«Տետատետ»․ համերգի ժամանակ հանդիսատեսը երաժիշտների հետ կլինի բեմում, այնտեղ կուղեկցվի հատուկ ստեղծված հարթակով

Մարտի 2-ին Երեւանի Արամ Խաչատրյան համերգասրահում իր տեսակի մեջ բացառիկ համերգային երեկո է սպասվում․ երաժիշտները բեմահարթակը կիսելու են հանդիսատեսի հետ:

Ֆիլհարմոնիկ դահլիճում սպասվող կամերային երաժշտության համերգաշարը կոչվում է «Տետ ա տետ» (դեմ առ դեմ), այն հենց այդ ֆորմատով էլ անցկացվելու է. հանդիսատեսները նստելու են բեմահարթակում, երաժիշտներն էլ՝ անմիջապես նրանց դիմաց։

Երաժիշտ Շմավոն Գրիգորյանը, որը գաղափարի հեղինակներից է ու ընդգրկված է նախագծում (հանդես է գալիս որպես ֆագոտահար), «Հայկական ժամանակի» հետ զրույցում վստահեցրեց՝ այս ֆորմատը հանդիսատեսին հաստատ դուր կգա։

Մոտ 150-հանդիսատես է նախատեսվում։ Նրանց համար Խաչատրյան համերգասրահի հենց գլխավոր մուտքից հարթակ են ստեղծելու ուղիղ դեպի բեմ։ «Կամերային երաժշտությունը է՛լ ավելի հաճելի է ըմբոշխնել հենց կամերային մթնոլորտում։ Եվ հետո, այսպիսի համերգներն ընդունված են Եվրոպայի առաջադեմ համերգասրահներում։ Կամերային երաժշտություն կատարելն իր տեսակի մեջ յուրահատուկ մերձեցնող միջավայր է. չէ՞ որ այն կատարում են սակավաթիվ երաժիշտներ: Եվ շատ կարեւոր են փոխադարձ ներքին կապն ու սերը կատարվող ստեղծագործության նկատմամբ, ինչը է՛լ ավելի ազդեցիկ եւ հաճելի է դարձնում կատարումը»,- ասաց երաժիշտը։

Շմավոն Գրիգորյանի խոսքով՝ ցանկանում են մտերմիկ եւ ջերմ միջավայրում հյուրընկալել հանդիսատեսին, որպեսզի նրանք եւս այդ ամենի մասնակիցը լինեն՝ համերգը ունկնդրելով հենց բեմահարթակից։ Ինչ վերաբերում է համավարակին եւ դրանով պայմանավորված սահմանափակումներին, ապա երաժիշտն ընդգծեց՝ կամերային մթնոլորտում եւս խստապահանջ են այդ հարցում, հետեւելու են բոլոր կանոններին՝ ախտահանում, հանդիսատեսի պարտադիր դիմակների կրում ու 1,5 մետր հեռավորության պահպանում։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ, «Հայկական ժամանակի» հետ զրույցում խոսելով «Տետ ա տետ» նախագծի նկատմամբ իր մոտեցման մասին, ասաց․ «Ինձ համար միշտ ողջունելի է եղել նվագախմբի երաժիշտների՝ կամերային երաժշտությամբ հնարավորինս շատ զբաղվելը: Աշխարհի լավագույն նվագախմբերի երաժիշտների լավագույն նվագը թրծվում է նաեւ դրա արդյունքում, երբ բոլոր երաժիշտները սկսում են նվագել միասին։ Գալիք՝ Վիվալդիի համերգի այս ձեւաչափը, որը մտածել են մեր երաժիշտները՝ նվագախմբի երաժիշտ Շմավոն Գրիգորյանի հետ միասին, անչափ գեղեցիկ է»:

Մաեստրո Թոփչյանի համոզմամբ՝ կամերային երաժշտության կատարման ժամանակ երաժշտի համար հնարավոր է լինում ինքնուրույն մտածել՝ առանց դիրիժորի միջամտության: Այս պարագայում նրանք զարգանում են թե՛ իրենց նվագով եւ թե՛ որպես երաժիշտ: Իսկ հետագայում արդեն, երբ նվագախմբում են նվագում, միմյանց լսելով ու շարունակելով են նվագում:

«Ես ուրախ եմ եւ միայն ողջունել եմ, որ համաճարակի պայմաններում, երբ ամեն ինչ փակ էր, մեր երաժիշտները ամեն հինգշաբթի կարողացան կամերային առցանց համերգներ ունենալ: Դա արդեն ավանդույթ է դարձել եւ շարունակական բնույթ է կրում»,- հավելեց Թոփչյանը: Նա նաեւ նշեց, որ մի անգամ նմանատիպ նախագիծ արդեն եղել է դեկտեմբերին՝ բեթհովենյան երեկոն, երբ բեմի հետնամասում նստած էր ունկնդիրը: Երաժիշտները մեջքով դեպի դահլիճն էին, իսկ դեմքով՝ դեպի ունկնդիրը (մոտ 150 հոգի): «Ինքս որպես ունկնդիր էի ներկա այդ համերգին: Այն հետաքրքիր էր ու դուր եկավ ինձ: Եվ այս անգամ արդեն, ձեւաչափի ընտրության հարցում ինքս էլ կողմ էի այս տարբերակին, ու կոչվեց այն «Տետ-ա-տետ»»,- ասաց նա:

Թոփչյանի վստահեցմամբ՝ իրենք ցանկություն ունեն շարունակել այս նոր ձեւաչափը՝ դարձնելով այն համերգաշարի կանոնավոր համերգների մի մասը՝ նախատեսված 150 ունկնդրի համար: «Սա կամերային երաժշտության սիրահարների համար մի յուրօրինակ նվեր կարող է լինել՝ կիսել բեմը երաժիշտների եւ երաժշտության կատարմանը այսքան մոտ լինել»,- եզրափակեց նա։

Հ.Գ. «Տետ-ա-տետ» համերգի տոմսերի արժեքը սկսվում է 3000 դրամից՝ հասնելով 5000-ի։  Գումարի չափը կախված է հանդիսատեսի նախընտրած տեղից․ երաժիշտներին դեմ-դիմաց նստելու համար պետք է վճարել 5000 դրամ, իսկ աջ եւ ձախ կողմերը նստելու համար՝ 3000։ 

Տպել
2672 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն