Արցախում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալը պայմանավորված է դաժան իրականությամբ. Արցախի ԱԺ փոխնախագահ

17/02/2021 schedule23:54

Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ Արամ Հարությունյանը, Գագիկ Բաղունցը եւ Մետաքսե Հակոբյանը շրջանառության մեջ են դրել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերի փաթեթով Արցախում ռուսերենին կտրվի պաշտոնական լեզվի կարգավիճակ: 

Նախագծի համահեղինակ, Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ նախագծով ռուսերենին տրվում է ոչ թե պետական, այլ պաշտոնական լեզվի կարգավիճակ:

2013 թվականին Արցախի Ազգային ժողովում ընդունված «Լեզվի մասին» օրենքով սահմանվում է, որ պետական լեզուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված եւ պետական հոգածությամբ ու հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գերակայություն ունեցող լեզու է: Իսկ պաշտոնական լեզուն սահմանվում է որպես պաշտոնական գործառույթներին եւ հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու:

Բաղունցի հետ զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Բաղունց, այս նախագիծը շրջանառության մեջ դնելը ինչո՞վ է պայմանավորված:

- Եթե կարճ ասեմ՝ դաժան իրականությամբ: Պայմանավորված է հետպատերազմական իրավիճակով եւ այդ իրավիճակի ընկալմամբ. անվտանգության ապահովման խնդիրը լուծելու մի բաղադրիչը ավելի սերտ հարաբերություններն է Ռուսաստանի Դաշնության հետ:

Հաշվի առնելով խաղաղապահ ուժերի առկայությունը Արցախի Հանրապետությունում, նրանց մշակույթը կրող ինժեներական զորքերի ներկայությունը, որոնք բավականին լուրջ օգնություն են ցուցաբերում քաղաքաշինության բնագավառում, ինչպես նաեւ հետագա համագործակցության համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելը, մենք գնացինք այս քայլին: Բայց ես բոլորին ուզում եմ զգուշացնել, որ մեր Սահմանադրության հետ հակասության մասին խոսք լինել չի կարող: Սահմանադրության այդ հոդվածը, ըստ որի՝ հայերենը պետական լեզու է, մնում է անփոփոխ: Խոսքը  ռուսերենի՝ որպես պաշտոնական լեզու ընդունելու մասին է: Բոլոր պաշտոնական փաստաթղթերը շարունակելու են մնալ հին լեզվով՝ հայերենով:

- Նախագիծը քննարկվե՞լ է հայաստանցի եւ ռուս գործընկերների հետ:

- Մենք տեղյակ ենք պահել մեր մի շարք կոլեգաների, համապատասխան մարմինների, իրավաբանների հետ խորհրդակցել ենք, որպեսզի մեր Սահմանադրության, մյուս օրենքների հետ հակասություն չառաջանա: Օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրված, եւ մենք պատրաստ ենք թե՛ հանրային քննարկումների, թե՛ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներում քննարկումների: Չենք բացառում որոշ փոփոխություններ, բայց էությունը, որը բխում է իրավիճակից, անհրաժեշտություն է: Միակ ճանապարհը՝ այս տարածաշրջանում ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունը, մենք տեսնում ենք Ռուսաստանի Դաշնության հետ ավելի սերտ համագործակցության մեջ: Ադրբեջանի եւ Թուրքիայի ալյանսին միացել են մի շարք միջազգային ահաբեկչական խմբերի ներկայացուցիչներ: Այսօր սեփական ուժերով գրեթե հնարավոր չի, եւ մեր կողմից պահանջվում է ավելի մեծ զոհաբերություն:

Մենք պետք է հստակ գիտակցենք, որ այսօր գրեթե ոչ մի պետություն ինքնուրույն չի կարող ապահովել իր անկախությունն ու անվտանգությունը:

- Արցախի Ազգային ժողովի խմբակցություններում նախագծի վերաբերյալ կա՞ կոնսենսուս:

- Օրենքի նախագիծը մշակվել է «Ազատ Հայրենիք» եւ «Միասնական Հայրենիք» խմբակցությունների կողմից, վերջնական փուլում միացել է «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչը: Մյուս երկու խմբակցությունները՝ «Դաշնակցությունը» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, դեռ հստակ կարծիք չեն հայտնել օրենքի վերաբերյալ:

-Պարո՛ն Բաղունց, նախորդ տարեվերջին լուրեր էին շրջանառվում Արցախի քաղաքացիներին ռուսական անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Հավաստի՞ են այդ տեղեկությունները:

- Նման տարբերակ քննարկվում է: Բայց քննարկվում է մի մեծ համալիրի ներքո, եւ այդ ծրագիրը վերջնական մշակումից հետո կներկայացնենք հանրային քննարկման: Սա ընդամենը քննարկման մի տարբերակն է: Մենք անընդհատ փորձում ենք ավելի էֆեկտիվ դարձնել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը: Ինչ տարբերակ որ վերջնական կընդունեն, այդ տարբերակի մասին կխոսենք, հանրությանը տեղյակ կպահենք ու հանրության մասնակցությունը, նախաձեռնությունները, կարծիքները անպայման հաշվի կառնենք: Մեր այսօրվա աշխարհում ամեն ինչ կապված է ռազմաքաղաքական իրավիճակի հետ: Շատ քայլեր, որոնք կատարվում են մեր կողմից, ոչ թե հանրային մոտեցումներ են, այլ հստակ. իրական քննարկումների արդյունք է՝ տարածաշրջանում իշխող իրավիճակի եւ անվտանգության, անկախության  պահպանման պայմաններ ստեղծելու համար:

Արցախի Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արթուր Մոսիյանը մեր զրույցում ասաց, որ խմբակցությունում այս նախագիծը դեռեւս չի քննարկվել:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու նպատակն այն է, որ Ռուսաստանը ավելի բարիդրացիական լինի Արցախի նկատմամբ: «Արցախը հիմա բավականին բարդ իրավիճակում է: Միգուցե դրա մեջ ինչ-որ իմաստ կա: Դա արվում է, որպեսզի Ռուսաստանը «հաշվի առնի» Արցախի այսօրվա իշխանություններին: Նպատակն է ասել, որ մենք կանք, ենթադրում եմ՝ Արցախի նախագահի ինստիտուտը, Ազգային ժողովը»:

Նրա դիտարկմամբ, սակայն, այս գործելաոճը արդյունք չի տա: «Ես բազմիցս ասել եմ, որ երբ ամեն ինչ տալիս ես Ռուսաստանին, ուզում ես դուր գալ՝ դա չի աշխատում: Մենք դա տեսանք Հայաստանի դեպքում, երբ Ռուսաստանին տրվեց ամբողջ էներգետիկան, գազային համակարգը, երկաթգիծը, ատոմակայանը, ամեն ինչ տրվեց Ռուսաստանին, մտանք ԵԱՏՄ, այնուամենայնիվ, Ռուսաստանը մեզ ակտիվ չաջակցեց ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ հիմա»,- մեր զրույցում ասաց Գրիգորյանը:

Նախորդ տարվա դեկտեմբերին Արցախում պատերազմն ակտիվորեն լուսաբանած «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հայտնել էր, որ Արցախի խորհրդարանում օրենքի նախագիծ է մշակվում, որի համաձայն՝ ռուսերենը հայերենից հետո կդառնա երկրորդ պետական լեզու։ Այս տեղեկությանը անդրադարձել է նաեւ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ Կրեմլը ողջունում է Ղարաբաղում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու գաղափարը եւ պատրաստ է օգնել դրա հետագա տարածմանը:

Արցախի Ազգային ժողովի մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյանը, սակայն, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել էր, որ այդ պահի դրությամբ նման նախագիծ չկա:

Նանե Ավետիսյան

Տպել
3648 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին