«Դեղձանիկի» եթե ոչ այս, ապա հետագա սերունդներն անպայման կերգեն «Շուշի»-ն հենց Շուշի քաղաքում

Նախքան պատերազմը Գյումրու «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթը պատրաստվում էր մեծ շուքով նշել հիմնադրման 40-ամյակը: Ամբողջ Գյումրին էր հրավիրվելու, 40 տարվա հարուստ երգացանկն էր բեմ բարձացվելու, լինելու էին լույսեր, գույներ, հրավառություն, անսպառ ժպիտներ, ծափեր ու բազմաթիվ հյուրեր: Կասկած անգամ չկար, որ համերգի օրը հայտնի «Դեղձանիկ»-ն իր հարուստ կենսագրության մի նոր էջն էր գրելու:

Սեպտեմբերը, սակայն, փոխեց ծրագրերը, մեր կյանքը շուռ տվեց գլխիվայր՝ տևական ժամանակ չուղղելու հաստատակամությամբ:

Դաշնամուրի ձայնը լռեց՝ տեղը զիջելով ծայրահեղ լարված իրականության սարսափելի քար լռությանը: Ու հենց նույն դաշնամուրի ձայնով էլ կոտրվեց լռությունը, բայց արդեն փետրվարին, բայց արդեն փոքրիկ մի սենյակում, ոչ թե հոբելյանական համերգի, այլ հայ զինվորին ու հայրենի եզերքին նվիրված կատարումներով:

Հին երգերն էին, բայց ընկալումն էր նոր ու լիովին տարբեր, երեխաներն այլ հույզեր ունեին: Դիտարկումը համույթի ղեկավար Վիկտորիա Մատինյանինն է: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց՝ այդպես էլ պետք է լիներ: Խոստովանում է, պատերազմից հետո դժվար էր վերադառնալ կյանքի, գրեթե բոլորի ընտանիքներում կորուստներ կան՝ զավակներ, բարեկամներ, ծնող ու եղբայր: Համերգի խորագիրն էլ նույն ասելիքն ուներ՝ «Կյանքդ կյանքիս համար»:

«Հենց երեխաների առաջարկով է եղել, որ առաջին համերգը լինի ընկած և ապրող հերոսներին նվիրված: Փորձերը ծանր ու դժվար են եղել, ցավոք երեխաներն իրենց մարմնի յուրաքանչյուր բջիջով ավելի խորն ու ցավոտ են զգում իրականությունը: Հայտնի երգի տողերն են՝ կյանքդ կյանքիս համար, կյանքս կյանքիդ գնով: Զգացողությունները շատ տարբեր էին նախորդ բոլոր համերգներից: Այսօր այս երգերը կարծես նորովի են ընկալում, երգելիս, ասես հոգու պարտք լիներ»,-ասում է համույթի ղեկավարը:

Փոքրիկ դրվագ՝ մեծ ասելիքով: Վիկտորիան պատմում է մի երգի մասին, որը երեխաների համար այնքան սիրելի է եղել մինչ պատերազմը ու չերգվող, ցավոք, պատերազմից հետո: Արթուր Գրիգորյանի «Շուշի ստեղծագործության մասին է խոսքը: «Մինչ պատերազմը մեր երգացանկում ունեինք Արթուր Գրիգորյանի հրաշալի «Շուշի» ստեղծագործությունը: Գեղեցիկ, ռիթմիկ երգ է, հաղթանակած Շուշիի մասին է, Շուշիի լեռների ու ձորերի մասին է: Եվ ես վստահ էի, որ Շուշին կորցնելուց հետո անպայման երեխաներն ինձ հարցնելու են երգելու են, թե՝ ոչ: Այդպես էլ եղավ, հենց եկանք փորձի ու սկսեցինք պատրաստվել այս համերգին, հարցրեցին երգի մասին: Որոշեցինք փորձել ու համերգն ավարտել հենց այդ երգով: Ցավոք չստացվեց, հույզերը շատ էին: Երեխաներն այս անգամ երգել չկարողացան: Բայց ես վստահ եմ, մենք ունենք լուսավոր սերունդ, պայքարող սերունդ, հայրենիքին նվիրված սերունդ և ես վստահ եմ, որ «Դեղձանիկի» եթե ոչ այս սերունդը, ապա հետագա սերունդները կերգեն «Շուշի» ստեղծագործությունը հենց  Շուշի քաղաքում»,-ասում է համույթի ղեկավարը:

Դահլիճում ներկա զինվորականները մտքով հետ գնացին ոչ վաղ անցյալ, ռազմաճակատի մահաբեր օրերն այնքան մոտ են, ասես չեն էլ անցել: Արկի պայթյուն, ընկերոջ կորուստ, նրանցից հետո ապրելու համար մեղքի զգացում: Ու էլի շատ ապրումներ, որոնք թևածում էին դահլիճում, մեկ ասելիք ունեին. Ամուր և ուժեղ պետք է ներկայնալ աշխարհին:

Այս մեկ համոզմունքն էլ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն է ընդգծում:

«Սիրելի զինվորներ, թույլ տվեք ձեզ եղբայր կոչել: Մեր աչքերը չեն տեսել այն, ինչը տեսել են ձեր աչքերը, մեր ականջները չեն լսել այն, ինչը լսել են ձեր ականջները: Մեր սրտերը չեն ապրել այն վախը, որն ապրել եք դուք, և մենք չենք ունեցել պարտավորվածության այն զգացումը, որով դուք կանգնած եք մնացել սահմանին: Բայց կան բաներ, որոք դուք չգիտեք: Օրինակ չգիտեք, թե ինչքան ենք աղոթել մենք, չգիտեք, թե ձեզնից յուրաքանչյուրն ինչքան  է մերը, թեև ձեզ չենք ճանաչում և հանդիպում ենք առաջին անգամ: Եվ, երևի թե չգիտեք նաև, թե ինչքան էինք հավատում Ձեզ, միայն ու միայն ձեզ: Ասել ձեզ շնորհակալ ենք, նշանակում է ոչինչ չասել: Ասել, որ ձեր սխրանքն անմահ է, նշանակում է ոչինչ չասել: Միայն մի բան եմ ուզում վստահեցնել. ինչ էլ որ լինի, կյանքը, պետությունը, ճանապարհը, աշխարհը ուր էլ որ մեզ տանի, իմացեք, որ ձեր ապրածն այնտեղ եղել է հանուն օրորոցում խաղաղ քնած մեր մանուկների: Դուք պայքարել եք, որ մենք երգենք և մենք երգում ենք, որովհետև դուք պայքարել եք»,- դահլիճում ներկա զինծառայողներին ասաց Թովմասյանը:

«Միշտ լսել էինք պատերազմի մասին, բայց չէինք պատկերացրել, իսկ այսօր այն զգացինք». Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական, երաժշտական քոլեջի տնօրեն Տիրգրան Նորատյանն է ասում սա:

«Կյանքդ կյանքիս համար. սա արդեն ամեն ինչ ասում է, և մենք պարտավոր ենք մեզնից հետո եկող սերնդին դաստիարակել էնպես, որ ամեն մարդ իր տեղում ուժեղ լինի»,- ասում է Նորատյանը:

Համերգն ավարտվեց լավատեսական շեշտադրումներով. աշխատենք ու ապրենք այնպես, ինչպես գուցե սրանից առաջ ոչ աշխատել, ոչ էլ ապրել ենք: Հզորանանք, որովհետև դա միակ փրկությունն ու միակ զենքն է մեր:

Լուսանկարները «Հայկական ժամանակի»

Տպել
2731 դիտում

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան