Առաջատար ավիաընկերություններն աջակցում են ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերն ամբողջ աշխարհին հասցնելու՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելությանը

20/02/2021 schedule10:18

Մեկնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական ավիափոխադրումների նախաձեռնությունը, համաձայն որի, ավելի քան 10 առաջատար ավիաընկերություններ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համաձայնագիր են ստորագրում՝ պարտավորվելով առաջնահերթություն տալ համավարակի դեմ պայքարի շրջանակում ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերի, անհրաժեշտ դեղամիջոցների, բժշկական սարքավորումների և այլ անհրաժեշտ պարագաների փոխադրմանը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

Երկարաժամկետ հեռանկարում նախաձեռնությունը գործելու է նաև որպես գլոբալ նյութատեխնիկական պատրաստվածության մեխանիզմ` հնարավոր այլ մարդասիրական և առողջապահական ճգնաժամերի դեպքում:

«Կենսական նշանակության այս պատվաստանյութերի առաքումը բարդ նախաձեռնություն է, հաշվի առնելով տեղափոխման ծավալները, սառցային շղթայի պահանջները, առաքումների քանակն ու երթուղիների բազմազանությունը», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մատակարարման բաժնի ղեկավար Էտլևա Կադիլին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական ավիափոխադրումների նախաձեռնությունը միավորում է COVAX կառույցի՝ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի հավասար և արդարացի բաշխմանն ուղղված համաշխարհային ջանքերին աջակցող՝ ավելի քան 100 երկիր սպասարկող, ավիաընկերությունների:

Հիմնվելով COVAX- ի ինդիկատիվ բաշխման և առաջին փուլով տրամադրվող չափաբաժինների ծրագրի վրա, 145 երկիր կստանա, միջին հաշվով, իր բնակչության մոտ երեք տոկոսին պատվաստելու չափաբաժին` սկսած 2021 թ.-ի առաջին եռամսյակից՝ բոլոր պահանջների կատարման և բաշխման վերջնական ծրագրերի առկայության պայմանով:

«Կենսական նշանակության պարագաների առաքմանն առաջնահերթություն տալուց զատ, ավիաընկերությունները միջոցներ կձեռնարկեն՝ ապահովելու պահանջվող ջերմաստիճանն ու անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում, ավելացնելով նաև բեռնափոխադրումների ծավալը: Նրանց ստանձնած պարտավորությունները կարևոր նշանակություն ունեն պատվաստանյութերի և այլ անհրաժեշտ պարագաների ժամանակին և անվտանգ առաքման հարցում:

Կենսական կարևորության պարագաների անվտանգ, ժամանակին և արդյունավետ փոխադրումն անգնահատելի նշանակություն ունի երեխաների և ընտանիքների համար անհրաժեշտ ծառայությունները հասանելի դարձնելու գործում: COVAX- ի առաքումները և, հաջորդիվ առաջնագծի աշխատողների պատվաստումներն առողջապահական և սոցիալական համակարգերին կօգնեն հնարավորինս անվտանգ վերսկսելու իրենց կարևոր ծառայությունները»  ,-ասված է հաղորդագրությա մեջ:

Տպել
1506 դիտում

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման