Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել կուսակցական անհամաձայնությունների պատճառով

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտնել է հրաժարական տալու մասին: Imedi հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարելիս նա նշել է, որ պատճառն իր կուսակցության հետ տարակարծությունն է, երբ չեն կարողացել համաձայնության գալ ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիային կալանավորելու իշխանությունների փորձի պատճառով:

«Երեկ դատարանը որոշեց պարոն Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց ազատազրկում սահմանել: Նա այն անձն է, որը երբևէ առանձնապես չի հարգել վրացական օրենսդրությունը, և նա, ով հունիսի 20-ին կոչ արեց մեր քաղաքացիներին ներխուժել խորհրդարան, և հանդիսանում է խորհրդարանի վրա հարձակման կազմակերպիչ: Բայց անկախ ամեն ինչից, իմ հաստատուն դիրքորոշումն այն է, որ անընդունելի է մեկ անձի նկատմամբ արդարադատություն իրականացնելը, նույնիսկ եթե դա օրինական է, եթե դա վտանգ է ստեղծում համայնքի միասնականության համար, վտանգում մեր քաղաքացիների կյանքը կամ ստեղծում քաղաքական իրավիճակի սրացման հնարավորություն»,- ասել է Գախարիան:

«Ելնելով այն փաստից, որ, ցավոք, ես չկարողացա իմ թիմի հետ համաձայնության գալ այս հարցում, ես որոշեցի հրաժարվել իմ պաշտոնից»,- ասել է նա: 

Գախարիան շեշտել է, որ կարծում է՝ իր հրաժարականը «կօգնի նվազեցնել բևեռացման մակարդակը երկրի քաղաքական տարածքում», քանի որ վստահ է, որ բևեռացումը և առճակատումը «երկրի ապագայի, նրա զարգացման և ցանկացած ճգնաժամ հաղթահարելու ունակության ամենամեծ ռիսկն են»:

Հինգշաբթի օրը ոստիկանությունը փորձեց բերման ենթարկել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հիմնադրած Միացյալ ազգային շարժման (ՄԱԿ) ընդդիմադիր կուսակցության ղեկավարին: Մելիան արդեն երրորդ օրն է՝ գտնվում է ՄԱԿ-ի գրասենյակում, որտեղ ներկա են նաև ընդդիմության այլ կուսակցությունների առաջնորդներ և աջակիցներ: Իրավապահները շենք դուրս գալուց հետո լքել են տարածքը: Ընդդիմության և ուժայինների միջև առճակատում տեղի չի ունեցել:

Չորեքշաբթի օրը Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում կայացրեց Մելիային կալանքի տակ պահելու մասին: Ըստ դատախազության՝ նա հրաժարվել է 40 հազար լարի (ավելի քան 12 հազար դոլար) գումարի գրավը վճարել 2019 թվականի հունիսին խորհրդարանի շենք ներխուժելու փորձի գործով: Մելիան գործը համարում է քաղաքական դրդապատճառներով հորինված, շինծու և չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը:

2020-ի դեկտեմբերին Միացյալ ազգային շարժումը գլխավորած Մելիայի դեմ քրեական գործը հարուցվել է 2019-ի հունիսին: Նա մեղադրվում է 2019-ի հունիսի 20-ին և 21-ին տեղի ունեցած անկարգությունները կազմակերպելու և մասնակցելու մեջ, որոնք ավարտվեցին խորհրդարանի շենք ներխուժելու փորձով: 2019-ի հունիսին դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակեց և կարգադրեց տեղանքի վայրի տեղորոշման ապարանջան կրել, բայց 2020-ի նոյեմբերին խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույցի ժամանակ նա ցուցադրաբար հանեց ապարանջանը և նետեց այն: Դրանից հետո դատախազությունը միջնորդեց դատարանին ավելացնել գրավի չափը, ինչը Մելիան հրաժարվեց անել՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում: Եթե քաղաքական գործիչը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է վեց տարվա ազատազրկում:

Տպել
1788 դիտում

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին