացուցիչներն առաջարկել են ներկաներին թե՛ «Հիմնադրամների մասին» օրենքի մասով, թե՛ գործունեությանն առնչվող այլ հարցերով պարբերաբար ունենալ քննարկումներ, իսկ անհրաժեշտության դեպքում ձևավորել նաև աշխատանքային խմբեր՝ ի հայտ եկած անճշտությունները շտկելու նպատակով։

Տպել
525 դիտում

Արմեն Սարգսյանը հայտարարել է ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին

Յուրաքանչյուրը կարող է նպաստել իր համայնքի խնդիրների լուծմանը. Աննա Ասատրյանը՝ հայկական արտադրության չրերի հեղինակ

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 38 բեռնատար ավտոմեքենա

Իջևանի գարեջրի չգործող գործարանում հրդեհ է բռնկվել

Ալմաթիում երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայում մոտ 2000 բժիշկ աշխատանքից հեռացվել է կորոնավիրուսային պատվաստումների բացակայության պատճառով

Տիչինայի փողոցում պայթյունի պատճառ է դարձել ստորգետնյա գազատարից արտահոսքը, այն վերականգնվում է․ «Գազպրոմ Արմենիա»

Հրդեհ Երևանում գտնվող կահույքի խանութի տանիքում

Վրաերթ-վթար Երևանում. բժիշկները պայքարում են տուժողի կյանքի համար. վարորդը դիմել է փախուստի

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք. 6 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

Շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բայդենը քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ռուսաստանի հետ բանակցություններն իր օգնականների հետ

Հրդեհ «Ապաչի» գործարանի տարածքում, այրվել է վագոն-տնակը

Ժամանակավորապես դադարեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հատվածների գազամատակարարումը

Պեկինը ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ կպահպանի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը

Սև ծովում հրդեհ է բռնկվել 700 տոննա մազութ տեղափոխող լցանավի վրա

Փրկարարները օգնության են հասել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներին

Երևանի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա առցանց ասուլիսով (պաշտոնական)

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա

Եվրոպայի 2022 թվականի մշակութային մայրաքաղաք է դարձել Լիտվայի Կաունաս քաղաքը

Այրվել է Երևանի Նանսենի փողոցի շենքերից մեկի տանիքը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 814 նոր դեպք․ առողջացել է 109 մարդ

Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցայտուն ցուցանիշ․ Անդրեասյան

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներում բուք է

Էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումներ են սպասվում Երևանում և երեք մարզերում

«Սիրում եմ». պաշտպանության նախարարի ու նրա կնոջ պարը՝ սիրո երգիչ Հայկոյի երգի հնչյունների ներքո (տեսանյութ)

Տիկին Դավոյանը տեղյակ է խնդրի վերաբերյալ. նախարարությունն արձագանքել է պատգամավորի հրապարակած լուսանկարին

Ինչու պիտի այսօր այսքան անտեսվի հայ մամուլը. զրույց Պոլսի «Մարմարա» թերթի խմբագրապետ 95-ամյա Ռոպէր Հատտէճյանի հետ

Հետախուզվողները ներկայացել են ոստիկանություն. նրանցից մեկը կալանավորվել է

Տեր Սահակ քահանա Սահակյանն ազատվել է Արագածոտնի թեմի հոգևոր պարտականություններից

Վարչապետն այս պահին խորհրդակցություն է անցկացնում Կառավարությունում, նա դեռ չի ժամանել Պապիկյանի հարսանյաց միջոցառմանը

Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է

Երևանի Շիրազի փողոցում բախվել են ավտոբուսը և «Մերսեդես» մակնիշի մեքենան. մեկ օրում 13 պատահար է գրանցվել

Հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակը նշում ենք քաղաքական ամենաբարձր մակարդակի կապերով. Մկրտչյան

Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել

Սիրուշոն վարակվել է կորոնավիրուսով

Ողբերգական դեպք Երևանում. հայրը ննջասենյակում հայտնաբերել է խոհանոցային դանակով ինքնասպան եղած որդու դին

Ակումբներին են բաշխվել ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները, հաստատվել է ՀՖՖ բժշկական կոմիտեի կազմը