Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ քայլեր ձեռնարկելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար. Աննա Նաղդալյան

27/02/2021 schedule18:25

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փետրվարի 26-ի երկարաձիգ ասուլիսը հայ ժողովրդի նկատմամբ հերթական ատելության խոսքի դրսևորումն էր՝ ուղղված հայ ժողովրդի՝ որպես «հարմար թշնամի» կերպարի շահարկմամբ ադրբեջանական հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղել: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

ԱԳՆ-ն ներկայացրել է հարցազրույց ամբողջությամբ:

Հարց. Երեկ Ադրբեջանի նախագահն օտարերկրյա լրատվամիջոցների համար ասուլիսին հանդես է եկել մի շարք հայտարարություններով, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ նոր սպառնալիքներով, ռազմագերիների հարցի, Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեկնաբանություններով: Ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարություններին:

Պատասխան. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փետրվարի 26-ի երկարաձիգ ասուլիսը հայ ժողովրդի նկատմամբ հերթական ատելության խոսքի դրսևորումն էր՝ ուղղված հայ ժողովրդի՝ որպես «հարմար թշնամի» կերպարի շահարկմամբ ադրբեջանական հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղել

Մեկ հարցի շրջանակներում, իհարկե, դժվար կլինի անդրադառնալ բոլոր այն իրարամերժ հայտարարություններին, որոնք տեղ են գտել Ադրբեջանի նախագահի խոսքում: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ընդգծել.

Առաջին, Ադրբեջանի նախագահը շարունակում է հայատյացության քաղաքականությունը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնաղբյուրն է: Նախկինում աշխարհի հայ ժողովրդին թիվ մեկ թշնամի հայտարարած նախագահ Ալիևի` «հայ ժողովուրդն Ադրբեջանի թշնամին չէ» խոսքերը խարխլվում են հայ ժողովրդի, նրա պետական ինստիտուտների, բանակի նկատմամբ թշնամական հռետորաբանությամբ, ուստի չեն կարող լինել արժանահավատ:

Երկրորդ, ի հեճուկս միջազգային հանրության օրեցօր ուժեղացող կոչերին՝ անհապաղ ազատ արձակել նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին դրույթի՝ Ադրբեջանի կողմից խախտման հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին՝ Ադրբեջանի նախագահն արդարացնում է իր երկրի միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների խախտումները՝ փաստացի սպառնալով նոր գերեվարումներով: Ավելին, Ադրբեջանի նախագահի կողմից հայ բոլոր գերիներին վերադարձրած լինելու մասին պնդումն արվում է այն ժամանակ, երբ Ադրբեջանի պատկան մարմինները միջազգային հեղինակավոր կառույցներին փոխանցել են հայ ռազմագերիների առկայության մասին տեղեկատվություն:

Երրորդ, մենք բազմիցս ենք հայտարարել, որ Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը չի կարող համարվել հակամարտության լուծում: Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար պետք է վերացվեն ռազմական ագրեսիայի հետևանքները, և իրացվեն արցախահայության իրավունքները, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Չորրորդ, հայոց բանակը հայ ժողովրդի անվտանգության և իր բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու և արարելու իրավունքի երաշխավորն է, որը բազմաթիվ հայորդիների անձնազոհության գնով խաթարեց թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի ցեղասպան նկրտումները հայ ժողովրդի նկատմամբ: Ալիևի տվյալ ասուլիսը մեկ անգամ ևս ապացուցեց հայոց բանակի վերազինման և արդիականացման հրամայականը:

Ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները ի ցույց են դնում, որ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ քայլեր ձեռնարկելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար, ավելին, այն իր հայտարարություններով ի չիք է դարձնում վստահության ձևավորման որևէ հնարավորություն:

Հարց. Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խոսել է Հայաստանի տարածքով «միջանցքի» մասին: Ի՞նչ միջանցքի մասին է խոսքը:

Պատասխան. Այս հարցին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք, սակայն ևս մեկ անգամ կկրկնեմ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը չի պարունակում որևէ միջանցքի ստեղծման դրույթներ: Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Հարց. Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Արցախ ադրբեջանցի փախստականների վերադարձի անհրաժեշտության մասին պնդումներով: Արդյոք որևէ քննարկում այդ ուղղությամբ իրականացվու՞մ է:

Պատասխան. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տեղահանված անձանց վերադարձը իրենց բնակության վայրեր՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Այնուամենայնիվ, հայտարարությունից անգամ մոտ չորս ամիս անց ադրբեջանական կողմը խոչընդոտում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ մասնագիտացված մարմինների մուտքը Արցախ՝ խաթարելով հումանիտար առաքելությունների իրականացումը:

Ակնհայտ է, որ պետք է վերադառնան նախևառաջ վերջին  լայնածավալ պատերազմի ընթացքում տեղահանվածները, և նոյեմբերի 9-ի հայտարարությունը միտված է առաջին հերթին այդ պատերազմի հումանիտար հետևանքների վերացմանը: Դա վերաբերում է Հադրութի, Շուշիի, ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող այլ բնակավայրերի բնակիչներին: Մինչդեռ ադրբեջանական զինված ուժերը ոչ միայն չեն թույլատրում տեղահանվածների վերադարձը, այլև այրելով և ոչնչացնելով վերջիններիս բնակավայրերը՝ փորձում են դա անհնար դարձնել:

Նման վարվելակերպը հստակորեն մատնանշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայ և ադրբեջանցի ժողովուրդների համակեցության հայտարարություններով փորձում է քողարկել Արցախում էթնիկ զտումների և հայաթափության տխրահռչակ քաղաքականությունը: 

Տպել
845 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում