Տեսչական մարմինը հրապարակել է էներգետիկայի և էներգասպառման բնագավառում իրականացված ստուգումների արդյունքները

ՔՏՀԱ տեսչական մարմինը հրապարակել է էներգետիկայի և էներգասպառման բնագավառում իրականացված ստուգումների արդյունքները:

էներգետիկայի և էներգասպառման բնագավառում Տեսչական մարմնի 2020 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված էր կատարել ստուգումներ տնտեսավարող սուբյեկտների 277 օբյեկտներում: Սակայն պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով (կորոնավիրուսի համավարակ, պատերազմ)՝ ստուգումները Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրով կասեցվել են։ Այդպիսով՝ 277 օբյեկտներում նախատեսված ստուգումներից ավարտվել են 102-ը (նախատեսված ընդհանուր քանակի 36.82%-ը), ի թիվս արվածի՝ իրականացվել է 5 վերստուգում։

Տեսչական մարմինը ստուգումների արդյունքում արձանագրել է 974 խախտում, որոնք, ըստ մարզերի, ունեն հետևյալ բաշխվածությունը․ 16-ական Երևանում և Կոտայքի մարզում, 13-ը՝ Սյունիքի մարզում, 11-ը՝ Շիրակի մարզում, 10-ական՝ Արարատի և Արմավիրի մարզերում, 9-ը՝ Արագածոտնում, 7-ական՝ Լոռու և Տավուշի, 5-ը՝ Վայոց ձորի մարզում, 3-ն էլ՝ Գեղարքունիքում։

Ստուգումները կատարվել են հետևյալ ոլորտներում՝

  • 110 կվտ և բարձր լարման էլեկտրակայանքի՝ ենթակայանքի՝ բաշխիչ սարքվածքի տեխնիկական ստուգման,
  • 110 կվտ և բարձր լարման էլեկտրակայանքի՝ էլեկտրահաղորդման օդային գծի տեխնիկական ստուգման, գազի համակարգի՝ գազափոխադրման բարձր ճնշման,
  • գազի համակարգի՝ գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման էլետրակայանքի, տնտեսվարող սուբյեկտի կամ դրա մասնաճյուղերի տեխնիկական ստուգման ոլորտներում։

Տեխնիկական ստուգումների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների 95 օբյեկտներում (կամ դրանց մասնաճյուղերում) բացահայտվել է 434 խախտում։ Դա բացահայտված բոլոր 974 խախտումների 44,5%-ն է։

Հիմնական խախտումները վերաբերել են կազմակերպության գազի տնտեսությունները շահագործող ինժեներատեխնիկական անձնակազմի (ԻՏԱ), գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող ԻՏԱ, գազամատակարարման օբյեկտների շինարարությունն իրականացնող շինմոնտաժային կազմակերպությունների ԻՏԱ գիտելիքների ստուգման կազմակերպմանը՝ 43-ական դեպք, գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող աշխատակիցների, այդ թվում՝ նաև եռակցողների, գիտելիքների ստուգման կազմակերպմանը՝ 41 դեպք, գազի տնտեսության շահագործման, սպասարկման և վերանորոգման հատուկ հրահանգների առկայությանը՝ 30 դեպք, գազատար խողովակների համապատասխանությանը ազգային ստանդարտներին կամ տեխնիկական պայմաններին՝ 25 դեպք:

Գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման 51 էներգատեղակայանքներում բացահայտվել է 435 խախտում, ինչը բացահայտված բոլոր խախտումների 44,7%-ն է։

Հիմնական խախտումներն են գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների հրահանգների բացակայությունը՝ 34 դեպք, գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների արտադրական տեխնոլոգիական հրահանգների բացակայությունը, գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների հրդեհային անվտանգության հրահանգների բացակայությունը, գազատարի տեխնիկական շահագործման՝ շրջայցային կամ տեխնիկական սպասարկման չկատարելը, գազատարի տեխնիկական շահագործման՝ պրոֆիլակտիկ պլանային վերանորոգման չկատարելը․ բոլոր այդ դեպքերում՝ 32-ական խախտում։

Նշված ժամանակահատվածում ստուգվել է գազի համակարգի՝ գազափոխադրման բարձր ճնշման 2 սուբյեկտ, բացահայտվել է 5 խախտում: 110 կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներում՝ էլեկտրահաղորդման օդային գծերի 3 տեխնիկական ստուգմների ընթացքում բացահայտվել է 26 խախտում:

Ստուգվել են 8 110 կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներ՝ ենթակայաններ (ԵԿ) և բաշխիչ սարքվածքներ (ԲՍ): Ստուգումների ընթացքում բացահայտվել է 74 խախտում,

Հիմնական խախտումներն են․ բաշխիչ սարքվածքի - տարածքի բնահողի հաղորդականության մասին տվյալների բացակայությունը՝ 6 հատ, բաշխիչ սարքվածքի և ՑԼՍ-ի (ցածրավոլտ լրակազմ սարք) բոլոր մետաղական մասերի հակաքայքայիչ ծածկույթի բացակայությունը՝ 4 հատ, (ենթակայանի) ԵԿ-ի հիմնական և օժանդակ սարքավորումների նորոգման հեռանկարային տարեկան և ամսական ժամանակարի բացակայության վերաբերյալ տրվել է 11 տեղեկանք, որից 8-ը ստուգումների և 3-ը վերստուգումների արդյունքում։  

Տպել
1136 դիտում

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել