Արայիկ Հարությունյանը հանդիպել է և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ. «Արցախպրես»

Նախօրոք հայտարարած միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ Արցախի նախագահ Արայիկ  Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակի հաղթահարման հետ կապված որոշ հարցեր՝ հիմք ընդունելով Հայաստանի ու Արցախի ներքին կայունության ու արտաքին անվտանգության առաջնահերթությունները:

Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը «Արցախպրեսի» հետ զրույցում: Ավանեսյանը մեկնաբանել է Երևանում Արայիկ Հարությունյանի միջնորդական ջանքերի վերաբերյալ որոշ հրապարակումներ՝ նշելով, որ  Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը, և որևէ ճնշման մասին խոսք չի կարող լինել:

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից «պահանջում» է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում։

Նախօրոք հայտարարած՝ միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակի հաղթահարման հետ կապված որոշ հարցեր՝ հիմք ընդունելով Հայաստանի ու Արցախի ներքին կայունության ու արտաքին անվտանգության առաջնահերթությունները: Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը, և որևէ ճնշման մասին խոսք չի կարող լինել:

Ինչ վերաբերում է տվյալ հանդիպման ձևաչափին, ապա դրան մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլ նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:

Հանրապետության նախագահը, ինչպես և հայտարարել էր, շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, և նրա միջնորդական ջանքերն ուղղված են ճգնաժամի հաղթահարմանը՝ սահմանադրական, խաղաղ ու քաղաքակիրթ եղանակներով: Հատկապես ընթացիկ պայմաններում ապակայունությունը, արյունահեղությունն ու ատելությունը Հայրենիքը տանելու են պարզապես կործանման ճանապարհով»,-գրում է «Արցախպրեսը»:

Տպել
1957 դիտում

Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների հիշատակին

Մայիսյան եռատոնը պետք է մնա եռատոն, թեկուզև ժամանակավորապես խեղված խորհրդով. Արտակ Բեգլարյան

Խաշոկջիի սպանությունից ի վեր Թուրքիայից առաջին անգամ պաշտոնյա կմեկնի Սաուդյան Արաբիա

3800-4200 մարդ է մասնակցում Քոչարյանի «հեռահավաքին» 16:25-ի դրությամբ. Civic

Այս գիշեր ցուրտ ցիկլոն է ներթափանցելու Հայաստան. սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ, ձյուն, ուժգին քամի

Երևանում երթուղայինի հրդեհումից այրվել է նաև մոտակա կանգառի գովազդային վահանակը (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը պետական պարգևներ է հանձնել մի շարք զինծառայողների (լուսանկարներ, տեսանյութ)

Հարգանքով ենք հիշում մեր ընդհանուր հերոսներին. ՀՀ նախագաhին շնորհավորել է Տաջիկստանի նախագահը

Մաղթանքս մեկն է՝ խաղաղ երկինք. Գյումրիում անցկացվեց ՀՀ և ՌԴ զինված ուժերի զինծառայողների համատեղ շքերթ (լուսանկրաներ)

Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել Վարդենիս եւ Ծովակ համայնքներում

Քոչարյանն ու դաշինքը մարդկանց հավաքել են Ազատության հրապարակում, իրենք ելույթ են ունենում «Գրանդ հոթել Երևան»-ից. Civic

Իսպանիայում ՀՀ դեսպանը Մադրիդում ներկա է գտնվել Մեծ հայրենականի տարելիցի միջոցառումներին

Հայրենական պատերազմում հաղթանակի տարեդարձի առթիվ Ա. Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահները

Հաղթանակի ու խաղաղության տոնին Սուրբ պատարագ է մատուցվել Գայանե վանքում

Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տան տանիք

Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս

Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель-ում հրդեհ է բռնկվել. վարորդը էվակուացրել է ուղևորներին

Արմավիրում 28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Toyota Camry-ով մխրճվել է հոտի մեջ. 31 գառ տեղում սատկել է, 7-ը՝ վիրավորվել

Երևանում կանխվել է ինքնասպանության փորձը Հաղթանակի կամրջից

Արայիկ Հարությունյանն ու Գագիկ Ծառուկյանը քննարկել են Արցախում սոցիալ-տնտեսական և հումանիտար ծրագրերի իրականացումը

Կյանքից հեռացել է Հասմիկ Կիրակոսյանը

Արցախի նախագահը Մայիսյան եռատոնի առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Համոզված եմ, որ մենք կվերակենդանանանք և, անկասկած, կկերտենք մեր հաղթական ապագան. Արթուր Թովմասյան

Արցախում Մայիսի 9-ի միջոցառումները մեկնարկել են խաչերթով

Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերածների հիշատակին (լուսանկարներ)

Մենք պարտք ունենք մեր նահատակների ու նոր սերնդի առջև. Ամենայն հայոց կաթողիկոս

Շորժա գյուղում բնակելի տունէ հրդեհվել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178 նոր դեպք. առողջացածների թիվը գրեթե եռակի է

Դավաճանած կլինենք նրանց հիշատակը, եթե չկառուցենք ամուր պետություն, որը կապահովի Արցախի վերածնունդը. Նիկոլ Փաշինյան

Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է հիշել և արժևորել պատմական հաղթանակները. Արցախի ԱԳՆ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

Մենք պարտավոր ենք հաղթել. ՀՀ նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Շուշին այսօր էլ պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը. Արարատ Միրզոյան

Ֆիորին France 3-ի եթերում չկարողացավ զսպել հուզմունքը Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգի կատարման ժամանակ (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է անմահացած ժամկետային զինծառայող Վահան Աղախանյանի ընտանիքին

Ցավում եմ, որ այս բարձրագույն կոչումը հանձնում եմ ոչ թե անձամբ Կոմանդոսին, այլ Ձեզ, և հանձնում ենք հետմահու. Փաշինյան