Դատավորներին աշխատավարձի 55 %-ի չափով կենսաթոշակ տալը հակասահմանադրական է ճանաչվել. առաջարկվում է փոխել օրենքը

24/02/2021 schedule20:18

Այսօր Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանի, Աննա Կարապետյանի և Վլադիմիր Վարդանյանի ներկայացրած «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» և կից ներկայացված օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծի փաթեթը:

Նախագծի հիմնական զեկուցող Արթուր Դավթյանն ասաց, որ նախկինում գործող օրենքով նախատեսված է եղել, որ դատավորները պետք է իրենց աշխատավարձի 55 տոկոսի չափով աշխատավարձ ստանային: «Սահմանադրական դատարանի կողմից այդ նախագիծը ճանաչվել է հակասահմանադրական, և այսօր դատավորները, որոնք անցնում են կենսաթոշակի, կանգնած են լուրջ խնդրի առաջ: Նրանք, փաստորեն, չեն օգտվում 55 տոկոսի շեմով կենսաթոշակ ստանալու իրավունքից և ստիպված են, օրինակ, ընդհանուր հիմունքներով դիմել կենսաթոշակ ստանալուն»:

Դավթյանն ընդգծեց, որ Սահմանադրական դատարանի կողմից  օրենքը փոխելու հստակ պահանջ էր դրված, ապա ներկայացրեց իրենց կողմից առաջարկվող փոփոխությունները:  

«Դատավորի կենսաթոշակի չափը սահմանել դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի հարկված չափի (զուտ եկամտի) 75 տոկոսի եւ դատավորին նշանակված՝ անուիտետի եւ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափի տարբերության չափով:

Իսկ եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից չէ, ապա դատավորի կենսաթոշակի չափը սահմանվում է դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի հարկված չափի (զուտ եկամտի) 75 տոկոսի չափով՝ այս անձանց համար եւս ապահովելով երաշխավորված կենսաթոշակի չափը»:

Կառավարության ներկայացուցիչ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ասաց, որ Կառավարությունը այս նախագծի վերաբերյալ վերջնական դիրքորոշում չունի: «Մեր գործընկեր մյուս նախարարությունների և այլ կառույցների հետ դեռ կարծիքների հավաքագրման և քննարկման փուլում ենք, և կխնդրեմ 2 շաբաթ ժամանակ, որովհետև, օրինակ, արդարադատության նախարարությունից բավական ծավալուն առաջարկներ և այլ կարծիքներ են ներկայացվել: Առաջարկություն կա նաև դիմել Սահմանադրական դատարան՝ իրենց կարծիքը ստանալու Սահմանադրական դատարանի դատավորների մասով»:

«Քանի որ նախագծի քննարկումը սկսել ենք, այս պահին առնվազն կարող ենք քվեարկությունը հետաձգել»,- արձագանքելով Կառավարության ներկայացուցչին՝ ասաց նախագծի համահեղինակ Աննա Կարապետյանը՝ հավելելով, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում Կառավարությունը կարող է առաջարկներ ներկայացնել:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանն էլ հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը դեռևս 2019 թվականին է ընդունել այդ որոշումը և Կառավարության համար վերջնաժամկետ է սահմանել մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ը: «Խոսքը վերաբերում է դատավորի կենսաթոշակի, դատավորի ապրուստի միջոցին, և ինձ համար առնվազն անհասկանալի է, թե մինչև այս պահը Կառավարությունը ինչո՞ւ ձեռնամուխ չի եղել այդ հանձնարարությունը կատարելուն ինչո՞ւ ենք մենք հասել 2021 թվականի մարտ ամիս համարյա, նոր փորձում ենք այս հարցին անդրադառնալ»:

Քննարկման ավարտին նախագիծը դրական եզրակացություն ստացավ: Այն կքննարկվի առաջիկա քառօրյային:

Տպել
1233 դիտում

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել