Ես հարցը տամ, դուք գլխի շարժումով պատասխանեք. ԱԺ-ում քննարկվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը

Այսօր ԱԺ կրթության, գիտության մշակույթի, սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը ստացավ դրական եզրակացություն. առաջիկայում այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստի ընթացքում:

Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո գիտության եւ կրթության ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ միասին եղել են հանդիպումներ ինչպես ԳԱԱ-ում, այնպես էլ պետական բուհերի ռեկտորների հետ: Քննարկվել են տարբեր հարցեր, եղել են բազմաթիվ առաջարկներ, որոնց հետ կապված շահագրգիռ կողմերը ընդհանուր կոնսեսուսի են եկել, իսկ բուհերի ծրագրային եւ ինստիտուցիոնալ հավատարմագրման հետ կապված ՝ բովանդակային մասով բոլորի կողմից առաջարկվել է ընդունելի տարբերակ: Նշեց, որ օրինագծի հիմնական դրույթները պահպանվել են, միայն եղել են որոշ խմբագրակական փոփոխություններ:

Հարցերից մեկը, որի շուրջ կոնսեսուս չկա, հոգաբարձուների խորհուրդների ձեւավորման սկզբունքն է, ըստ որի՝ նաեւ ռեկտոր ընտրող եւ նրա հաշվետվությունն ընդունող խորհրդի 9 անդամներից 5-ին առաջադրում է նախարարությունը, 4-ին՝ բուհը:

«Ես չեմ թաքցնում իմ անձնական համոզմունքը. ես կողմնակից եմ 9/0 տարբերակին, որի փիլիսոփայությունը շատ անգամներ եմ հայտնել, ըստ որի՝ ռեկտորը իր ենթակային՝ դասախոսին՝ իր կողմից կառավարվող հիմնարկի աշխատակցին, չի կարող հաշվետվություն ներկայացնել. այստեղ առկա է շահերի բախում: Սակայն հաշվի առնելով ռեալ իրականությունը, փաստերի իրական վիճակը եւ տարբեր հանգամանքներ՝  նախարարությունը առաջարկում է 5/4 տարբերակը, այսինքն՝ խորհրդի կազմի 4 տեղը տրամադրվում է բուհին, բուհի ակադեմիական խորհուրդը ինքը կորոշի՝ այդ 4-ի համամասնությունը ում կառաջարկի: Նախատեսվում է միայն այն փոփոխությունը, որ եթե ինչ-ինչ պատճառով բուհի քվոտաները սահմանված ժամկետում չեն ներկայացվում, ապա լիազոր մարմինը իրեն իրավունք է վերապահում չլրացված տեղերը համալրել իր որոշմամբ»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ի պատասխան այս դիտարկմանը, հարց ուղղեց նախարարին՝ թե շահերի բախում չէ՞ արդեն իսկ լիազոր մարմնի կողմից ավելի շատ թվով ներկայացուցիչ ունենալու փաստին ավելացնել նաեւ սա, քանի որ լիարժեք ձեւով բուհի ինքնավարության ոտնահարման խնդիր են երեւում:

Նախարարը պատասխանեց, որ շահերի բախում լինում է կողմերի միջեւ. որպես հիմնադիր՝ կա ընդամենը մեկ կողմ, ուստի ինքը չի հասկանում, թե այս դեպքում շահերի բախումը ում եւ ում միջեւ է:

«Ինչ վերաբերում է փոփոխությանը, մեր իրականությունում կան դեպքեր, թույլ տվեք անվանական չնշել, որ կարող էր տարբեր պատճառներով չապահովվել մասնակցություն. այդ դեպքում խորհրդի աշխատանքը խաթարվում էր: Եվ այստեղ 100 տոկոս պատասխանատվություն ստանձնելու հարցն է, որեւիցե խնդիր չկա, որ 4-ն էլ ներկայացվի, եւ նման հարց չի առաջանա»:

Աննա Կոստանյանն արձագանքեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իսկ Բոլոնյան սկզբունքով՝ ցանկացած բուհ պետք է առաջնորդվի ինքնավարության որդեգրած իրավունքներով:

«Բոլոնյան գործընթաց, ժողովրդավարություն, ինքնավարություն, ակադեմիական ազատություն տերմինները պետք չէ կապել հոգաբարձուների խորհրդի հետ. այս հասկացություններն ունեն հստակ բովանդակություն, իսկ բուհի բովանդակային գործունեությունը տեղի է ունենում տվյալ բուհի կանոնադրության շրջանակներում: Ցավոք սրտի, մեր իրականության մեջ որոշ տեսական դրույթներ դառնում են իրականություն. երբ մաթեմատիկական տրամաբանությամբ փորձում ենք մեր խոսքը հիմնավորել, մեր իրավաբան որոշ գործընկերներից լսում ենք այսպիսի մեկնաբանություն, թե իբր ելնում ենք խելագարության կանխավարկածից: Այո՛, ես ելնում եմ խելագարության կանխավարկածից, որովհետեւ մեր իրականության մեջ մենք տեսնում ենք որոշ իրադարձություններ, որ ֆորմալ օրենքի տեսանկյունից ոչինչ խախտված չէ, բայց տրամաբանության տեսանկյունից անընկալելի է, ինչպե՞ս եք կարծում, որ խորհուրդը չի կարողանում նախագահ ընտրել, օրակարգ հաստատել: Պետք է կանոնակարգենք: Նման որոշումն ընդամենը պատասխանն է նման տեսական հարցերի: Միայն արհեստական խնդիր ստեղծելու պարագայում է այն աշխատելու»,- պարզաբանեց նախարարը:

Նա խոսեց նաեւ օրենքի նախագծում կատարված այլ նոր փոփոխության մասին. մասնավորապես ընդգծեց, որ հաշվի առնելով եւ ընդառաջելով ռեկտորների տարբեր առաջարկներին՝ մի կողմ են դնում ընտրանքային տարբերակը եւ ուղղակի առաջարկում են ընտրություն: Եթե օրինագծի առաջին ընթերցման ժամանակ առաջարկվում էր, որ Խորհուրդը ընտրի մինչեւ երեք թեկնածու եւ ներկայացնի Լիազոր մարմնին, որը ընտրություն կկատարի ռեկտորի թեկնածուների միջեւ, հիմա խորհուրդը կընտրի ռեկտոր, որը եւ կհրամանագրվի Լիազոր մարմնի կողմից: Ըստ նախարարի՝ առաջարկվող նոր դրույթներից է այն, որ ռեկտորի հրաժարականի կամ իր պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում  լիազոր մարմնի ղեկավարը ռեկտորի պարտականությունները դնում է պրոռեկտորներից որեւէ մեկի վրա մինչեւ նոր մրցույթի անցկացումը:

Փոփոխություններից նախարարը նշեց նաեւ, որ ռեկտորին ներկայացվող պահանջների մեջ  պահպանվել է միայն գիտական աստիճանի պահանջը, իսկ մնացած պահանջները՝ կապված  աշխատանքային փորձի եւ մյուս պահանջների հետ, որոնք կային առաջին ընթերցման ժամանակ, դուրս է եկել պարտադիր լինելուց. Այն կմնա բուհի կանոնադրության դաշտում: Նախարարը սա համարեց  մեկ քայլ՝ դեպի բուհերի ինքնավարությունը:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հորդորով նախարարը ընդգծեց, որ գիտության բյուջեն ավելի մեծ է լինելու 2022-ին, քան 2021-ին է:

Ամփոփելով իր խոսքը, նախարարը նշեց, որ որոշ դրույթներ լավ կյանքից չէ, որ մտցվել են. «Հասկանում եմ, որ որոշ կետեր կարող են մեր գործընկերների դժգոհությունը առաջացնել, բայց սա քայլ է, միգուցե լավագույնը չէ, բայց արդյո՞ք մենք լավագույնն ենք, որպեսզի ընտրենք լավագույն լուծում լավագույն պայմաններում: Մեր պայմաններն այսօր այդքան էլ միջազգային ստանդարտներին համապատասխանող պայամններ չեն, հետեւաբար, մոտեցումներն էլ պետք է լինեն իրավիճակից դրդված: Աստված տա, որ միջավայրը զարգանա, եւ մենք այլեւս օրենք քննարկելիս չսեւեռվենք, թե ով է բուհի ռեկտորը, 1 անձի նշանակման այդ թնջուկը չդառնա գերխնդիր, այլ գերխնդիր լինի կրթության որակը, բովանդակությունը»,- ընդգծեց նախարարը:

Վահագն Թեւոսյանն էլ, խոսելով իր հարցերի շղթայական կապի մասին, խնդրեց նախարարին ընդամենը գլխով դրական կամ բացասական պատասխան տալ, քանի որ ընթացակարգով միայն մեկ հարցուպատասխան է նախատեսվում:

Հարցին՝ ճի՞շտ է հասկանում, որ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգի եւ ռեկտորի ընտրության կարգի վերաբերյալ դրույթները վերաբերում են պետական բուհերին, նախարարը գլխի շարժումով հաստատող պատասխան տվեց:

Հարցին՝ իսկ ճի՞շտ է հասկանում, որ պետությունը, լինելով պետական բուհերի հիմնադիրը, ամենաշահագրգիռ կողմն է, որ այդ բուհերը կարողանան տալ կրթության տեսքով լավագույն պրոդուկտ: Այս հարցին հաջորդեց տեւական լռություն: Չկարողանալով գլխով համապատասխան արձագանք տալ՝ նախարարը խոսեց.

«Ոչ հա է, ոչ էլ չէ, էլի: Պետք է լինի շահագրգիռ»:

Հարցին՝ ճի՞շտ է հասկանում, որ որպեսզի պետությունը կարողանա իրացնել իր շահագրգիռ կողմի հնարավորությունները այդ ուղղությամբ, պետք է ունենա լծակներ:

Նախարարը նորից գլխով հաստատեց:

Հարցին՝  ճի՞շտ է հասկանում, որ եթե այդ լծակները գոյություն չունեն, ապա պետության մասնակցությունը այդ գործընթացին անտրամաբանական է դառնում, քանի որ բուհերը  սկսում են գործել մասնավոր բուհերի տրամաբնությամբ մեջ, բայց պետական մեծածավալ ֆինանսավորման տրամաբնությամբ,

Նախարարը կրկին գլխի շարժումով հաստատեց:

Հարցին՝ իսկ կա՞ տեսլական պետական բուհերը մասնավոր բուհերի վերածելու, նախարարը պատասխանեց.

«Այս պահին ես նման հարց պատրաստ չեմ քննարկելու: Եթե ասենք այո, ապա դա կլինի շատ տեսական պատկերացում, ասենք ոչ, դա էլ սխալ կլինի, որովհետեւ զարգացած շատ երկրներում առաջատարը բուհերը նաեւ մասնավոր բուհեր են: Մեր իրականության մեջ ես լավ չեմ պատկերացնում մեր բուհերի մասնավորացումը»:

Հարակից զեկուցող Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց, որ վերջին պահին էլ են առաջարկություններ ստանում, այդ պատճառով հնարավոր չէր օրենքը եւ հարակից փաթեթը ամբողջապես փոխել, այդ պատճառով նախնական պայմավորվել են, որ օրենքի ընդունումից հետո եւս կատարեն որոշակի շտկումներ: 

Տպել
3550 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր