ՊԵԿ նախագահը խոշոր հարկ վճարողների հետ քննարկել է ոլորտային խնդիրները և գործընկերության ուղենիշերը

01/03/2021 schedule14:35

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը և տեղակալները հանդիպել են հանրապետության ավելի քան 400 խոշոր հարկ վճարողների հետ՝ լսելու բիզնեսին մտահոգող խնդիրները, առաջարկները և պայմանավորվելու հետագա համագործակցության ուղիների վերաբերյալ:

Այս հանդիպմամբ եզրափակվել է հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային փոխհարաբերությունների ամրապնդման համատեքստում ոլորտային տարբեր ուղղություններով փետրվարի 10-ից մեկնարկած հանդիպումների շարքը, որի նպատակն էր քննարկել հարկային և մաքսային ոլորտներին առնչվող հարցերը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՊԵԿ նախագահը, ամփոփելով մարտահրավերներով և բարդություններով լի 2020 թվականի արդյունքները, ընդգծել է խոշոր հարկ վճարողների էական դերը տարեկան ցուցանիշների ապահովման գործում. «Զուտ հարկային եկամուտների ծավալի մեջ խոշոր հարկ վճարողների մասնակցությունն էական է՝ 71.1% կամ 773.3 մլրդ դրամ, ինչը ձեզ համար շատ պատվաբեր, միաժամանակ պատասխանատու ցուցանիշ է: Մենք կարևորում ենք խոշոր հարկ վճարողների մասնակցությունը բիզնես գործընթացներում և հետևաբար ձեզ դիտարկում ենք որպես հարկային եկամուտների ապահովման առանցքային դերակատարներ»:

Էդվարդ Հովհաննիսյանը շեշտել է հանդիպման գործընկերային բնույթը, որը կօգնի հստակեցնել հարկ վճարողների հետ փոխադարձ անելիքները: «Կոմիտեն առաջնային տեղ է հատկացնում մատուցվող ծառայությունների որակին, ինչը փաստում են այդ ուղղությամբ կատարված բազմաթիվ աշխատանքները: Մենք կարևորում ենք ՊԵԿ-բիզնես գործընկերային հարթակն ամրապնդելու փոխադարձ պատրաստակամությունն ու գործնական քայլերը»,- ընդգծել է կոմիտեի ղեկավարը։

ՊԵԿ նախագահը միաժամանակ մատնանշել է խոշոր հարկ վճարողների շրջանում հաճախ հանդիպող իրավախախտումները՝ հիշեցնելով, որ կոմիտեն շարունակ զարգացնում է վերլուծական կարողություններն ու հսկողական գործիքները: Նա կոչ է արել բարձրաձայնել այն խնդիրները, որոնք կարող են լինել իրավախախտումների հիմքում՝ ՊԵԿ իրավասությունների շրջանակում դրանք լուծելու և հետագայում բիզնեսի օրինապահ վարքագծի դրսևորման անհրաժեշտ նախադրյալներ ապահովելու նպատակով:

Տեղեկացնելով, որ առաջին անգամ հարկ վճարողի օրինապահ կարգավիճակի որոշումն ամրագրվելու է ՀՀ հարկային օրենսգրքով՝ կոմիտեի ղեկավարը նշել է, որ նախագծի ընդունումից հետո օրինապահ վարքագիծ դրսևորող տնտեսվարողները կկարողանան օգտվել մի խումբ արտոնություններից․ «Որպես արդեն կայացած բիզնես՝ առաջին հերթին ձեզանից ենք ակնկալում օրինապահ վարքագիծ, որով կարող եք պայմանավորել նաև բիզնես դաշտի մյուս ներկայացուցիչների գործելաոճը»։

Հանդիպմանը ներկա հարկ վճարողներն իրենց գործունեությանն առնչվող տարբեր հարցեր են հնչեցրել ինչպես բեռների արագ մաքսազերծման, մաքսային արժեքի որոշման, այնպես էլ դրոշմապիտակների, հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման վերաբերյալ, որոնց, Էդվարդ Հովհաննիսյանից բացի, պատասխանել են նաև ՊԵԿ նախագահի տեղակալները՝ ըստ իրենց համակարգման ոլորտների։ Իսկ հանդիպման ներկաների բարձրաձայնած, խորքային ուսումնասիրություն պահանջող առանձին հարցեր քննարկելու և համատեղ լուծում գտնելու նպատակով կոմիտեի ղեկավարը տեղում հանձնարարել է հաջորդող օրերին շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային հանդիպումներ կազմակերպել։

Տպել
1024 դիտում

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ