Երևան
12 °C
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում մանրամասնում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ձերբակալման հիմքերի, իրակնացված քննչական և այլ դատավարական գործողությունների և գործի ընթացքի մասին:
Հաղորդագրության մեջ ասված է.
«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Ա.Ս-ն, զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն և ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում և օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը, նպատակ ունենալով կատարելու մի քանի հանցանքներ` ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է գործընկերոջը՝ Կ.Բ-ին, վարորդին՝ Մ.Ա-ին, Ա.Ս-ին և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց, որից հետո իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ կազմակերպվածությամբ, խմբի անդամների ջանքերի միավորվմամբ, պլանավորել են կատարել մի քանի հանցանքներ:
Իրենց գործողությունները քողարկելու, չբացահայտվելու և հանցանքի կատարումը դյուրին դարձնելու համար, խմբի անդամների ջանքերի համաձայնեցվածությամբ www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծել են «Gagik Soghomonyan» /facebook.com/profile.php?id=100026804322355/ կեղծ էջ, ապա նախապես մշակված ծրագրի համաձայն՝ ապահովել են հիշյալ համատեղ մշակված կեղծ էջի հասանելիությունը խմբի անդամների համար՝ պլանավորելով նույնիսկ խմբի որևէ անդամի հնարավոր բացահայտման դեպքում խմբի մյուս անդամների կողմից «Gagik Soghomonyan» /facebook.com/profile.php?id=100026804322355/ կեղծ էջով նույն ժամանակ պարբերաբար հրապարակումներ կատարելու և այդ կերպ խմբի մյուս անդամների այլուրեքությունն ապահովելու հանգամանքը:
Վերջիններս համատեղելով իրենց ջանքերը, կատարելով դերերի բաշխում՝ ձեռնամուխ են եղել հանցավոր նպատակի իրագործմանը, որի համար Ա.Ս-ն, գործընկերոջ՝ Կ.Բ-ի, վարորդի՝ Մ.Ա-ի, Ա.Ս-ի և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց հետ, www.facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները սոցիալական ցանցում մեկնաբանալիս, խախտելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հաստատելու մասին» N1586-Ն որոշման 9.1 կետի սահմանափակումները, 2020 թվականի հոկտեմբերի 10-ից կատարել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող, դրանք այլ կերպ արժեզրկող հրապարակումներ, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը և ՀՀ զինված ուժերի մարտունակությունը կասկածի տակ դնող, ՀՀ վարչապետին և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղված մեղադրանքներ՝ պետական դավաճանության, պատերազմի ժամանակ կանխամտածված գործողություններ իրականացնելու, հայ զինվորներին գիտակցված զոհելու և այլնի վերաբերյալ մտքեր՝ այդ կերպ էական վնաս պատճառելով պատերազմական իրավիճակում գտնվող անձանց, հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:
Բացի այդ, Ա.Ս-ն, նույն կազմակերպված խմբի կազմում՝ գործընկերոջ՝ Կ.Բ-ի, վարորդի՝ Մ.Ա-ի, Ա.Ս-ի և ինքնությունը չպարզված այլ անձնաց հետ, www.facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ, ունենալով հազարավոր հետևորդներ, հրապարակայնորեն, օգտագործելով մտացածին անձի անհատական տվյալներով բացված հիշյալ կեղծ էջը, նույն հրապարակումներում կատարել են հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ և բռնության կոչեր, ինչպես նաև հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ և վիրավորանքներ, հանրության արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ, այն է՝ ՀՀ վարչապետի համակիրներին և ընտրություններին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կողմ քվեարկած ՀՀ քաղաքացիներին անվանելով «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ», ինչպես նաև նույն հրապարակումներում կատարել է բազմաթիվ անվանական հասցեագրումներ չունեցող վիրավորանքներ, պետական գործիչներին հեղինակազրկող, վարկաբեկիչ արտահայտություններ և հայհոյախոսության տարբեր դրսևորումներ՝ ուղղված պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց համակիրներին՝ այդ գործողություններով բացահայտ կերպով հարուցելով ազգային թշնամանք և նվաստացնելով ազգային արժանապատվությունը, մասնավորապես՝ հայ ազգի շրջանում քաղաքական հայացքներով պայմանավորված սերմանել փոխադարձ ատելություն, անվստահություն և արհամարհանք, սեփական ազգի՝ պատերազմական իրավիճակում հայտնվելու պատասխանատվությունը բարդելով իշխանության ներկայացուցիչների, առանձին անհատների և նրանց համախոհների վրա:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով Ա.Ս-ն, Կ.Բ-ն, Մ.Ա-ն, Ա.Ս-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:
Կատարվել են մի շարք քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են համակարգիչներ, հեռախոսներ, մոդեմներ և քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:
Ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, խմբի մյուս անդամների բացահայտման և նրանց ունեցած դերակատարության, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:
Միաժամանակ, հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանելու հասարակական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների ու պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին և հորդորում է ռազմական դրության պայմաններում համացանցի տարբեր սոցիալական կայքերում դրսևորել հանդուրժողականություն և միմյանց նկատմամբ զսպվածություն:
Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վճռականորեն չեզոքացնելու է պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած տեսակի ոտնձգություն»:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին եւ «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին: Նրանք կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով` ազգային թշնամանք տարածելու կոչերի համար, տարբեր շերտերի նկատմամբ թշնամանք հարուցելու, ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտման համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
Պուտինն ու Կրեմլը կսպասեն հայաստանյան ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփմանը. Պեսկով
Ես ծանուցագիր տվող չեմ. եթե մասնակցում են վարժական հավաքների, իրենց 25 օրը կծառայեն ու հետ կգնան. Ասրյան
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին
Ընտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ, մի շարք դեպքեր ստուգման փուլում են. Արմեն Մկրտչյան
ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ. տեսանյութ
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
Թրամփը հնարավոր է համարել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքումը
Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմում. մանրամասներ
2025-ին պատմական ռեկորդ է գրանցվել. 32 հազար 891 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Ղազարյան
Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս, եղել են սահմանված ժամին. ԳՇ պետ
Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները և նրանց ընտրատասովշիկները. Վահագն Ալեքսանյան
Հայ և թուրք գործարարները կրկին կհանդիպեն այս անգամ ՀՀ-ում. Միրզոյան
2025-ին շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024-ից. ՆԳ փոխնախարար
Կալասը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը քաղաքացիական ներգրավվածության մակարդակը
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվեն 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ, առանձին վայրերում՝ հորդառատ. ՇՄՆ-ն զգուշացնում է
ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է. Հովհաննիսյանը մանրամասնել է
Մեկնարկում են վերահաշվարկի աշխատանքները. ԸԸՀ-ները կգումարեն նիստեր
Գելլափն ու դրանց հղում անողները արդեն գետինը մտե՞լ են, թե՞ դեռ փորում են. Հարությունյան
Հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ
Ռուսաստանը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. Զելենսկի
Խորվաթիան աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ խորացող գործընկերությանը. Պլենկովիչ
Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անհամբեր սպասում եմ մեր երկրների գործընկերությունը խորացնելուն․ Կանադայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության և օրենքի գերակայության հնարավորություն
«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները․ Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացի մասնակցել է քվեարկությանը
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ․ ինչ հարցեր են քննարկվել
Ձեր վարչապետության նոր շրջանում մեր երկրների հարաբերությունների դինամիկ ընթացքը ավելի կզարգանա․ Փեզեշքիան
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության․ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի հետ
Խոստանում էր, որ ամսի 7-ից հետո տղան հետ կգա, անհամբեր սպասում ենք Ծառուկյանի որդուն․ Չախոյան
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման արտահերթ գրանցում կիրականացնի
Գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան բախվել է բետոնե քարին, կողաշրջվել և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է
Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասերում ավելացան 650-ով․ Ալեքսանյան
Հունաստանը հույս ունի ամրապնդել ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը․ Միցոտակիսը՝ Փաշինյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT