Կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նորից շատանում են. պատճառը վերսկսված ուսումնական պրոցեսն է ու կանոնների անտեսումը

2020 թվականի մարտի մեկին Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը: Մեկ տարի անց էլ վիրուսը շարունակում է մնալ Հայաստանում և կարծես հեռանալ չի շտապում:

Ավելին, վարակի դեպքերը, որոնք վերջին շրջանում էապես նվազել էին, նորից աճ են գրանցում, եւ առողջապահության նախարարությունը կրկին  քննարկում է մահճակալների կրճատված թիվը մի շարք բուժհաստատություններում դարձյալ մեծացնելու մասին, ինչի մասին հայտարարել էր նախարարի տեղակալ Գեւորգ Սիմոնյանը: 

Օրինակ փետրվարի 2-ի տվյալով մեկ օրում կատարված 1921 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք, այսինքն՝ 7,4 տոկոսը: Մարտի 2-ի տվյալով մեկ օրում կատարվել է 2951 թեստավորում եւ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 դեպք՝ 8,1 տոկոսը:

Ըստ մասնագետների՝ հիվանդության դեպքերի աճը պայմանավորված է ինչպես կրթական հաստատություններում առկա ուսուցմամբ դասապրոցեսը վերսկսվելով, այնպես էլ հակահամաճարակային կանոնները պատշաճ կերպով չպահպանելով:

Երևանի պետական բժշկական համալսարանի ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը նույնպես մեզ հետ զրույցում նշեց, որ վիրուսի տարածմանը, դեպքերի կտրուկ աճին նպաստում է մարդկանց կողմից հակահամաճարակային կանոնների անտեսումը, բուհերում և դպրոցներում առկա ուսուցման վերականգնումը: 

Ըստ համաճարակաբանի՝ 2020 թվականին վարակի դեպքերի աճին նպաստեցին թե կորոնավիրուսային երկրորդ ալիքը, որը սկսվեց հունիս-հուլիս ամիսներին, և թե սեպտեմբերի 27-ին սկսված և նոյեմբերի 10-ին ավարտված Արցախյան երկրորդ պատերազմը: Հիմա՝ 2021 թվականին, վարակվածության դեպքերը  ավելանում են, որովհետև մարդկանց մտածելակերպը հիվանդության նկատմամաբ փոխվել է:

«2020 թվականին ունեցանք երկու ալիք, առաջինը՝ հունիս-հուլիս ամիսներին, համաճարակի բուռն ընթացքը, երկրոդը՝ Արցախյան երկրորդ պատերազմի ժշամանակաշրջանն էր, այդ ժամանակ էլ ունեցանք հիվանդության կտրուկ բարձրացում, գերլարված աշխատանք: Հիմա նույնպես ունենք դեպքերի աճ, որը կարող է կապված լինել բուհերում դասերի վերականգնման հետ, մեր բնակչության կողմից կանոների անտեսման, հակահամաճարակային կանոնների պահպանման թուլացման հետ: Բացի դրանից, քանի որ բնակչության մեծ մասը  հիվանդացել է, ապավինում է, որ հիվանդության նկատմամբ ունի հակամարմին, իսկ այն մասը, որը չի հիվանդացել, մտածում է՝ մեծ մասը հիվանդացել է՝ ուրեմն վիրուսը կնահանջի,- ասաց նա, հավելելով՝ համավարակի տարածման երրորդ ալիքի հավանականություն գուցե կա, բայց դա կլինի ոչ այնքան ինտեսիվ, ինչպես երկրորդ ալիքը:

«Հայաստանում կորոնավիուսային հիվանդությամբ հիմնականում վարակվում են այն մարդիկ, ովքեր օրվա մեջ ունենում են շատ շփումներ»,- նշեց մասնագետ, իսկ հիվանդության տարածումն էլ, ըստ նրա, կախված է, թե ինչքանով է ինտեսիվ տվյալ համայնքում ակտիվ մարդկանց միմյանց հետ շփումը: «Մեզ մոտ վարակվում են հիմնականում ավելի ակտիվ տարիքի մարդիկ, ավելի շատ շփում ունեցող մարդիկ, որոնք համարվում են գերտարածողներ, դրանք օրինակ, ուսանողներն են 40-50 տարեկան աշխատող մարդիկ են: Որոշ համայնքներում էլ համավարակի ակտիվությունը կախված է, թե ինչքան ինտեսիվ են միջհամանքային շփումները: Դրա համար անհրաժեշտ է, որ նորից ավելի խստացվեն իրազեկման աշխատանքները:

Խոսելով նաև 2020-2021 թվականների համաճարակային իրավիճակների միջև եղած տարբերությունների մասին, օրինակ՝ ինչ ձեռքբերումներ ունի առողջապահական համակարգը հիմա, մասնագետը նշեց՝ համեմատել երկու տարիների համաճարակային իրավիճակները, ճիշտ չէ, բայց 2021 թվականին կա մեկ ձեռքբերում՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերը: Միևնույն ժամանակ Տեր-Ստեփանյանը զգուշացնում է՝ շարունակական համաճարակի վտանգ կլինի, եթե մարդիկ հրաժարվեն պատվաստվել. «Այս տարի ունեցանք շատ կարևոր ձեռք բերում՝ վարակի դեմ պատվաստանյութերը: Դրանք շատ կարևոր են: Պետք է նշել նաև, որ այն մարդիկ, որոնք արդեն վարակվել են, ձեռք են բերում հակամարմիններ, բայց հակամարմինը լիարժեք չի պաշտպանում, անհրաժեշտ է, որպեսզի պատվաստվեն առողջանալուց 14 օր հետո: Բայց քանի որ պատվաստվելը կամավոր հիմունքներով է լինելու, այլ ոչ թե պարտադիր, հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր հրաժարվեն պատվաստվելուց: Այդ դեպքում կսկսվի շարունակական համաճարակը, որովհետև չպատվաստված և չհիվանդացած մարդը միշտ լինելու է թիրախ վիրուսի համար»,- ասաց նա հավելելով՝ այժմ սահմանափակումների կարիք չկա՝ ելնելով դեպքերի թվից, բայց հակահամաճարակային կանոների պահպանումը կարևոր է:

Երեխաների շրջանում էլ կորոնավիրուսային հիվանդության տարածումը նույնպես պայմանավորված է դպրոցներում, նախակրթարաններում դասապրոցեսի առկա ուսուցման վերականգմամբ. այս մասին էլ մեզ հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության  հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը, սակայն, մասնագետը կոնկրետ թիվ նշել չկարողացավ,  քանի որ դեռ պետք է համեմատել հունվար, փետրվար ամսվա տվյալները, որոնք պատրաստ կլինեն երկուսից-երեք օրվա ընթացքում:

«Երեխաների դեպքում նույնպես ունենք թվերի աճ, բայց էական տարբերություն չկա: 2020 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով երեխաների շրջանում վարակվածության դեպքերը կազմում էր 6 հազար 615, բայց հիմա հստակ թիվ նշել չեմ կարող, որովհետև փետրվար  ամիսը նոր է ավարտվել, պետք է հաշվենք նաև այդ ամսվա տվյալները»,- ներկայացրեց Սարգսյանը:

Մասնագետի խոսքով՝ երեխաների վարակվածության համակցված և ավելի ծանր դեպքերը հոսպտալացվել են «Արաբկիր» ԲԿ-ում, միջին ծանրության դեպքերը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, որոշակի դեպքեր կան «Մուրացան» և «Սուրբ Աստվածամայր»  ԲԿ-ներում:

Մերի Խաչատրյան

Տպել
4781 դիտում

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ