Հովհաննիսյանը և Եգորովը Մոսկվայում քննարկել են հարկային վարչարարության թվայնացման ոլորտում համագործակցության հարցեր

11/02/2021 schedule18:05

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը և տեղակալ Աշոտ Մուրադյանը Ռուսաստանի Դաշնության դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հրավերով փետրվարի 10-ին երկօրյա այցով մեկնել են Մոսկվա` քննարկելու երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման հարցերը: Դիտարկվել են նաև Ռուսաստանի և Հայաստանի հարկային վարչարարությունում կիրառվող առաջադեմ թվային տեխնոլոգիաների, պետության և բիզնեսի միջև թվային փոխգործակցության կառուցման շուրջ փորձի փոխանակման հնարավորությունները: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։

Մասնավորապես, այցի ընթացքում կողմերը փոխանակվել են ապրանքների հետագծելիության ազգային համակարգերի ստեղծման ոլորտում ՀՀ ՊԵԿ և ՌԴ հարկային ծառայության փորձով: Համակարգերը մշակվում են ԵԱՏՄ միջազգային պայմանագրի շրջանակում և կապահովեն հարկային ու մաքսային վարչարարության միասնական մեխանիզմի ստեղծումը: Համակարգերը ավտոմատացված ռեժիմով կբացահայտեն այն ապրանքները, որոնց մասով չեն վճարվել հարկային ու մաքսային վճարները, ինչպես նաև կհայտնաբերեն անբարեխիղճ հարկատուներին: Հետագծելիության մեխանիզմը հիմնված է հարկատուների միջև պարտադիր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության՝ հետագծելիության վավերապայմանները պարունակող հաշիվ-ապրանքագրերի վրա:

ՀՀ ՊԵԿ և ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարները քննարկել են նաև ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրում ապրանքների շրջանառության ֆիսկալ մոնիթորինգի միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը: Նման մեխանիզմի ձևավորման նպատակներն են ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրում ապրանքների շարժի թափանցիկության և անուղղակի հարկերի վճարման ամբողջականության ապահովումը, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի ավտոմատ հաստատումը, ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի մասնակիցների թվային նույնականացման ներդրումը, հարկային վարչարարության կատարելագործումը՝ իրավական նշանակություն ունեցող ֆիսկալ տեղեկությունների փոխանակման միջոցով, հարկ վճարողների համար էլեկտրոնային ծառայությունների ընդլայնումը: Ֆիսկալ մոնիթորինգի համակարգի ներդրման սկզբնական փուլում Հայաստանն առաջարկել է Ռուսաստանին ներդնել և գործարկել մեխանիզմի պիլոտային ծրագիրը:

Ռուսաստանի և Հայաստանի հարկային մարմինների ղեկավարները հարկային վարչարարությունում առաջադեմ թվային տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հարցերը քննարկելիս փոխանակվել են երկու կառույցներում կիրառվող ՀԴՄ-ների օգտագործման ավտոմատացված կառավարման համակարգերի զարգացման փորձով:

Հանդիպման ավարտին ՀՀ ՊԵԿ-ի և ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարները կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի հարկային մարմինների միջև հետագա փոխգործակցության անհրաժեշտությունը: 

Տպել
431 դիտում

33 տնտեսվարողի մոտ անցկացված ստուգայցերի ընթացքում կազմվել է 14 արձանագրություն. ՍԱՏՄ

Կոտայքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2227 քաղաքացի

Գեղարքունիքի 4 համայնքում նշանակվել են համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ

Տարեվերջին տնտեսական համագործակցություն կհաստատվի Գեղարքունիքի և Օմսկի մարզերի միջև

STARMUS-ը երիտասարդներին քաջալերելու լավագույն ձևն է. ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը (տեսանյութ)

Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ

Հայաստանի գինու գործարանները հիմնված են ավանդույթների և հայկականության պահպանման վրա (տեսանյութ)

Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան հանդիպման անցկացման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը կտեղեկացնի. Պեսկով

44 անշարժ գույք, 1 մլրդ դրամ, 15 ընկերությունում բաժնեմաս․ ինչ ունեցվածք ունի Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը

ԱՆ ենթակայության կազմակերպությունների 16034 աշխատողների 88%-ը պատվաստվել են

«Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում ՀՀ նախագահը զրուցել Ռոմանո Պրոդիի հետ

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-6 աստիճանով. սպասվում են տեղումներ

Միջանցքի հարց օրակարգում չկա. Ալիևը դարձել է իր խոստումների գերին

Վաղը օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր

Այս գագաթնաժողովը ապագայի մասին է. ՀՀ նախագահը՝ Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին (տեսանյութ)

Թուրքիան սկսել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու ընթացակարգը

Ոստիկնները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Բազմաթիվ նորարարությունների համար Հայաստանը կարող է դառնալ տուն. ԿԲ նախագահ

Արցախի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում Աթենքից ժամանած բժիշկը հետազոտություններ կիրականացնի

Գանձաքար համայնքում ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել

Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսի 124 վարակակիր. 14-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Իմ քաղաքի բնակիչներին օգտակար լինելու առաքելության ավարտից հետո քաղաքականության մեջ էլ չեմ լինի․ Դիանա Գասպարյան

Երբ մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել այն. վարչապետը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»

Երևանում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվեն. Հայկ Մարությանը ստորագրել է պայմանագրերը (տեսանյութ)

Առաջիկա օրերին Երևանի Արաբկիր վարչական շրջանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք, գրանցվել է 31 մահ

Երևանի 17-ամյա բնակիչն իր վարած մեքենայով բախվել է կայանված 8 մեքենայի

Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել համայնքային հոգևոր առաջնորդների, Հայ դատի անդամների հետ

Ջերմուկում ընթանում են լայնածավալ շինարարական աշխատանքներ. ընդհանուր արժեքը 3 միլիարդ դրամ է

Երևանի Արցախի պողոտայում մեքենա է հրդեհվել

Պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է. ԿԳՄՍՆ

Այս շաբաթ Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում. ԱԱՏՄ

ՀՖՖ-ն կվերանորոգի ՖԻՄԱ-ի խաղադաշտը. կհիմնադրվի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց (տեսանյութ)

Գոնսալո Ֆուրնիեն և Իսպանիայի Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն այցելել են Մատենադարան (լուսանկարներ)

44-օրյա պատերազմում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով. ԱՆ

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը

Առողջապահության նախկին նախարարները միասնական են կորոնավիրուսի հաղթահարման մոտեցումներում

ՆԱՏՕ-ի համար Հայաստանը վստահելի եւ արժեքավոր գործընկեր է. Խավիեր Կոլոմինա Պիրիզ