Տիգրան Ավինյանը մասնակցել է «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» առցանց աշխատաժողովին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կազմակերպած «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» աշխատաժողովին: Այս մասին տեղեկացնում է Տիգրան Ավինյանի գրասենյակը։

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ փոխվարչապետը նշել է.

«Ողջունում եմ «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» խորագրով այս աշխատաժողովի անցկացումը և նրա մասնակիցներին: Նման ֆորմատով քննարկումները կարևոր են՝ ոլորտում առկա խնդիրների ծավալը և բովանդակությունը ճիշտ գնահատելու համար: Դրանից էլ բխում է ճիշտ լուծումներ գտնելը: Ուստի կարծում եմ, որ այսօր և վաղը անցկացվող աշխատաժողովն արդյունավետ կլինի բոլոր մասնակիցների համար: 

Ժամանակակից տեխնոլոգիաները կարծես ջնջել են տեղեկատվության հասանելիության սահմանները և հաճախ ունենք դեպքեր, երբ ակնհայտ կեղծիքը, կամ, որ ավելի վտանգավոր է, մանիպուլացված տեղեկատվությունը լայն տարածում է ստանում և հանրային ընկալումներում վերածվում ճշմարտության: Այս առումով չափազանց կարևոր է հավաստի տեղեկատվության առավելագույն տարածվածությունը, որի կրողները հաճախ հենց պետական մարմիններն են: Այստեղ կարևորում եմ, որ պետական գերատեսչությունները պատշաճորեն կատարեն իրենց պարտականությունը՝ հասանելի լինեն զլմ-ների համար և չկաշկանդվեն զլմ-ների ներկայացուցիչների հետ համագործակցությունից: Կարևոր է նաև, որ տեղեկատվություն տրամադրող օղակները պատասխանատվությամբ մոտենան իրենց ուղղված հարցումներին՝ հիշելով, որ հաճախ հենց իրենց աշխատաոճով է պայմանավորված հանրային տեղեկացվածության որակն ու մակարդակը: 

Ուզում եմ նշել, որ այս աշխատաժողովը, այսպիսի այլ գաղափարների նման, լիովին ողջունվում է մեր կառավարության կողմից: Մենք տեղեկատվության հավաստիության, ազատության և առավելագույն հասանելիության հարցում ամենաշահագրգռվածն ենք, ուստի պետք է ամեն ինչ անենք այս ոլորտն առնվազն անխնդիր դարձնելու համար: Շնորհակալ եմ ուշադրության համար, իսկ աշխատաժողովին մաղթում եմ հաջող ընթացք»: 

Աշխատաժողովը նախատեսված է պետական կառավարման 57 մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների աշխատակիցների համար։ Միջոցառումն իրականացվում է «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակում: Աշխատաժողովի օրակարգում են եղել պետական կառավարման մարմինների համար տեղեկատվության ազատություն առավելությունների, տեղեկություն ստանալու բանավոր, գրավոր, էլեկտրոնային հարցումների, միասնական հարթակի, տեղեկություն տրամադրելու կարգի, մեխանիզմների (առկա և առցանց) ու ժամկետների հարցերը:

Տպել
1086 դիտում

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան