Վահան Քերոբյանը ծանոթացել է Գյուղական ֆինանսավորման կառույցի գործունեությանը

26/02/2021 schedule16:27

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Վահան Քերոբյանը փետրվարի 26-ին այցելել է Գյուղական ֆինանսավորման կառույց (ԳՖԿ)՝ վերջինիս գործունեությանը, ընթացիկ և նախատեսվող ծրագրերին ծանոթանալու նպատակով։

Կառույցի նպատակն է աջակցել գյուղատնտեսական գործունեության ակտիվացմանը գյուղական տարածքներում փոքր և միջին արտադրողների ու ձեռնարկատերերի համար համապատասխան ֆինանսական պրոդուկտները մատչելի դարձնելու միջոցով։

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Աշոտ Վարդանյանի և ԳՖԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Հարությունյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գրասենյակում, զրուցել աշխատակիցների հետ։

Այնուհետև նախարարին ներկայացվել են ԳՖԿ կողմից ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը։ Նշվել է, որ ԳՖԿ-ն իրականացնում է ֆինանսական միջազգային ծրագրեր, որոնց նպատակն է երկարաժամկետ և նպատակային փոխառություններ տրամադրել ծրագրերին մասնակից փոքր և միջին տնտեսավարողներին՝ արտոնյալ մարման ժամանակացույցով և շուկայականից ցածր տոկոսադրույքներով: Փոխառությունները տնտեսավարողներին տրամադրվում են միջնորդավորված՝ ԳՖԿ-ի ծրագրերին մասնակից 20 ֆինանսական կառույցների՝ 8 առևտրային բանկերի և 12 վարկային կազմակերպությունների միջոցով։

Միջազգային ծրագրերի մասով ԳՖԿ-ի հիմնական գործընկերն է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD)։ 2005-2020 թթ․ ընթացքում կառույցն իրականացրել և շարունակում է իրականացնել 7 միջազգային ծրագիր։

Նախարարին նաև տեղեկացվել է, որ 2005-2020թթ․ ընթացքում ԳՖԿ-ն ֆինանսավորել է շուրջ 11.000 շահառուների։

ԳՖԿ-ն մշակում է տարբեր վարկային պրոդուկտներ՝ կախված ծրագրի և շուկայի պահանջներից։ Վարկավորման հիմնական ուղղություններն են անասնապահությունը, այգեգործությունը, ջերմոցային տնտեսությունը, տեխնիկայի և սարքավորումների լիզինգը, մշակաբույսերի զարգացումը, վերամշակումը, թռչնաբուծությունը, ձկնաբուծությունը, մեղվաբուծությունը և այլ ճյուղեր։

ԳՖԿ-ի ներկայացուցիչները համառոտ անդրադարձել են 2016 թվականին մեկնարկած «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրին», որի նպատակն է ծրագրի իրականացման տարածքում բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը՝ զբաղվածության և եկամուտների հնարավորություններ ստեղծելու միջոցով։

Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են նաև 2021 թվականին նախատեսվող ԳՖԿ ծրագրերն ու առաջիկա նախաձեռնությունները, որոնց թվում է նաև պետական սուբսիդավորման ծրագրերով նախատեսված 9 ծրագրի ֆինանսական գործընթացների կառավարման կազմակերպումը։ 

Տպել
870 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է