Գիրք նվիրելու օրն Ազգային գրադարանն առաջարկում է «Գրքապտույտի» մասնակից դառնալ

17/02/2021 schedule21:27

Ամեն տարի փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, մեր երկրում նշվում է Գիրք նվիրելու օրը: Տարեցտարի արմատավորվում է սիրելիներին, ծանոթ-անծանոթ մարդկանց գիրք նվիրելու ավանդույթը, և տոնի առթիվ բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում:

Ազգային գրադարանը սիրով հրավիրում է բոլորիդ մասնակցելու այն միջոցառումներին, որոնք տեղի են ունենալու փետրվարի 19-ին գրադարանում:

10:30 – Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կներկայացվի ինքնագրերով, նշանավոր մարդկանց մակագրություններով, ընծայագրերով գրականության ցուցադրություն Հայաստանի ազգային գրադարանի անձեռնմխելի գրականության բաժնի նվիրատվությունների և անհատական հավաքածուների ենթաբաժնի ինքնագրերով հավաքածուից: Բաժնի աշխատակից Էմմա Մելիքսեթյանը կներկայացնի ցուցադրված գրականությունը:

11:00 – Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը դահլիճում հանդես կգա ողջույնի խոսքով և կպարգևատրի գրադարանի լավագույն 5 ընթերցողներին: Տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանի հրատարակած «Հովհաննես Թումանյան. Կենսամատենագիտություն (2001-2020)» գրքի շնորհանդեսը: Մատենագիտության դերն ու նշանակությունը կարժևորեն գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչ, բ.գ.թ. Մայա Գրիգորյանը, թումանյանագետ, բ.գ.թ. դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը, Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն, թումանյանագետ, բ.գ.թ. Անի Եղիազարյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը:

12:00 – 13:30 - Գրադարանի վարչական մասնաշենքի նախասրահում ընթերցողներն ու քաղաքացիները գրադարանի կողմից գրքեր կստանան: Ավանդական դարձած նվիրատվությունից բացի այս անգամ Ազգային գրադարանն առաջարկում է աշխարհի ավելի քան 100 երկրում տարածում ստացած BookCrossing-ի՝ «Գրքապտույտի» մասնակիցը դառնալ: Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակիցները կծանոթացնեն այս նախաձեռնության մանրամասներին, ցանկացողներին կփոխանցեն գրադարանի պատրաստած այն պիտակները, որոնք գրքի վրա փակցնելով՝ կարդալուց հետո գիրքը կարող եք «ճամփորդության» ուղարկել:

Եթե ցանկանում եք որևէ գիրք նվիրել, գրադարանն առաջարկում է թողնել այն գրադարանի նախասրահում գտնվող թափանիվի դարակներին, որտեղ դրանք կարող են գտնել հետաքրքրված ընթերցասերները:

13:30 – Գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժնի ընթերցասրահում կներկայացվի Հովհ. Թումանյանի վերաբերյալ գրականության ցուցադրություն: Ընթերցասրահում կարելի է տեսնել ինչպես Հովհ. Թումանյանի գրքերը, այնպես էլ Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրությունը, կենսամատենագիտությունները, նրան ներկայացնող հանրագիտարանները, Հայկական հարցի լուծման թումանյանական ընկալումը ներկայացնող հոդվածներ, նրան նվիրված գիտաժողովի նյութեր, մամուլում նրա մասին հրատարակված նյութեր և այլն: Ցուցադրված նյութերի մասին կխոսի Գրադարանագիտության և տեղեկատու մատենագիտության ենթաբաժնի վարիչ Մհեր Ղազինյանը:

14:30 – Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում սպասվում է գրքախաղ: Կընթերցվեն հատվածներ Թումանյանի ստեղծագործություններից, իսկ մասնակիցները կփորձեն գուշակել՝ որ բալլադից, պոեմից կամ բանաստեղծությունից է հատվածը մեջբերված: Գրքախաղը կվարի սիրված գրող, արձակագիր Դավիթ Սամվելյանը: Ամենաշատ ճիշտ պատասխաններ տված մասնակիցները կստանան մրցանակներ:

Տպել
1077 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա