Թե ինչ պետք է անեն երկրաշարժի ժամանակ, աշակերտները տեղյակ են, բայց ավելի շատ ոչ թե դպրոցից, այլ համացանցից

Փետրվարին հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը պատճառ դարձան, որ տարբեր աղբյուրներով անդրադարձ կատարվի աղետների ռիսկի նվազեցմանը նպաստող վարքականոնների ուսուցմանը: Հատկապես սկսեցին քննարկել դպրոցներին վերաբերող խնդիրները եւ աշակերտների՝ աղետներին դիմագրավելու գիտելիքների համապատասխանության հարցերը, քանի որ առավելապես խոցելի են համարվում հենց երեխաները, եւ պետք է բարձրացնել դպրոցահասակների իրազեկվածության մակարդակը:

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը, «Մեդիակենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի  ժամանակ խոսելով դպրոցներում եղած ընդհանուր եւ հիմնական խնդիրների մասին, նշեց, որ դպրոցներում կա դռները փակ պահելու վատ սովորություն, պատուհանները ճաղավանդակներով փակված են, որոնց առկայությունը երկրաշարժի ժամանակ լրացուցիչ խնդիրների կհանգեցնի: Պետրոսյանը մտահոգված է՝ դպրոցների մեկ փոքրիկ դռնակից հարյուրավոր երեխա, մանկավարժ, աշխատակիցները ինչպե՞ս են դուրս գալու:

«Հիմա մեր խմբերը ուսուցողական դասեր են անցկացնում նախ եւ առաջ դպրոցներում: Այցեր ենք ունենում դպրոցներ. այս պահին էլ խմբերից մեկը շրջայց է կատարում, մի խումբը օպերատիվ կերպով դիտարկում է՝ այս վերջին երկրաշարժը որեւէ վնաս տվել է, թե ոչ, իսկ մյուս խումբը հոգեբանական, ուսումնական աշխատանքներ է կատարում»,- նշեց ԱԻՆ պաշտոնյան:

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանն էլ նշեց, որ աշակերտները դպրոցներում տեղեկացված են լինում, թե ինչ պետք է անեն արտակարգ իրավիճակների ժամանակ: Նրա խոսքով՝ արտակարգ իրավիճակների նախարարության հետ միասին բոլոր դպրոցները ունեն մշակած հատուկ պլաններ՝ ինչպես  վարվել արտակարգ իրավիճակներում: Բացի դրանից՝ բոլոր դպրոցներում տարեկան երկու անգամ կատարվում են փորձնական տարհանումներ. աշակերտները նախապես տեղեկացված են լինում շենքից դուրս գալու ելքերի մասին, գիտեն՝ ինչպես խուսափեն  կուտակումներից եւ ժամանակի մեջ տեղավորվեն: Ըստ Ա. Թորոսյանի՝ դպրոցներում ուսուցիչները եւս լավ գիտեն, թե ինչպես է պետք կազմակերպել տարհանման գործընթացը, կարող են արագ ուղղորդել երեխաներին:

Թորոսյանի դիտարկմամբ՝ փետրվար ամսվա սկզբին հաստատված հանրակրթության պետական չափորոշչով 1-12-րդ դասարաններում բոլոր առարկաների դասավանդման ժամանակ աշակերտները պետք է արտակարգ իրավիճակների մասին որոշակի գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերեն: Նրա խոսքով՝ չափորոշիչներում կատարված նոր փոփոխություններն ավելի կնպաստեն արտակարգ իրավիճակների վերաբերյալ թեմաների խոր ու գործնական ուսումնասիրությանը, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելուն, ուրիշների օգնելուն, ստեղված իրավիճակում ելքեր գտնելուն եւ ինքնակազմակերպվելուն:

Խոսելով հաշմանդամություն ունեցող երեխաների իրազեկվածության մասին՝ նախարարության փորձագետը նշեց, որ արտակարգ իրավիճակներում գործընթացը նկարագրված է բոլորի հետ համապատասխան. ուղղակի այն դպրոցներում, որտեղ ներառումը իրականացվում է, եւ այդ դպրոցներում ապահովված է համապաատասխան միջավայր՝ թեքահարթակ, դեպի մուտքը տանող հարմարություններ, դրանք են օգտագործվելու տարհանման համար:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի գլխավոր մասնագետ Աննա Դարբինյանը եւս նշեց, որ սեյսմիկ պաշտպանության տեսական եւ գործնական պարապմունքներ են կազմակերպվում բոլոր դպրոցներում, անցկացվում են ուսումնական վարժանքներ, վերապատրաստումներ, ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների հետ: Նա հավաստիացրեց, որ ԱԻՆ-ի հետ դպրոցներում հենց այս պահին էլ իրականացվում են վերապատրաստումներ:

Այսօր գտնվելով երեւանյան մի քանի դպրոցներում՝ փորձեցինք հասկանալ դպրոցներում գոյություն ունեցող իրավիճակը՝ ինչքանո՞վ են մեր երեխաները իրազեկված աղետների ռիսկի նվազեցմանը վերաբերող վարքականոնների մասին, ի՞նչ հաճախականությամբ են դպրոցներում անցկացվում ուսուցողական տագնապները, ո՞ր առարկաների ժամերին են անցնում աղետների ռիսկի նվազեցմանը նպաստող կանոնները եւ, առհասարակ, աշակերտները ի՞նչ գիտեն երկրաշարժերի մասին:

Շրջեցինք մայրաքաղաքի դպրոցներով: Մուտքի փոքր դուռ ունեցող դպրոցներից էր Ստեփան Շահումյանի անվան դպրոցը, սակայն զինղեկը հավաստեց, որ դուռը բացվում է: Դպրոցի միակ խնդիրը դռան շեմի առկայությունն էր, որը չեն կարողացել փոփոխել՝ պայմանավորված դպրոցի շատ հին լինելով: Պարոն Եղիկյանը նշեց, որ հաշմանադամություն ունեցող երեխաներ դպրոցում չունեն, սակայն թեքահարթակը արդեն պատարատ է, եւ կարող են ընդունել նրանց: Սակայն զինղեկը նշում է, որ օրինակ՝ չլսող երեխաների հետ աշխատանքը չի պատկերացնում, քանի որ նշում է, որ նրանց հետ պետք է լինեն սուրդոթարգմանիչներ, որովհետեւ եթե հաշմանդամություն ունեցող երեխաներին կարող է բացատրել, լսողության խնդիրներով երեխաների հետ չգիտի ինչպես է աշխատելու: Նշեց, որ քաղքպաշտպանության մասին տեղեկությունները երեխաները ստանում են ՆԶՊ առարկայի ժամանակ, իսկ տարրական դպրոցում՝ դասվարները հատուկ ժամերի անդրադառնում են:

Պուշկինի անվան դպրոցի 6-րդ դասարանում սովորող մի աշակերտ ասաց, որ երկրաշարժի ժամանակ իր գործողությունների մասին տեղեկացված է համացանցից ու ծնողներից: Մեկ այլ աշակերտ նշեց, որ երկրաշարժի թեմայով դասղեկի ժամին են խոսել, սակայն չգիտեր, որ իր հետ պետք է ունենա նախապես պատրաստված պայուսակ-աղետի կապոց, որի մեջ կլինի առաջին օգնության պարագաներ, մի քանի օրվա սննդի պաշար, ջուր՝ 2-3 օրվա համար եւ այլն:

7-րդ դասարանի մի աշակերտ ասաց, որ իրենք ֆիզիկայի դասաժամերին են միայն խոսել երկրաշարժի մասին, բայց ավելի շատ խոսել են այն մասին, թե ինչից է առաջանում երկրաշարժը, քան թե՝ ինչ պետք է անել դրա ժամանակ:

Դպրոցի բարձր դասարանի աշակերտները հիմնականում գիտեին շենքի տարհանման ելքերի տեղերը, բայց չգիտեին՝ ով ինչ պետք է անի երկրաշարժի ժամանակ, որպեսզի խուճապ չառաջանա. նշում էին, որ տարվա ընթացքում ուսուցողական տագնապներ դպրոցում անց են կացվում, բայց չէին հիշում, թե վերջին անգամ երբ են մասնակցել տարհանման աշխատանքներին: 4-րդ դասարանի աշակերտներից մեկն էլ նշեց, որ տեղյակ է միայն, թե ինչ պետք է անի, երբ գտնվում է տանը, ծնեղներն են ասել, մինչդեռ դպրոցում տեղյակ չէ, տարհանման էլ չի մասնակցել: Պուշկինի թիվ 8 դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը նշեց, որ իրենք տարհանումներ արել են, միայն անցած տարի են բաց թողել միջոցառումները կարանտինի պատճառով: Բարձր դասարանի երեխաները արտակարգ իրավիճակների մասին տեղեկությունները ստանում են հիմնականում բնագիտության, առավելապես՝ նախնական զինվորական պատրաստություն առարկայի շրջանակներում, մինչդեռ տարրական դպրոցում առավելապես պատրաստված են լինում ուսուցիչները:

«Տարրական դպրոցի աշակերտները պետք էլ չէ, որ տեղյակ լինեն, որովհետեւ քաոս կսկսվի, պատկերացրեք մեկը որոշի չորրորդ հարկից ինքնուրույն դուրս գալ: Պետք է որոշումը կայացնեն ուսուցիչները, իսկ երեխաները պետք է ղեկավարվեն նրանց կարգադրությամբ»,- նշեց նա:

Տնօրենի խոսքով՝ դպրոցն ունի ազդանշանային համակարգ, տարհանման ներկայիս պլանը 3-4 տարի առաջ է մշակվել, ուսուցիչներին էլ զինղեկն է վերապատրաստել այդ ժամանակ: Դպրոցը, սակայն, հարմարաեցված չէր հաշմադամություն ունեցող երեխաների համար, քանի որ ըստ տնօրենի՝ դպրոցում նման խնդիր ուենցող երեխաներ չկային: Ճաղավանդակները կարանտինից հետո հանել են:

Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները տեղյակ էին, թե ինչ պետք է անեն երկրաշարժի ժամանակ, երբ գտնվում են տանը, դպրոցում կամ փողոցում: Նրանց խոսքով՝ հիմնականում համացանցից են տեղեկացել, թեեւ տարհանումներ դպրոցում մի քանի անգամ եղել են, նաեւ անցել են ՆԶՊ առարկայի շրջանակում:  

Մարիամ Գեւորգյան

Տպել
2403 դիտում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ