Մարդն ունի սեփական հողատարածք, որից օգտվել չի կարող. այն նշանառության տակ է ու պարբերաբար կրակում են. ՄԻՊ

Այն, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը չի բխում իրավունքի գերակայությունից ու հակասում է միջազգային իրավունքի հիմքերին, ապացուցվում է նաև այդ մարզերում սահմանային դարձած գյուղերի բնակիչների սոցիալ-տնտեսական, այդ թվում՝ սեփականության իրավունքի կոպիտ խախտումներով: Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի տարածած հաղորդագրությունում:

Մասնավորապես, ըստ ՄԻՊ-ի, ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում գյուղերի բնակիչների համար առաջացած խնդիրներից մի քանիսը հետևյալն են՝

1) մարդն ունի տան կամ հողատարածքի նկատմամբ իր իրավունքի գրանցումը հաստատող օրինական փաստաթուղթ (օրինակ՝ կադաստրային վկայական), սակայն զրկված է այդ գույքից, քանի որ այն ֆիզիկապես համարվում է «ադրբեջանական» տարածք (օրինակ՝ Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան գյուղեր).

2) մարդն ունի իր իրավունքը հողատարածքի նկատմամբ հաստատող փաստաթուղթ, սակայն չի կարողանում, օրինակ, այն օգտվել իր հողատարածքից, քանի որ դա գտնվում է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ ու ավելին նրանք այդ վայրերում պարբերաբար կրակում են (օրինակ՝ Սյունիքի մարզի Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Արավուս, Որոտան, Եղվարդ, Ագարակ գյուղերը, Գեղարքունիքի մարզի Կուտ, Նորաբակ ու, առհասարակ, սահմանային դարձած գրեթե բոլոր գյուղերը):

Նույն խնդիրը վերաբերում է նաև համայնքապատկան հողատարածքներին ու դրանցից օգտվելու մարդկանց հնարավորություններին.

3) գործարարությամբ զբաղվող ընկերությանը Կառավարության որոշմամբ հատկացվել է հողատարածք, սակայն ընկերությունը չի կարողանում այն օգտագործել, քանի որ հենց այդ կոնկրետ տարածքի մի մասը զբաղեցնում են ադրբեջանական զինված ուժերը (օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնք).

4) մարդիկ զրկվել են արոտավայրեր, խոտհարքներ ու այգիներ օգտագործելու հնարավորությունից այն պատճառով, որ դրանք կա՛մ ադրբեջանական վերահսկողության ներքո են, կա՛մ նրանց զինված ուժերի նշանառության տակ (Գեղարքունիքի ու Սյունիքի սահմանային դարձած բոլոր բնակավայրերը):

Այս խնդիրներին ի պատասխան՝ առանձին կողմեր նշում են, թե քանի որ այդ լուծումները հիմնված են տեղագրական քարտեզի վրա ու սրան էլ ավելանում է նաև GPS-ի ու Գուգլ քարտեզի կիրառությունը, ապա սրանք ամեն դեպքում այնպիսի լուծումներ են, որոնք պետք է հարկադրված ընդունել:

Միջազգային կանոններն իրականում բոլորովին այլ մոտեցում են ամրագրում. կադաստրային փաստաթղթերը կամ կադաստրային քարտեզներն են, որ պետք է դրվեն քննարկումների նախապատրաստման ու բանակցությունների հիմքում: Դրանք պետք է լինեն կողմերի սկզբնական (ստարտային) դիրքորոշումների հիմքում:

Միջազգային կանոնների համաձայն՝ սահմանային բնակիչների սեփականության իրավունքին, նրանց պատկանող հողերին ու տներին (անգամ հասցեներին) վերաբերող կադաստրային փաստաթղթերը պետք է նախապես ուսումնասիրվեն ու հաշվառվեն:

Պետք է հաշվարկվի, թե ինչ հնարավոր խնդիրներ կարող են առաջ գալ մարդկանց համար ու դրանից հետո նոր պետք է նախապատրաստվել միջազգային կամ միջպետական քննարկումների:

Գլխավոր տրամաբանությունը միևնույն է շարունակում է մնալ այն, որ սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակավայրերի բնակիչների բնականոն կյանքը, նրանց ավանդական ապրելակերպը, չի կարող խախտել նրանց իրավունքները:

Այստեղ հարցը վերաբերում է ոչ միայն մարդկանց իրավունքներին տների ու հողատարածքների, այլ նաև ջրային ռեսուրսների, կենսական հաղորդակցության միջոցների նկատմամբ և այլն:

Պետք է հաշվարկվեն նաև բոլոր հնարավոր վնասները, որ մարդը կամ գործարարությամբ զբաղվող անձը կարող է կրել. այս ամենը նույնպես պետք է դառնա միջազգային բանակցությունների ու քննարկումների առարկա:

Մարդու համար չեն կարող առաջ այնպիսի պայմաններ, որոնք խաթարում են իր բնականոն կյանքն իր իսկ մշտական բնակավայրում միայն այն պատճառով, որ իր սեփականության իրավունքները հաշվի չեն առնվել սահմանների որոշման ինչ-որ միջպետական գործընթացի պատճառով:

Ողջ գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ ոչ թե մարդկանց համար առաջանան նոր խնդիրներ, այլ հակառակը՝ բոլոր անհարմարությունները հասցվեն ամենահնարավոր նվազագույնի:

Այս կանոններն ամրագրված են ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի ուղեցույցերում, Արդարադատության միջազգային դատարանի վճիռներում ու միջազգային այլ կառույցների փաստաթղթերում»:

Տպել
1698 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա