Երևան
15 °C
Պլաստիկե շշերի կափարիչներ՝ անվասայլակ գնելու համար. ահա այսպիսի նախաձեռնություն է սկսել Կարինա Բաղդասարյանը՝ վստահ լինեկով, որ սա կարող է օգտակար եւ օրինակելի ավանդույթ ձեւավորել մեր հասարակության մեջ: Պարզապես անհրաժեշտ է մարդկանց հուշել, որ առաջին հայացքից անպետք թվացող իրերը եւս կարող են ինչ-որ տեղ կամ ինչ-որ մեկին պետք գալ. պետք է խելամիտ գտնվել, օգտագործել երեւակայությունը եւ մտածել օգնության կարիք ունեցողին քո ուժերի ներածին չափով օգնելու մասին: Անհրաժեշտ է միայն հավաքել պլաստիկե շշերի կափարիչները, ուղարկել իրենց, իսկ դրա վաճառքից ձեռք բերված գումարով կգնվի անվասայլակ ու կտրվի հաշմանդամություն ունեցող զինվորին: Մտահղացած նախաձեռնության ընթացքն արդեն իրագործման ճանապարհին է. մի խումբ բարի մարդկանց շնորհիվ հավաքվել է մոտ 3 արկղ կափարիչ:
Կարինան է ձեռնարկել այս բարի գործը, բայց քույրը՝ Քրիստինան եւս իրեն շատ օգնում է.
«Կափարիչների նախաձեռնությունը երկու տարի առաջ եմ սկսել: Նկատի ունենալով, որ կափարիչների գինը ավելի բարձր է՝ կիլոգրամը՝ 150-180 դրամ, քան, ասենք պլաստիկե շշերինը՝ միանգամից որոշվեց, որ գործը արագ գլուխ բերելու համար պետք է հավաքենք կափարիչներ: Չնայած անկեղծ ասեմ՝ սկզբում դանդաղ էր հավաքվում. քիչ էին օգնում: Սկզբից նախատեսել էի օգնել առհասարակ օգնության կարիք ունեցողներին՝ լքված, միայնակ ապրող, հաշմանդամություն ունեցող ծերերին: Մինչեւ այս, մի կնոջ համար էի հավաքում, հետո նրա համար հովանավոր գտնվեց: Ես էլ որոշեցի հավաքվածի վրա նորից ավելացնել ու դրանով օգնել հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին: Այս ընթացքում հետաքրքրվում ենք, թե մեր վիրավոր տղաներից ով ունի անվասայլակի կարիք, ինչ չափսի է պետք, որպեսզի ձեռք բերենք անհրաժեշտ անվասայլակը:
Երբ տեղեկացրինք, որ օգնությունը տրամադրվելու է զինվորներին, մի տեսակ ակտիվությունը ավելի մեծացավ հատկապես պատերազմի օրերին: Հայտարարությունը տարածել եմ ֆեյսբուքի էջով, «ԷկոԱղբ» բնապահպանական հասարակական կազմակերպության մի շարք անդամներ եւս գրառումը տարածել են, եւ ավելացել են հետաքրքրվողների թիվը»,- ասաց Կարինա Բաղդասարյանը:
Բարի մարդիկ օգնում են թե՛ Երեւանից, թե՛ մարզերից. Մեկը կափարիչները բերում է իր սեփական մեքենայով, մյուսը ուղարկում է երթուղայինով կամ տաքսիով, երբեմն էլ իրենք են գնում՝ վերցնելու. կարեւորը բարի կամքի դրսեւորումն է:
«Այսօր պատերազմի մասնակից հերոս զինվորները, որոնք սայլակի կարիք ունեն, իհարկե ստանում են պետական աջակցություն, կարծեմ նաեւ «Կարմիր խաչն» է օգնում: Բայց գիտեմ, որ լինում են դեպքեր, երբ անվասայլակի չափսերը չեն համապատասխանում, եւ մինչ նորը ձեռբերելը նրանք մնում են առանց անվասայլակի: Այնինչ, յուրաքանչյուրս այսօր պետք է մտահոգ լինենք հենց այս մարդկանց ճակատագրով եւ մեզանից հասանելիքը պետք է անենք նրանց կողքին գտնվելու, օժանդակելու, նրանց հոգսերը թեթեւացնելու համար»,-խոսքն այսպես ավարտեց նախաձեռնության կազմակերպիչը:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ