Վատն է այն մտածելակերպը, որ դրսում շատ ավելի լավ է, քան Հայաստանում. տարվա լավագույն ուսանողուհի Լուիզա Ապկարյան

Հանրապետության 16 բուհից, ինչպես հայտարարվել է, 2020 թվականի լավագույն ուսանող է ճանաչվել 38 սովորող: Տարվա լավագույն ուսանող տիտղոսին արժանանալու համար մրցակցել են բակալավրիատում եւ մագիստրատուրայում սովորողները՝ ըստ 7 ոլորտների՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, բժշկություն, ճարտարագիտություն, հումանիտար եւ մշակույթ-սպորտ:

38 ուսանողից 13-ը գրավել են 1-ին, 13-ը՝ 2-րդ, իսկ 12-ը՝ 3-րդ հորիզոնականները: Առաջին հորիզոնականը զբաղեցնող ուսանողներից 4-ը մարզային բուհերում են սովորում, նրանցից 3-ն էլ Գավառի պետական համալսարանի ուսանողներ են: Այսօր զրուցել ենք նրանցից մեկի՝ Լուիզա Ապկարյանի հետ, որն առաջին տեղ է գրավել ճարտարագիտության ոլորտում:

Համակարգչային ճարտարագիտության բաժնի երրորդ կուրսի ուսանողուհին նախ ներկայացրեց, թե ինչ առաջնային չափանիշների պետք է համապատասխանեն լավագույն ուսանողները:

«Լավագույն ուսանող մրցույթի ժամանակ հաշվի է առնվում երեք գլխավոր բաղադրիչ. նախ՝ ՄՈԳ-ը պետք է բարձր լինի, այսինքն՝ ուսանողը պետք է գերազանց սովորի, ապա՝ կարեւորվում է գիտական հետազոտությունների, հոդվածների առկայությունը, իսկ վերջին բաղադրիչը ուսանողի հասարակական ակտիվությունն է՝ կամավորական աշխատանքների փորձը, տարբեր ծրագրերի մասնակցությունը եւ այլն: Ես ունեի երկու տպագրված գիտական հոդված, մեկը՝ Վանաձորի, մյուսը՝ համահեղինակային հոդված Գավառի պետական համալսարանում: Ինչ վերաբերում է հասարակական ակտիվությանը, ես առաջին կուրսից մինչեւ այսօր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ակտիվ կամավոր եմ, տարբեր հաստիքներով տարբեր ծրագրերի եմ մասնակցել, «Էկոլաբի» 2019 թվականի շրջանավարտ եմ: Կամավորական աշխատանքներին մասնակցությունը հնարավորություն է տալիս ինքներս մեզ բացահայտելու, աշխատելու ոչ միայն մեր հմտությունների զարգացման վրա, այլ նաեւ վեր հանելու համայնքային խնդիրները, օգուտ տալու համայնքին եւ մեր երկրին: Այս բաղադրիչը շատ կարեւոր է, որովհետեւ հասարակական ակտիվ երիտասարդն է մեր երկրի ապագան»,- նշեց ուսանողուհին:

- Իսկ ո՞ր հատկություններն են Ձեզ տարբերում շատ ուսանողներից, եւ ի՞նչն է Ձեզ օգնել նման արդյունքի հասնելիս:

- Ես անընդհատ աշխատել եմ, չեմ վախեցել անընդմեջ սովորելուց ու կամավորական աշխատանքներ կատարելուց: Կարեւոր է անընդհատ փորձելը. միշտ պետք է գիտակցությանդ մեջ ունենաս, որ «չեմ կարողանում» արտահայտություն գոյություն չունի: Միայն պետք է անընդհատ աշխատես ինքդ քեզ վրա, կատարելագործվես ու առաջ շարժվես: Այս գաղափարն եմ որդեգրել իմ ուսումնառության ու, առհասարակ, հետագա կյանքի համար. ամենամեծ ցանկությունը բանալին է բոլոր փակ դռների. ահա այս տրամաբանությամբ եմ միշտ առաջ շարժվել:

- Իսկ ինչո՞ւ նախընտրեցիք բարձրագույն կրթություն ստանալ հենց Գավառի պետական համալսարանում, շատ այլ ուսանողների նման ձգտում չունե՞իք մայրաքաղաքում սովորելու:

- Գուցե մայրիկիս՝ Գավառի պետական համալսարանի շրջանավարտ լինելու հանգամանքն էլ նպաստեց իմ այս ցանկությանը, բայց առավելապես ընտրությունը կատարեցի, որովհետեւ այստեղ խմբերում շատ ավելի քիչ ենք, դասախոսը յուրաքանչյուրիս հատկացնում է շատ ավելի ժամանակ, եւ մեծանում է ավելին անելու ձգտումը: Բացի դրանից՝ Գավառի պետական համալսարանը հնարավորություն է տալիս Գավառում ապրելով՝ սովորել, բացահայտել համայնքի խնդիրները եւ նորարական մոտեցումներ գտնելով՝ զարգացնել այն: Այսօր տեսնում ենք՝ Երեւանը շատ է զարգանում, իսկ մնացած քաղաքներն իրենց տեմպով բավականին հետ են մնում: Ի վերջո, եթե բոլոր առաջադեմ ուսանողները ձգտեն մայրաքաղաք, այնտեղ էլ փնտրեն աշխատանք ու որոշեն մնալ մայրաքաղաքում, այդ դեպքում ովքեր պիտի շենացնեն մարզերը. չէ՞ որ հողն ավելի զորավոր է, քան ցանկությունը: 

 - Իսկ ի՞նչ խնդիրներ ունի այսօր Գավառը. ինչքանո՞վ է նախաձեռնող ու ստեղծարար Գավառում ապրող երիտասարդը Ձեր աչքերով:

- Գավառն այսօր ունի բոլոր հնարավորությունները, թեպետ մարզի երիտասարդները, չգիտես ինչու, ձգտում են ապրել ու սովորել Երեւանում՝ անկախ նրանից՝ մարզում կա բուհ, թե չէ: Շատերը մտածում են, որ մարզերում լավ չէ, սակայն, ընդհակառակը, այստեղ աշխատանք գտնելու հնարավորություններն ավելի մեծ են: Երիտասարդներից շատերը չեն գիտակցում, որ հենց բոլոր փոփոխությունների կենտրոնում իրենք պիտի լինեն, ու իրենցից է կախված մեր վաղվա օրը:

Այսօր միանշանակ կան բոլոր նախագծերը կյանքի կոչելու հնարավորությունները, միայն թե պետք է հետեւողական լինել, ներկայացնել առաջարկություններ, հետեւողական լինել, որ կատարած առաջարկությունները միայն չհնչեն, այլ գրվեն թղթի վրա ու հայտնվեն օրենքի նախագծերում:

- Համակարգչային ճարտարագիտության ոլորտում Հայաստանն այսօր հե՞տ է մնում զարգացած երկրներից. ինչպիսի՞ն եք տեսնում ապագայի նորարարական տեխնոլոգիաների Հայաստանը:

- Հայաստանը տարածաշրջանում ոչ միայն ճարատագիտության, այլեւ արհեստական ինտելեկտի եւ այլ բնագավառներում առաջատար դառնալու մեծ հնարավորություններ ունի: Ցավոք սրտի, Հայաստանը չունի նավթ եւ գազ, բայց ունի շատ լավ ուղեղներ, որոնք կարող են աշխատել եւ զարգացնել ոչ միայն Հայաստանի տնտեսությունը, այլ նաեւ բարձրացնել Հայաստանի վարկանիշը՝ այն ներառելով աշխարհի առաջատար երկրների ցանկում:

- Ձեր մասնագիտությամբ ինչպե՞ս կարող եք նպաստել Ձեր մարզի ու, առհասարակ, մեր երկրի զարգացմանը:

- Այսօր համակարգչային ճարտարագիտություն մասնագիտությունն ունի լայն պահանջարկ: Այն ներառում է մի շարք ուղղություններ՝ ծրագրավորում, ներքին ինժեներիա, մեքենայական ուսուցում, արհեստական բանականության ուսումնասիրություն, կիբեռանվտանգություն եւ այլն: Հիմա կա միտում, որ բոլորը ձգտում են դեպի «Այ Թի» ոլորտ, բայց բացի ծրագրավորումից, կան նաեւ ուրիշ ուղղություններ, որոնք այսօր պետք են մեր երկրին: Պատերազմը, օրինակ, ցույց տվեց, թե ինչքան մեծ նշանակություն ունի կիբեռանվտանգության ուսուցումն այսօր:

Գավառ քաղաքում կա «Լուսին» տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոն, որտեղ աշխատում են ե՛ւ ծրագրավորողներ, ե՛ւ մեծ պոտենցիալ ունեցող բազում երիտասարդներ: Մտածում եմ՝ Երեւանի «Սինոպսիսի» նման մի կենտրոն կարելի է բացել Գավառում: Դրանով կլուծենք երկու խնդիր՝ ե՛ւ երիտասարդները դուրս չեն գա մարզից, ե՛ւ մարզն էլ մեծ զարգացում կունենա:

- Ինչպես Ձեր խոսքից պարզ դարձավ, ապագայի Ձեր պլանները կապված են Հայաստանի հետ. լավ առաջարկի դեպքում չէի՞ք ուզենա աշխատել արտերկրում:

- Ապագայի պլանները Հայաստանի հետ են կապված, իսկ ավելի ճիշտ՝ Գավառի հետ: Մեծ նպատակ ունեմ՝ իմ ու այլ երիտասարդների գիտելիքներով մեր մարզը դարձնել Հայաստանի «Այ Թի» կենտրոններից մեկը: Բացի մասնագիտությանս մեջ կատարելագործվելուց՝ ցանկանում եմ զարգացած տեսնել նաեւ արհեստագործությունը. բատիկի շարֆերի արտադրություն ունենք, դրանով էլ եմ զբաղվում: Ապագայի պլանները կապված են նաեւ կամավորության հետ: Ինչքան էլ որ լավ առաջարկ լինի, մեկնելու միտում չունեմ: Ցավոք սրտի, ոչ բոլորի մոտ եմ տեսնում այդ սկզբունքը: Իհարկե, կան բազում պատճառներ դրսում աշխատելու, բայց վատն է այն մտածելակերպը, որ դրսում շատ ավելի լավ է, քան Հայաստանում:

- Իսկ ի՞նչ պետք է անել երկրին արժանի քաղաքացի լինելու համար:

- Մարդուն իր ծննդյան օրվանից մինչեւ մահվան օրը տրված են բոլոր կարելի եւ անկարելի հնարավորությունները. միայն թե պետք է հասկանալ ու օգտագործել այդ հնարավորությունները, չպետք է սպասել, որ մեկը կհուշի, չպետք է բողոքել, այլ, ընդհակառակը, պետք է լինել նախաձեռնողը եւ ամեն ինչի մեջ դառնալ առաջամարտիկը: Բողոքելու հոգեբանությունից էլ պետք է ձերբազատվենք: «Այս երկիրը մեզ համար ի՞նչ է արել» հարցն էլ մեր գիտակցության մեջ պետք է փոխարինենք «իսկ մենք ի՞նչ ենք արել մեր երկրի համար» տրամաբանությամբ: Մի անգամ ասել եմ, նույնն էլ հիմա եմ կրկնում. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

Մարիամ Գեւորգյան

Տպել
2700 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում