Առանց այն էլ խարխուլ տնակը երկրաշարժից փլուզվել է. հղի մայրը երեխայի հետ առայժմ ապրում է հարեւանի տանը

15/02/2021 schedule22:21

Փետրվարի 13-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրեց, որ Երեւանում գրանցված երկրաշարժից հետո ահազանգ է ստացվել նաեւ Հովհաննես Այվազովսկու փողոցում տեղի ունեցած փլուզման մասին:

Էրեբունի վարչական շրջանում գտնվող այդ փողոցում, երկաթգծի հարևանությամբ փլուզվել է մեկ ինքնաշեն տնակ: Շինությանը նայելով՝ դժվար է միանգամից գլխի ընկնել, որ այդտեղ մարդիկ են ապրում, իսկ երկրաշարժից հետո այն էլ ավելի անմխիթար վիճակում է հայտնվել: Ինքնաշեն այս տնակում 16 տարի բնակվում է Անահիտ Խ-ն: Երկրաշարժի ժամանակ Անահիտը հարևանների և իր 1 տարեկան երեխայի հետ գտնվել է տանը: Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց, սկզբում իրեն թվացել է, թե գնացք է անցնում, հետո զգացել են՝ երկրաշարժ է:

«Մեր երեխաների հետ հարևաններով տանը նստած էինք, հետո զգացինք, որ աթոռները շարժվում են, ցնցվում ենք, մտածեցինք գնացքն է գալիս, էդ պահին հանգիստ էինք, հետո հարևանիս ամուսինը դրսից  բղավեց, որ երկրաշարժ է, եկավ մեզ տանից արագ դուրս հանեց ու միանգամից պատը ամբողջությամբ  փուլ եկավ»,- նկարագրեց նա:

Երկրաշարժի ժամանակ դուրս գալուց հետո Անահիտն իրեն վատ է զգացել: Սպասում է երկրորդ բալիկին, գտնվում է հղիության 23-րդ շաբաթում, վախից և սթրեսից կծկումներ է ունեցել, արագ շտապ օգնություն են կանչել, եւ նրան տեղափոխել են «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն:

«Որ տեսա տունը փլուզվում է, վախեցա, ինձ վատ զգացի, էդպես շտապ օգնություն կանչեցին, ինձ տեղափոխեցին: Հիվանդանոցում ինձ հետազոտեցին, ասացին, որ  պետք է անվճար ստացիոնար  բուժում ստանամ, բայց չէի կարող երեխայիս մենակ թողնել, պահող չկար: Գրավոր դիմում գրեցի, որ իմ կամքով հրաժարվում եմ բուժումից և ուզում եմ դուրս գրվել, ու եկա տուն»,- պատմեց Անահիտը:

Հիմա բնակվում է հարևանի տանը: Իր տուն մտնել չի համարձակվում՝ փլուզման վտանգը դեռ  կա:  Դիմել է Էրեբունի վարչական շրջանի թաղապետարան, ասել են վաղը նիստ են հրավիրելու՝ քննարկեն, թե ինչով կարող են օգնել:

«Դեռ հարևանիս տանն եմ ապրում, մինչև տեսնեմ՝ ինչ կլինի: Դիմել եմ թաղապետարան,  իրենք ինձ միշտ օգնել են, թե սնունդով, թե երեխայիս համար հագուստով: Հիմա էլ ասացին,  սպասեմ, ճիշտ է բնակարան չեն կարող տալ, բայց ասել են՝ ինչ-որ բանով կօգնենք»,- ասաց նա:

Ըստ Անահիտի, ինքը դիմել է նաև Երևանի քաղաքապետարան, որտեղից տեղեկացրել են՝ դեռ երկրաշարժի հետևանքներով տուժածների օգնության ծրագիր չունեն, չեն կարող օգնել. «Զանգահարեցի քաղաքապետարան, ասացին  նման  մարդկանց օգնելու ֆոնդ դեռ չունեն, ես էլ հարցրեցի, բա հիմա ես ինչ անեմ, դրսում մնամ, ասացին՝ կներեք, ցավոք չենք կարող օգնել»:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը եւս մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը նման իրավասություն չունի:

Տպել
1589 դիտում

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում