Կանխատեսումները թույլ են տալիս ասել, որ այս տարի ջրային ռեսուրսների կուտակման խնդիրներ չենք ունենա. վարչապետ

Կանխատեսումները թույլ են տալիս ասել, որ այս տարի ջրային ռեսուրսների կուտակման խնդիրներ չենք ունենա։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գարնանացանի խնդիրներին։

«Եղանակային պայմաններն այս պահի դրությամբ բարենպաստ են։ Սակայն մենք արդեն իսկ համապատասխան նախարարությունների հետ խոսել ենք, որ ջրային ռեսուրսների ճիշտ եւ արդյունավետ բաշխվածության հետ կապված պետք է շատ լուրջ աշխատենք»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այս տարի ոռոգման հարցով ո՛չ լոլիկագործները, ո՛չ էլ խաղողագործները ստիպված չլինեն իրենց ձայնը լսելի դարձնելու համար ճանապարհներ փակել։

Վարչապետն ասաց՝ մարտին մեկնարկում են գյուղատնտեսական աշխատանքները, մարզպետարանների եւ համայնքապետարանների հետ պետք է սերտ աշխատել, որ խնդիրների մասին իմանան նախապես եւ դրանց չծագելու ուղղությամբ աշխատեն, այլ ոչ թե խնդիրը առաջանա, եւ մարդիկ իրենց ասածը բարձրաձայնելու այլ եղանակներ փնտրեն:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ամեն ինչ կանեն՝ քաղաքացիներին գոհացնելու համար, բայց յուրաքանչյուր բողոք հիմնավորվածություն ունի: 

«Երբեմն սակագնի իջեցման բողոքի մասին է խոսքը, երբեմն այն վայրերը, որտեղ ջրի հասանելիություն չի եղել անգամ խորհրդային տարիներին, այդտեղ ջուր հասցնելու խնդիրն է: Պետք է ժամանակին դիմել Ջրօգտագործողների ընկերություն, ներկայացնել հայտ, որպեսզի կարողանան ապահովել ջուրը: Այսինքն՝ առանց հայտ ներկայացնելու ուղղակի չեն կարող ջուր ունենալ: Խնդրում եմ մեր քաղաքացիներին պարտաճանաչ լինել այս հարցում»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ Կառավարության որոշմամբ՝ ժամկետից շուտ, անգամ եթե հայտ լինի, Ջրօգտագործողների ընկերությունը ելք կգտնի ու ջուր կտրամադրի:

«Առանց համագործակցության հնարավոր չէ ստանալ ջուր ու անել տնկարկ: Խոսքը անհատ տնտեսություններին ու սուբյեկտներին է վերաբերում, որոնք դրա կարիքն ունեն, իրենք Ջրօգտագործողների ընկերությունների շահառուներ են, պայմանագրեր ունեն: Պիտի դիմեն ընկերությանն ու ստանան համապատասխան ջրաքանակը»,- նշեց Պապիկյանը:

Վարչապետը հավելեց, որ գյուղացու հետ պետք է ազնիվ խոսել ու ասել, թե որ խնդիրն է հնարավոր հրատապ լուծել, որ խնդիրն է, որ երկարաժամկետ լուծում է պահանջում:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ ջուրը թե՛ անվտանգություն է, թե՛ գյուղատնտեսություն է, թե՛ տուրիզմ է, թե՛ էներգետիկա եւ շատ լուրջ ու ֆունդամենտալ մոտեցման կարիք ունի: Նա հայտնեց, որ երեկ հանդիպել է Ազատան համայնքի ղեկավարության հետ եւ քննարկել են կարգավորիչ ջրամբար կառուցելու հարցը, որը շատ փոքր ներդրումով թույլ է տալու 600-1000 հեկտար լրացուցիչ ոռոգվող հողատարածք ունենալ:

«Կարծում եմ՝ շատ լավ օրինակ է: Եվ կարելի է կոչ անել համայնքներին այդպիսի փոքր պրոյեկտներ ներկայացնել մեզ, եւ մենք էլ կփորձենք հնարավորինս արագ արձագանքել»,- նշեց Քերոբյանը:

Տպել
955 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա