Դպրոցի տնօրենը բերման է ենթարկվել ու շուտով ազատ արձակվել, բայց աշխատասենյակի դուռը զմռսված է, իսկ ձկները սատկում են

22/02/2021 schedule20:51

Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Գոգոլի անվան դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանը փետրվարի 18-ին իր աշխատավայրից բերման է ենթարկվել ոստիկանություն՝ կաշառք պահանջելու համար: Շուտով, սակայն, ինչպես տեղեկացանք այսօր դպոցում, ազատ է արձակվել եւ շարունակում է պաշտոնավարել: 

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, նա Ռուսաստանից տեղափոխված և ռուսերեն ուսուցմամբ 4-րդ դասարան ընդունված ՀՀ քաղաքացի երեխայի ծնողից 300 դոլար է պահանջել՝ նոր ուսումնական տարում նրան հայերեն ուսուցմամբ 5-րդ դասարան չփոխադրելու համար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Մեր այցելության պահին տնօրենը տեղում չէր: Քարտուղարը, որը չցանկացավ անունը հրապարակել, պատմեց՝ այդ օրը ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ներխուժել են դպրոց, երբ դասերը դեռ չէին ավարտվել, առանց բացատրության էլ տնօրենին բերման են ենթարկել. «Մարդը նստած աշխատում էր, մեկ էլ, 7-8 հոգի գազանի նման վազելով եկան դպրոց, չեք պատկերացնի՝ ինչ վիճակ էր: Երեխեքը, ուսուցիչները, բոլորը վախեցած էին: Փորձում էինք իրենց համոզել, որ սա դպրոց է: Եթե հանգիստ մեզ ասեին՝ թույլ կտա՞ք բարձրանալ տնօրենի մոտ, մենք, իհարկե, թույլ կտայինք, ո՞վ էր իրենց արգելելու, բայց ոչինչ չասացին, էդպես էլ ոչ մեկ ոչինչ չհասկացավ»:

Դպրոցի տնօրենի քարտուղարն ու ուսուցիչները հնարավոր չեն համարում, որ նա կաշառք է պահանջել: Պնդում են՝ Սարյանը աշխատել և աշխատում է օրենքով, իսկ թե որ ծնողի և աշակերտի մասին է խոսքը, ասում են՝ տեղյակ չեն:

«Ինչքան ճիշտ ես աշխատում, ինչքան կարգապահ ես, միևնույն է վատ բան են ուզում անել: Մեր տնօրենը մարդկային բնավորություն ունի, եթե խնդիր կա, լուծում չի գտնվում, փորձում է կարգավորել կամ ասում է՝ գնացեք ԿԳՄՍ նախարարություն, այնտեղ լուծում կգտնվի: Ով ցանկանա, կարող է գալ, տեսնել իր աշխատանքը, քանի որ ամեն ինչը բաց է և թափանցիկ: Կաշառքը բացառվում է, ոչ էլ գիտենք՝ ում մասին է խոսքը, ով է բողոքել»,- ասաց քարտուղարը՝ ընդգծելով, որ տնօրենի աշխատասենյակը պատերն ու դուռն ամբողջությամբ թափանցիկ են:

Դպրոցում ենթադրում են, որ այդ օրը ահազանգ է եղել ծնողների կողմից: Իրենց կարծիքով, ծնողները կարող են կեղծ մատնություն տալ ոստիկանություն. «Հիմիկվա ծնողները կարող են վերցնել և զանգել, այսինքն՝ կեղծ մատնություն տալ, ահազանգել, մենք էլ ենթադրում ենք, որ ահազագ է եղել, որովհետև շատ արագ ներխուժեցին, ոնց որ մի բան լինում էր, եկել էին տեսնեին»: 

Ասատուր Սարյանը, ինչպես նշեց քարտուղարը, նույն օրն էլ ազատ է արձակվել՝ նրա դեմ փաստեր չլինելու պատճառով: 

Դպրոցի ռուսական հատվածի ուսուցչուհու խոսքով էլ, որ նույնպես չցանկացավ ներկայանալ՝ խնդիրները հիմնականում լինում են այն պատճառով, երբ ծնողները դիմում են իրենց երեխային դպրոցի ռուսերեն ուսուցմամբ հատվածում ընդունելու համար:

«Քանի որ դպրոցի մի հատվածը ռուսական է, մյուս մասը հայկական, ծնողները, երբ դիմում են ռուսերեն ուսուցմամբ ընդունվելու համար, երբեմն ստանում են մերժում, որովհետև ռուսերեն ուսուցմամբ ընդունվելու համար կա կարգ, որ երեխան պետք է լինի Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, եթե քաղաքացի չէ, օրենքը թույլ չի տալիս ընդունել երեխային: Ծնողներն էլ ամեն կերպ փորձում են ինչ-որ բան անել, բայց մերժում են ստանում, մերժումից հետո թե ոնց են այդ ամեն ինչը ներկայացնում, չենք կարող ասել»,- ասաց ուսուցչուհին:  

Տնօրենի հետ բերման է եթարկվել նաև դպրոցի տնտեսվարը, որն, ինչպես տնօրենի քարտուղարն է պատմում, փորձում էր օգնել գործընկերոջը. «Տնտեսվարը տղամարդ է, դե բնական է, երբ տեսավ որ ոստիկանության աշխատակիցները ներխուժեցին  տնօրենի աշխատասենյակ, ներս մտավ՝ հասկանալու՝ ինչու են տանում: Նրանք էլ ասացին՝ մի խառնվեք, սկսեցին հրել, տնտեսվարն էլ մի քիչ նյարդային մարդ է, շուտ բարկացավ, իրեն էլ բերման ենթարկեցին»:

Նույն օրը մի քանի ժամ անց, տնտեսվարին նույնպես ազատ են արձակել: Նա վերադարձել է իր բնականոն աշխատանքին:

Հիմա Ասատուր Սարյանի աշխատասենյակի դուռը զմռսված է: Աշխատասենյակում, ի դեպ, կա նաև ձկների ակվարիում, որտեղ ապրող ձկները օրեր շարունակ չկերակրվելու պատճառով սատկում են: 



Մերի Խաչատրյան

Տպել
9877 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին