Ով վեր է կենում, իմ հրաժարականն է պահանջում. վարչապետն ասաց, որ դեպքում հրաժարական կտա

«Ով վեր է կենում, իմ հրաժարականն է պահանջում: Նորմալ է, բայց թող ժողովուրդը իմ հրաժարականը պահանջի, ես վեր կենամ, գնամ իմ գործերին: Թող ժողովուրդը ինձ դատապարտի, թող ժողովուրդը հրապարակում ինձ գնդակահարի»:

Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետը: Նա նաեւ անդրադարձավ պատերազմի հետ կապված որոշ հարցերի:

«Նրանք փորձում են ինձ մեղադրել դավաճանության մեջ, բա ի՞նչ գործ ունի դավաճանի կոչով այսքան մարդ հրապարակում: Նրանք փաստացի ձեզ են ուզում մեղադրել դավաճանության մեջ»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ դավաճանները 17 ուժերն են, որոնց վարչապետի թեկնածուն ասում էր՝ դեռ հոկտեմբերին զանգել է բանակի ղեկավարներին, ասել՝ իշխանությունը վերցրեք: 

Ըստ վարչապետի՝ նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի դեմ, այլ սեփական ժողովրդի: 

«Զինվորի հացը գողացողը եկել է զինվորին հաց տվողին, շոր տվողին, աշխատավարձը բարձրացնողին դավաճանության մեջ է մեղադրում: ....Նրանք երկու տարի է՝ մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, բայց ընդամենը երկու օր առաջ կամ մի քանի օր առաջ մերժվածը հրապարակայնորեն որպես հպարտության նշան ասում է, որ ինքը համաձայնել էր 7 շրջանները հանձնել Ադրբեջանին: Բա որ դուք ամեն ինչ պայմանավորվել էիք արդեն կամ բանակցությունները տարել էիք էնտեղ, որ խոստովանում եք, որ ընդունել եք այդ պայմանները եւ համարում էիք, որ դա լավ լուծում է, ինչո՞ւ էիք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ, բաց նամակներով հանդես գայիք, ասեիք՝ գնա ստորագրիր էդ թուղթը»,- դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց ՀՀ վարչապետը:

Այնուհետեւ ընդգծելով, որ ժողովուրդը հոգնել է այս շարունակական անկայունություններից՝ Փաշինյանն ասաց, որ երկրում պետք է ժողովրդի իշխանությունը կասկածի տակ չդրվի, երկիրը բռնության, ապօրինության, սադրանքների, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու փորձերը պետք է խստորեն կասեցվեն ԱԱԾ-ի, ոստիկանության եւ ժողովրդի կողմից: 

Վերադառնալով իր հրաժարականի թեմային՝ Փաշինյանը նշեց. «Ձեր մոտ հարց կծագի՝ էդ պատերազմից հետո, օրինակ, չե՞մ մտածել, որ պետք է հրաժարական տամ: Ես ուզում եմ ձեզ անկեղծ ասեմ՝ մտածել եմ, շատ եմ մտածել, բայց ես ասել եմ մի բան. ես իմ կամքով, ինքնակամ չէ, որ դարձել եմ ՀՀ վարչապետ, ժողովուրդն է որոշել, որ ես դառնամ ՀՀ վարչապետ, եւ ժողովուրդը պետք է իմ հեռացման հարցը որոշի»:

Վարչապետն ասաց, որ դրա համար էին առաջարկել խորհրդարանական ընտրություններ, բայց 17 ուժերը մերժեցին այդ առաջարկը: Նա, սակայն, արձանագրեց, որ այդ առաջարկն ուժի մեջ է:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ «թավիշին», որի մեջ ամենաշատն է մեղադրվում իր ղեկավարած Կառավարությունը:

Վարչապետը հիշեցրեց, որ երբ հեղափոխություն են արել, ասել են, որ դա պետք է լինի սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն, ասել են՝ բոլորը շանս պետք է ունենան.

«Բայց ով ոնց կարողացել է, մեզ թիկունքից խփել է, դատավորները խփել են, պետական պաշտոնյաները խփել են, ով ոնց կարողացել է, կներեք արտահայտությանս համար, պադնոժկա է արել, եւ պատերազմի ժամանակ էլ նրանք ամեն օր երազում էին մեր բոլորիս պարտությունը, որ ամսի 9-ին մտնեն այ էդ շենք եւ ժողովրդի իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը»,- ընդգծեց Փաշինյանը:

Տպել
2575 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին