Վարչապետն առավոտյան զանգահարել է Էդմոն Մարուքյանին. նրանք կհանդիպեն

02/03/2021 schedule13:43

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ առավոտյան իր հետ կապ է հաստատել վարչապետը:

«Առաջարկել է հանդիպում՝ քննարկելու այն ամենը, ինչի մասին մենք հիմա խոսում ենք: Իմ առաջարկը, իր առաջարկը, ձեր առաջարկը, բոլորի առաջարկները: Ես համաձայնություն եմ տվել: Ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք: Երբ կհանդիպենք, կքննարկենք ամբողջությամբ բոլոր առաջարկները և ինչ եզրահանգում կլինի՝ դուք կիմանաք»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, ըստ որի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրամանն է կատարել, Մարուքյանը նշեց, որ վարչապետից ապացույցներ է պահանջելու այս հայտարարության վերաբերյալ: «Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես խորհրդարանական խմբակցության ղեկավար, ապացույցներ եմ պահանջելու վարչապետից, որ ոչ թե ինձ ներկայացնի, այլ հրապարակի այդ ապացույցները»:

Նա նաև խոսեց վարչապետին ուղղված իր առաջարկին հաջորդած արձագանքների մասին:

«Իմ հայտարարությունից հետո ոչինչ չի փոխվել, ես իմ խոսքի տերն եմ: Ես առաջարկ եմ արել, առաջարկին չի եղել հասկանալի հոդաբաշխ արձագանք, և եղել է վարչապետի հայտարարությունը՝ մարտահրավեր նետել: Հայ ազգը մի մարտահրավեր ուներ, վարչապետի գլխավորությամբ գնաց այդ մարտահրավերին և ջախջախիչ պարտություն կրեց: Ուրիշ մարտահրավեր ես չեմ ճանաչում»:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իրավիճակի հանգուցալուծման առաջարկ էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանին:

«Ես որպես խնդրի լուծում առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանին, որ նա նախագահի աշխատակազմից հետ վերցնի ԳՇ պետին ազատելու հրամանագրի նախագիծը, ձեռք չտա ԳՇ ղեկավարությանը, 5 բանակային կորպուսների ղեկավարներին եւ ընդհանրապես մի կողմ քաշվի բանակից։ Մենք, դրան ի պատասխան, ստորագրում ենք ցանկացած հուշագիր, որով ասում ենք, որ վարչապետի հրաժարականի պարագայում չենք առաջադրվելու եւ որեւէ մեկին չենք առաջադրելու, որպեսզի խորհրդարանը ցրվի, բոլորով գնանք ընտրությունների»:

Տպել
1422 դիտում

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան