Իմ խոսքը մանիպուլացրել են. Անդրանիկ Քոչարյանը՝ իր հարցազրույցի որոշ հատվածների մասին

24/02/2021 schedule12:36

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցի որոշ հատվածների:

Հիշեցնենք, որ այդ հարցազրույցի ընթացքում Քոչարյանը, անդրադառնալով ընդդիմության գործողություններին, ասել էր. «Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու»:

«Պետական պահպանության ամբողջ իմաստն ինչո՞ւմն է, պետության խնդիրը ո՞րն է: Պաշտպանելու համար պետությունը տվել է այդ կառույցներին բոլոր իրավասությունները, ընդհուպ՝ կրակելը: Դրա մասին է խոսքը եղել: Բայց դա մանիպուլացրեցին, դարձրին, որ Քոչարյան Անդրանիկն ասել է՝ կրակել ժողովրդի վրա: Քոչարյան Անդրանիկը հո հոգեկան հիվանդ չի՞ որոշ մարդկանց պես, որոնք կայծակնային արագությամբ շենքերի գրավում են նախատեսում»,- ասաց Քոչարյանը:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ Մարտի 1-ին ժողովուրդը որևէ պետական շենքի վրա չի հարձակվել, և անթույլատրելի համարեց մեկը մյուսի հետ կապելը: «Մոռացե՞լ եք՝ մինչև այդ ինչ է եղել մեր պետության մեջ, Հոկտեմբերի 27-ը մոռացա՞նք, «Դրո կառույցը» մոռացա՞նք: Ուզում եմ մեկ այլ կառույցի մասին էլ ասել՝ «Նեմեսիսի»: Այդ քաղաքական ուժերը շատ լավ հասկացան՝ ում մասին է խոսքը: Թող խելքները գլուխները հավաքեն: Պետությունը չի կարող թույլ տալ իր հիմքերի ոչնչացման գործընթացը: Ես երեկ էլ ասել եմ, որ Մարտի 1-ին ժողովուրդը որևէ պետական շենքի վրա հարձակում չի գործել: Ժողովուրդը իր խաղաղ հավաքների ժամանակ ենթարկվել է հարձակման, և՛ պարոն Ռոբերտ Քոչարյանը, և՛ իր փաստաբանական թիմն ամեն ինչ անում են, որպեսզի դատաքննությունը չսկսվի, ինչի՞ համար, որպեսզի ժողովուրդը չտեսնի՝ ընդհանրապես ինչ է եղել: Հիմա դա կապել մեկը մյուսի հետ անթույլատրելի է»: 

Անդրադառնալով սոցիալական ցանցերում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե IDEX 2020-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդես-համաժողովին Հայաստանի դատարկ տաղավարի համար մեղավոր է նաև Անդրանիկ Քոչարյանը՝ վերջինս նշեց. «Ո՞ր մունդռիկն է ասում: Իմ մատները չեն կարող երկրի անվտանգության դեմ որևէ բանի մեջ մասնակից լինեն, իմ մատները անվտանգությունը ավելացնող, ապահովող գործընթացների մեջ կարող են լինել և կան»:

Տպել
1285 դիտում

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը