Հայաստանը կրկին միջազգային մամուլի ու կառույցների ուշադրության կենտրոնում էր

Հայաստանյան  ներքաղաքական իրադարձությունները, երկրում ստեղծված իրավիճակն ու բուռն զարգացումներն ամբողջ օրվա ընթացքում ոչ միայն Հայաստանի ու տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էին: Միջազգային ամենահեղինակավոր ու ամենատարբեր լրատվական կայքերը մանրամասնությամբ լուսաբանում էին տեղի ունեցող իրադարձությունները: Բացի այդ, հայտարարություններով են հանդես եկել միջազգային մի շարք կառույցներ:

Առաջիններից մեկն արձագանքել են Ռուսաստանի Դաշնությունից: Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Մեդվեդևը նախ նշել էր, որ Կրեմլում անհանգստությամբ են հետևում Հայաստանում տիրող իրավիճակին,այնուհետ շարունակել, որ այդուհանդերձ, բայց տեղի ունեցածը համարում են Կովկասում Ռուսաստանի կարևոր և մերձավոր դաշնակից երկրի ներքին գործը:

Պեսկովը նաև նշել էր, որ պաշտոնական Մոսկվան կոչ է արել բոլոր կողմերին հանդարտություն ցուցաբերել, իրավիճակը հանգուցալուծել սահմանադրական դաշտում:

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ուշադիր հետևելու մասին է հայտարարել նաև Եվրամիությունը:

«Մենք խնդրում ենք բոլոր գործող անձանց պահպանել հանգստություն և խուսափել ցանկացած հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը։ Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, ժողովրդավարության սկզբունքներին ու գործընթացներին խիստ համապատասխան։

ՀՀ Սահմանադրությամբ նշվում է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո: Ժողովրդավարության և սահմանադրական կարգի պահպանումը միակ միջոցն է, որի միջոցով Հայաստանը կարող է արդյունավետորեն լուծել իր առջև դրված խնդիրները»,- նշված է ԵՄ հաղորդագրության մեջ:

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն հայտարարել է, որ մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ «Թվիթեր»-ի իր էջում Լինդսեն գրել է.

«Կոչ եմ անում բոլոր կողմերին գործել խաղաղ ճանապարհով՝ ժողովրդավարական գործընթացների եւ իրավունքի գերակայության վերաբերյալ ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան։ Իրավիճակը պետք է հանգուցալուծվի առանց բռնության»:

Հայաստանում  Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը ևս ուշադրությամբ հետևում է հայաստանյան ներքին զարգացումներին: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնելով այս մասին հավելել են, որ տեղյակ են նաև իրավիճակի շահագրգիռ կողմերի հայտարարություններից:

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում վուվաբերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության նվազեցնել լարվածությունը: Կարևորում ենք ժողովրդավարական գործընթացների նշանակությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՆԱՏՕ-ն՝ դարձյալ կոչ անելով Հայաստանին «քաղաքական տարաձայնությունները խաղաղ եւ ժողովրդավարական ճանապարհով» լուծել:

«Մենք ուշադիր հետեւում ենք մեր գործընկեր-երկրում` Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Կարեւոր է խուսափել այնպիսի բառերից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման: Ցանկացած քաղաքական տարաձայնություն պետք է լուծվի խաղաղ եւ ժողովրդավարական ճանապարհով՝ համաձայն Սահմանադրության կետերի»,- հայտարարել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օհանա Լունգեսկուն:

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտնել է, որ ռուս խորհրդարանականները կապի մեջ են հայ գործընկերների հետ և հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակը շուտափույթ կկայունանա օրենսդրության շրջանակներում:

«Մենք հետևում ենք իրադարձություններին ու բնականաբար՝ մտահոգությամբ: Մաղթում ենք մեր եղբայրական հայ ժողովրդին իրավիճակի շուտափույթ կայունացում Սահմանադրության և գործող օրենսդրության հիման վրա»,-ասել է Կոսաչովը՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակը ինքնիշխան Հայաստանի ներքին գործն է:  

Փետրվարի 25-ի կեսօրին մոտ հայտնի դարձավ, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի հրաժարականը: Այս հայտարարությունից հետո վարչապետը ֆեյսբուքյան եթերում այն հեղաշրջման փորձ որակեց ու հորդորեվ աջաիկվներին արագ հավաքվել Հանրապետության հրապարակում: Ամբողջ օրվա ընթացքում տեղի ունեցավ երթ, հանրահավաք, Երեւան էին մեկնել ՀՀ տարբեր մարզերից: Զուգահեռ, Երևանի Ազատության հրապարակում էլ ընթանում էր ընդդիմության 16 ուժերի աջակիցների հանրահավաքը:

Տպել
1730 դիտում

Ալիևը կժամանի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից