ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են տասնմեկ ոլորտի հարկ վճարողների հետ

15/02/2021 schedule14:11

Փետրվարի 10-ից 12-ը Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել տասնմեկ ոլորտի հարկ վճարողների հետ։

ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արթուր Հարությունյանի խոսքով՝ նման միջոցառումները միտված են հարկ վճարող-կոմիտե հարաբերությունները տեղափոխել ավելի անմիջական և գործընկերային դաշտ՝ առկա խնդիրները քննարկելու և համատեղ լուծումներ գտնելու համար։ Նա նշել է, որ հաճախ հանդիպող ռիսկերը հիմնականում վերաբերում են չգրանցված աշխատողներ ունենալուն, աշխատավարձի իրական ծավալների չհայտարարագրմանը, իրացման շրջանառության, այդ թվում՝ վաճառվող ապրանքների (արտադրանքի) գների թերհայտարարագրմանը, ինչպես նաև ՀԴՄ կտրոն չտրամադրելու կամ այլ ծառայություն նշելու դեպքերին։ Վարչության պետը հարկ վճարողներին հայտնել է, որ, նախորդ տարվա եկամտահարկի համահարթեցմամբ պայմանավորված, աշխատողներ չգրանցելը իրականում անհասկանալի է, քանի որ ստեղծված պայմաններում նման ռիսկերն արդարացված չեն։

Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են համակարգում իրականացված բարեփոխումները, վարչարարության հիմնական ուղղությունները, հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, մասնավորապես՝ ռիսկերի գնահատման մասով ՊԵԿ ռեսուրսների կատարելագործումը։

Ըստ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի՝ ՊԵԿ-ը կիրառում է անհրաժեշտ բոլոր միջոցները առկա ռիսկերի նույնականացման ու վերլուծության համար։ Նա նշել է, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ստանալով տեղեկատվություն,  անհրաժեշտության դեպքում միջոցներ են ձեռնարկում թե՛ գնահատված ռիսկերը հաստատելու, թե՛ հերքելու ուղղությամբ։ ՊԵԿ-ի կողմից իրականացվում են բոլոր քայլերը հարկ վճարողների հետ հարաբերություններում խոչընդոտները հարթելու համար։

ՊԵԿ մասնագետներն ընդգծել են, որ այս քննարկումները մեծացնում են հարկ վճարողների ներգրավվածությունը կոմիտեի գործառույթներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացնել տեսակետներ, առաջարկներ և ստանալ լիարժեք տեղեկատվություն իրենց գործունեության արդյունավետության բարձրացման համար։

Տնտեսավարողների հետ այս ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական։

Տպել
831 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ