Գորգապատ հարթակով հանդիստեսն ուղեկցվեց դեպի բեմ. շուտով նրանց միացան երաժիշտները

Այսօր Երեւանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ իր տեսակի մեջ բացառիկ համերգային երեկո: Ֆիլհարմոնիկ դահլիճում մեկնարկեց կամերային երաժշտության համերգաշարը, որը կոչվում է «Տետատետ» (դեմ առ դեմ): Համերգը հենց այդ ֆորմատով էլ անցկացվեց:

Հանդիսատեսները համերգասրահի գլխավոր մուտքից ուղեկցվեցին դահլիճ: Հանդիսատեսի մոտ տպավորություն էր, թե պալատական երեկոյի է մասնակից լինելու: Հետո գորգապատ հարթակով նրանց ուղեկցեցին դեպի բեմ՝ տեղավորելով երաժիշտների դիմացը, աջ եւ ձախ կողմերը: Ունկընդիրներից ոմանք էլ շփոթելով համերգի նոր ձեւաչափով սահմանված կարգերը՝ բեմին նախատեսված տեղերի փոխարեն տեղավորվել էին սովորական նստատեղերին:

Համերգը նախատեսված էր 150 ունկընդրի համար:

Նախքան երաժիշտները ելույթ կունենային, բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

«Ուզում եմ ներկայացնել մեր երաժիշտների ստեղծած նոր ձեւաչափով համերգների շարքը, որը կոչվում է «Տետատետ»: Թերեւս դուք էլ կռահեցիք, թե ինչու է այդես կոչվում, որովհետեւ երաժիշտներն ունկընդիրների հետ դեմ -դիմաց են: Այս ամենը մեր երաժիշտներն են ստեղծել, ամեն ինչ մտածել են, նաեւ այն, թե դուք ինչպես պետք է գաք եւ իրենց հասնեք: Մենք էլ չենք խանգարել, ընդհակառակը՝ փորձել ենք, որ այնպես լինի, ինչպես իրենք են ուզում»,- ասաց Թոփչյանը:

Նա անդրադառնալով համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ նկատեց՝ եզակի դրական կողմերից մեկն այն էր, որ երաժիշտները շատ ակտիվ օնլայն կամերային համերգներով էին այս ընթացքում ներկայանում: Գլխավոր դիրիժորը նաեւ ընդգծեց, որ այդ ժամանակ յուրաքանչյուր չորեքշաբթի նոր ծրագիր էին ներկայացնում:

«Սա իմ վաղուցվա երազանքն է եղել, որ մեր երաժիշտներն իրար հետ շատ կամերային համերգներ ունենան: Ընդհանրապես կամերային երաժշտությամբ զբաղվելիս երաժիշտները սկսում են առանց իրենց խանգարող դիրիժորի մտածել, գործել, նախաձեռնողականությունը վերցնել իրենց վրա: Սա շատ կարեւոր է, ու ցանկացած երաժշտի համար նվեր է»,- ասաց նա:

Այսօրվա համերգին հանդես եկավ «Երեւան» լարային քառյակը: Ծրագրում Վիվալդիի ավելի քան 500 կոնցերտներից 5-ն էին այսօր ընդգրկված՝ տարբեր գործիքների համար:

Հանդիսատեսները բեմահարթակը կիսում էին Անուշ Նիկողոսյանի, (ջութակ), Նարեկ Ավագյան, (ֆլեյտա) Շմավոն Գրիգորյանի (ֆագոտ), Անդրեյ Շամիդանովի (ֆագոտ), Միքայել Նավասարդյանի (թավջութակ), Կարեն Խաչատրյանի (կոնտրաբաս) եւԱրթուր Ավանեսովի հետ (կլավեսին):

Տպել
816 դիտում

Պատվաստումային գործընթացը շարունակվում է. Հայաստանում 55.557 մարդ է պատվաստվել

«ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ»-ի կողմից շահագործվող օդանավը թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ ունի. քաղավիացիա

Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է Մալաթիա-Սեբաստիայում երթի մասին. մեկնարկը՝ երեկոյան

Էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ կլինեն 8 մարզերի ու Երևանի որոշ հասցեներում

Վթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին. մեքենան շրջվել է, բալոնը՝ դուրս թռել. կա 3 տուժած

Կրակոցներ Արարատի մարզում՝ «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց. կա զոհ

ՔՊ-ն վաղը կլինի Արարատի մարզում. նախատեսված է նաև քայլերթ՝ Երևանի վարչական շրջաններից մեկում

Անհրաժեշտ է դադարեցնել, ուղղակի բացառել հանրային տիրույթում փոխադարձ վիրավորանքի օրակարգի անհեռատես զարգացումը. ՄԻՊ

Երևանում մեկնարկել է բազմամարդ երթ՝ ՔՊ կուսակցության ու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին Հրազդանում դիմավորել է Սասուն Միքայելյանը

Խաղի ժամանակ ուշագնաց լինելուց հետո հոսպիտալացված Էրիկսենը դեռ կմնա հիվանդանոցում (լուսանկարներ)

Մենք մեր նահատակների առաջ պարտք ենք և իսկապես դավաճանություն կլինի երկիրը թողնել կեղեքող էլիտային. Նիկոլ Փաշինյան

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ

Կալանավորվել են «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Ռուբեն Խլղաթյանն ու Ջանֆիդայի բնակիչը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Հրդեհ է բռնկվել Մրգավան գյուղի տներից մեկում

Վրաստանում ՀՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Վրաստանին

Կոտայքում վստահաբար ապագա կա՛. Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել

Ամեն հնարավորը անելու ենք, որպեսզի հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացենք. Նիկոլ Փաշինյանն՝ Աբովյանում

Վրաերթի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 6-ամյա տղան մահացել է

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած 15 անձանց հետ

Մենք պողպատյա մանդատով յուրաքանչյուրին ցույց ենք տալու իր արժանի տեղը. Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Հաճնում

Թուրքիայի Սահմանադրական դատարանն ուսումնասիրում է քրդամետ կուսակցության փակման պահանջը

Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները (տեսանյութ)

Եթե ժողովուրդը որոշի, որ մենք հեռանանք՝ կհեռանանք. եթե որոշի, որ պետք է մնանք՝ կմնանք. Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Գեղիում

Վրաստանը 15 հայ ռազմագերիների վերադարձի համար բոլոր կողմերի հետ աշխատել է 3 ամիս. Զալկալիանի

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

ԵԱՀԿ նախագահը ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք

Ոչ միայն 15 գերիներ են վերադարձել, այլև վերադարձի գործընթացը վերակենդանացել է. Փաշինյանը՝ քարտեզների փոխանցման մասին

Արագածոտնի մարզպետը հերքում է Թալինում ծեծի ենթարկվելու և միջադեպի մասին լուրերը

Բերդաշենում շչակ է գործարկվելու

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 նոր դեպք. գրանցվել է 2 մահ

Մխչյան համայնքում ամբողջությամբ հրդեհվել է վագոն-տնակ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը չի չեղարկվել. լուրերը կեղծ են

15 ռազմագերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ-ի եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ. Մ. Գևորգյան

Տեղ գյուղի 2 բնակիչ տրակտորներով հայտնվել են ադրբեջանական տարածքում. բանակցելուց հետո վերադարձվել են. ՊՆ

Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի քայլերը ողջունում է․ կրկին կոչ է անում վերադարձնել բոլոր գերեվարվածներին

Վարչապետը հրապարակել է գերությունից վերադարձած զինծառայողների անունները

Ադրբեջանում գտնվող գերիներից 15-ը վերադարձան Հայաստան

Ոմանք կերազեին, որպեսզի մեր գերեվարված եղբայրներից և ոչ մեկը մինչև ընտրություններ չվերադառնար հայրենիք. Տարոն Չախոյան