ԳՇ հայտարարությունն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի. Անդրանիկ Քոչարյան

25/02/2021 schedule14:01

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, որով պահանջել են ՀՀ վարչապետի ու Կառավարության հրաժարականը, ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի:

Անդրադառնալով ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի ազատմանը՝ Քոչարյանն ասաց. «Աշխարհում ոչ մի երկրում դուք նման բան չեք տեսնի, որ զինվորականներին աշխատանքից հանում են, և բանակը, ըստ էության, քաղաքական հայտարարություն է անում: Դուք էսքանը որ տեսնում եք, այսքան ստորագրություններ, հո մի պարոն Խաչատրյանին հանելով չէ՞ր: Սա եփած թեմա է, իմ կարծիքով, որԸ, իհարկե, վտանգներ պարունակում է: Ստորագրած զինվորականների մեծ մասը չի կարող մեր երկրի ճակատագիրը կապի Տիրան Խաչատրյանի աշխատանքից հանելու հետ»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը հարցազրույց էր տվել Yerevan Today կայքին և խոսել «Իսկանդերի» վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին: ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Yerevan Today կայքը խեղաթյուրել է ԳՇ պետի տեղակալի խոսքերը: Ավելի ուշ Տիրան Խաչատրյանը ազատվեց պաշտոնից:

Հարցին՝ արդյոք սա կապ ունի՞ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» վերաբերյալ հայտարարության հետ, պատգամավորը պատասխանեց, որ՝ ոչ: «Ես չեմ կարծում, որ սա «Իսկանդերի» հետ կապ ունի, սա կապ ունի բանակի սպասվող ռեֆորմների հետ»:

Քոչարյանը նաև ասաց, որ ներքին ցնցումները վտանգավոր կարող են լինել երկրի համար: «Մեր երկիրը պետք է զերծ մնա ներքին ցնցումներից, ամենավտանգավոր բանը, որ անընդհատ մեկ ամիս է՝ գեներացվում է: Երբ Մանուկյան Վազգենն ասում էր՝ ես զանգում եմ գեներալներին, մեր պարտությունների պատճառները շատ ավելի տեսանելի են դառնում, և ես կարծում եմ, որ մենք մոտակա 5 տարվա համար կա՛մ կարգավորում ենք և կառուցում մեր զինված ուժերի հեռանկարը, կա՛մ մեզ շատ վատ օրեր կարող են սպասվել»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վերջինս այս հայտարարությունը համարել է ռազմական հեղաշրջման փորձ և կոչ արել քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում: Հրապարակում վարչապետը ելույթ է ունենալու 16:00-ին: 

Տպել
1078 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին