Կառավարությունն առաջարկում է բարձրացնել դատարան դիմելու համար պետական տուրքի դրույքաչափը

22/02/2021 schedule18:15

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Պետական տուրքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է բարձրացնել դատարան դիմելու համար պետական տուրքերի դրույքաչափը:

«Պետական տուրքի մասին օրենքը 1999 թվականից ի վեր այն պետական տուրքերի հետ կապված, որոնք մենք առաջարկում ենք փոփոխել, չափերի հետ կապված որևէ փոփոխության չի ենթարկվել, մինչդեռ սոցիալ-տնտեսական բազմաթիվ գործոններ են ՀՀ-ում այդ ընթացքում փոխվել»,- հանձնաժողովի նիստում ասաց արդարադատության փոխնախարար, նախագծի հիմնական զեկուցող Վահե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ սոցիալ-տնտեսական ցուցանիշները ՀՀ-ում այս տարիներին միջինում աճել են 4.1 անգամ: «Երբ մենք տեսնում ենք դատարանների վրա պետության ծախսված գումարը և հավաքագրվող տուրքերը, տեսնում ենք, որ ավելի քան 4-5 անգամ տարբերություն կա: Մասնավորապես՝ 2018 թվականին փաստացի ծախսերը կազմել են մոտ 9 միլիարդ դրամ, իսկ այս մասով եկամուտները՝ 1.7 միլիարդ: 2019 թվականին փաստացի իրականացված ծախսերը՝ 12 միլիարդ, իսկ եկամուտները՝ 2 միլիարդ դրամ: Նույնը վերաբերում է 2020 թվականի ցուցանիշներին»:

Դանիելյանը նաև հավելեց՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետական տուրքերը այլ երկրներում ավելի բարձր են, քան Հայաստանում:

Այնուհետ փոխնախարարը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները: «Առաջին ատյանի դատարան դրամական պահանջներով 2 տոկոսով հայցագինը դարձել է 3 տոկոս, միաժամանակ սահմանվել է առավելագույն չափ՝ 25 միլիոն դրամ: Սահմանվել է նաև 15 միլիոն դրամ Վերաքննիչ դատարանում՝ որպես պետական տուրքի առավելագույն չափ, և Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Այսինքն, անկախ տոկոսից, այս գումարները չի կարող գերազանցել: Սահմանվել է նաև պետական տուրքի նվազագույն չափ 6000 դրամ»:

Փոխնախարարի խոսքով՝ արբիտրաժի վճռի կատարողական թերթի համար սահմանվել է արտոնություն: «Եթե ներկայումս արբիտրաժի վճռի կատարողական թերթ ստանալու համար գանձվելու էր գումար, այժմ չի գանձվելու, և նպատակը այլընտրանքային այս համակարգի զարգացումն է: Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների գործողությունների իրավաչափությունը վիճարկելու դիմումների հետ կապված ևս պետական տուրք չի գանձվելու: Նույնը վերաբերում է շրջակա միջավայրի հետ կապված հարցերին»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը նախագծի քննարկման ընթացքում նշեց, որ դրույքաչափերի բարձրացումը այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում տեղին չեն: «Կարծում եմ՝ այդքան էլ տեղին չէ, հատկապես պատերազմից և կորոնավիրուսից հետո այս իրավիճակում մեր երկրի ծանր սոցիալ-տնտեսական պայմանները հաշվի առնելով՝ դրույքաչափերի բարձրացում կատարել»:

Այնուհետ նա փոխնախարարից հետաքրքրվեց՝ արդյոք դրույքաչափերի բարձրացումով պետությունը ՀՀ քաղաքացուն չի՞ զրկում դատարանի մատչելիության իրավունքից:

«Այն չափերը, որ սահմանված են, իհարկե, անձանց չեն զրկում դատարանի մատչելիությունից, և քաղաքացիները լիարժեք հնարավորություն են ունենալու: Այլ բան է, որ իրավունքի չարաշահման դեպքեր չեն լինի, և կարծում եմ, որ պետական տուրքը առհասարակ դատարանների հետ կապված 2 գլխավոր գործառույթ ունի. մեկը՝ դատարանի ծախսերի, առհասարակ արդարադատության ոլորտի ծախսերի ապահովումը: Երկրորդ՝ երբ պետական տուրքը անհիմն ցածր է, մեր քաղաքացիները ոչ թե ավելի պաշտպանված են, որ կարող են դատարան դիմել, այլ նաև որոշակիորեն անպաշտպան, որ իրենց դեմ կարող են դիմել դատարան և չհիմնավորված հայցերով»,- ի պատասխան՝ ասաց արդարադատության նախարարը:

Հանձնաժողովի փոխնախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ասաց, որ այս հարցի համար Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը գլխադասային չէ: «Նախագիծը վերաբերում է քաղաքացու դատարան դիմելու իրավունքին: Հարկ ենք գտել, որ այս նախագիծը քննարկվի մեր օրակարգում»:

Նախագիծը չորեքշաբթի օրը կքննարկվի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Տպել
970 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)