Մինչ Սլավոնական համալսարանում հանրահավաք էր՝ հաջակցություն ռեկտորի, ինքը՝ Արմեն Դարբինյանը, երկրում չէ

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի ֆեյսբուքյան գրառումը բազմաթիվ խոսակցությունների եւ քննարկումների նյութ դարձավ ոչ միայն տարբեր սոցիալական հարթակներում եւ մամուլում, այլ հարցն անգամ քննարկվեց Ազգային ժողովում, իսկ այսօր էլ նրան աջակցող ուսանողներն ու դասախոսները հավաքվել էին համալսարանի բակում՝ սատարելու ռեկտոր Դարբինյանին:

Ֆեյսբուքյան իր առաջին գրառման մեջ, որը կատարել էր փետրվարի 10-ին, Արմեն Դարբինյանը նշել էր, որ հետապնդումների է ենթարկվում իշխանության կողմից, ու որ իրեն ցանկանում են ազատել բուհի ռեկտորի պաշտոնից: Նշում էր նաեւ, որ դրանց իրագործման համար ստվերային ուժեր են լծվել նաեւ ԿԳՄՍ նախարարությունից:

Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով հնչեցված մեղադրանքներին, նշեց, որ նախարարությունում չկան ստվերային ուժեր, եւ առաջարկեց բաց հայտարարել, թե ինչ ուժերի եւ առհասարակ ինչի մասին է գրառել համալսարանի ռեկտորը:

Ի պատասխան դրան՝ Արմեն Դարբինյանը կատարեց երկրորդ գրառումը՝ արդեն որոշակիորեն տալով մի քանի անուններ, այդ թվում՝ նախարարության ներկայացուցիչների՝ մասնավորապես նկատի ունենալով փոխնախարար Արթուր Մարտիրոսյանին, բարձրագույն եւ հետբուհական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանին։  

Իսկ արդեն այսօր ավելի քան 3800 ուսանող եւ 700-ից ավելի աշխատակից ունեցող Հայ-ռուսական համալսարանի բակում համալսարանի մի քանի հարյուր ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ հավաքվել էին՝ հաջակցություն գործող ռեկտոր Արմեն Դարբինյանի:

Հավաքին ելույթներ ունեցան ինչպես պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, այնպես էլ ուսանողներ:

Համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Պարգեւ Ավետիսյանը նշեց, որ Հայ-ռուսական համալսարանի դեմ իրականացվող ցանկացած քայլ անընդունելի է, եւ իրենք անսասան կանգնած են ռեկտորի կողքին, որն իր հետեւողական եւ ամենօրյա աշխատանքի շնորհիվ համալսարանը վերածել է հանրապետության լավագույն գիտական հաստատության:

Ուսանողական խորհրդի նախագահ Արմինե Գյուպելյանը նշեց, որ ուսանողության ճնշող մեծամասնությունը խորին անհանգստություն է հայտնում համալսարանի եւ ռեկտոր Արմեն Դարբինյանի անվան շուրջ շրջանառվող վերջին իրադարձությունների վերաբերյալ, եւ որ իրենք միշտ կանգնած են լինելու բուհի ռեկտորի կողքին:

Պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը եւս հայտարարեց, որ իրենց հավաքի պատճառը համալսարանի ռեկտորի՝ Արմեն Դարբինյանի անձի շուրջ ստեղծված դժգոհությունն է ու ողջ համալսարանի ապագայի վերաբերյալ անհանգստությունը: Նա կարեւորեց տարիներ շարունակ համալսարանի ղեկավարի կառուցող, ստեղծող լինելը։ Նշեց համալսարանի ձեռքբերումները՝ նյութատեխնիկական հագեցվածությունը, որակյալ կրթությունը եւ վերջում ընդգծեց, որ իրենք կանգնելու են ռեկտորի կողքին:

ՀՀ եւ ՌԴ տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էդվարդ Սանդոյանը խոսեց համալսարանի լավ արդյունքների մասին՝ նշելով, այդ ամենի մեջ ամենամեծ ներդրումը Արմեն Դարբինյան ռեկտորի առկայությունն է: Էդվարդ Սանդոյանը իր ելույթում խոսեց նաեւ բարձրագույն կրթության համակարգի, ակադեմիական ազատությունների մասին: Մասնավորապես նշեց, որ  այս օրերին  կրթության համակարգի, ակադեմիական ազատությունների վերաբերյալ օրենքների ներդրվող նախագծերը ենթադրում են քաղաքական եւ պետական կառավարման համակարգերի ներխուժում բուհական ակադեմիական գործընթացների մեջ։ Հայ-սլավոնական  համալսարանի հետ կապված այսօրվա գործընթացը, ըստ Սանդոյանի, հենց վերջին շրջանի իրադարձությունների հետ է կապված: Այնինչ, նրա համոզմամբ՝ լավագույն համալսարանների փորձը ճիշտ հակառակն է վկայում. ամենաէական գործոնը բուհերի ինքնավարություն է եւ ակադեմիական ազատությունը: Ուստի նշեց, որ իրենք պետք է կոչ անեն բոլոր համալսարաններին՝ կանգնելու կատարվող գործընթացների դեմ եւ թույլ չտալու համալսարանները դարձնել քաղաքականացված:

Իրենց ելույթների ընթացքում համալսարանի տված որակյալ կրթության  մասին նշեցին նաեւ 3-րդ կուսի ուսանողուհի Մարիա Աբազյանը  եւ համալսարանի շրջանավարտ լրագրող իրավաբան Սոսե Չանոյանը, ովքեր հայտնեցին, որ իրենք էլ միանում են հավաքվածների պահանջին, աջակցում ռեկտորին եւ կանգնում նրա կողքին:

Վերջում Հայ-ռուսական համալսարանի դասախոսների, վարչական անձնակազմի, ուսանողների եւ շրջանավարտների անունից հնչեցվեց հայտարարություն, ըստ որի՝ իրենք անվերապահ աջակցում են ռեկտոր Արմեն Դարբինյանին եւ անհիմն ու ոչ լեգիտիմ են համարում ռեկտորի հրաժարականի պահանջը եւ չեն հանդուրժելու ոչ մի արտաքին ճնշում:

ՈւԽ նախագահ Արմինե Գյուպելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք հայտարարությունը տարածելու են համացանցով եւ պայքարը առայժմ շարունակելու են օնլայն տիրույթում: Հայ-ռուսական համալսարանի մեդիայի, գովազդի եւ կինոյի ինստիտուտի տնօրեն Նինա Իլինիչնան էլ վստահեցրեց, որ հավաքը կոնկրետ կազմակերպիչ չունի. այն դասախոսական կազմի, ադմինիստրացիայի, ուսանողության եւ շրջանավարտների միության միահամուռ ու ինքնաբուխ որոշման արդյունքն էր:

«Պարոն Դարբինյանի նամակը սարսափելի արձագանք, վրդովմունք առաջացրեց թե՛ պրոֆեսորադասախոսական կազմի, թե՛ ուսանողության վրա: Ովքեր այսօր եկել էին, բոլորն էլ ինքնաբուխ են եկել, մենք ոչ մեկի հատուկ չէինք կանչել, ադմինիստրատիվ ռեսուրս չէինք օգտագործել, որովհետեւ մենք ուզում էինք, որ գան նրանք, ովքեր իսկապես հարկ են համարել ներկա լինել: Արմեն Դարբինյանը գործուղման մեջ է, եթե քաղաքում լիներ, գուցե թույլ չտար, որ մենք այսպիսի բան անեինք»,- ասաց նա:

Հարցին՝ ինչու է հավաքը կազմակերպվել հենց դասերի ժամանակ, այլ ոչ թե դասերից հետո, Նինա Իլինիչնան պատասխանեց.

«Մեր համալսարանի ուսանողներն առնվազն երկրորդ կուրսից աշխատում են, եւ նրանք ավելի հեշտ դասից կիջնեին, քան աշխատանքից կկարողանային դուրս գալ, առավոտյան բնականոն հունով դասերն ընթացել են, հիմա էլ շարունակվում են նույն տեմպով ընթանալ» :

Հավաքի մասնակիցների քիչ լինելու հանգամանքը ՀՌ համալսարանի մեդիայի, գովազդի եւ կինոյի ինստիտուտի տնօրենը բացատրեց նրանով, որ հայ-ռուսական համալսարանում դասերը հիմնականում հեռավար եղանակով են կազմակերպվում, իսկ առկա եղանակով դասի են հաճախում միայն ռեժիսուրայի ուսանողները: Ուսանողության մի զգալի մասն էլ համավարակի պատճառով  գտնվում են հանրապետությունից դուրս. նրանց հետ էլ դասերն անցկացվում են հեռավար տարբերակով:

Նինա Իլինիչնան նշեց, որ դասադուլ դեռ չեն պատրաստվում անել, իսկ պայքարի հետագա քայլերը կորոշեն սպասվող իրադարձություններից հետո:

«Մենք պետք է գիտխորհրդի նիստ անենք, որ պաշտոնական որոշում կայացնենք. ուսանողությունն ու դասախոսական համակազմը կարող են հայտարարություն անել, բայց պաշտոնական որոշումը, գնահատականները պիտի տա գիտական խորհուրդը: Մենք կգնանք մինչեւ վերջ, անկախ նրանից՝ ինչ կպահանջի այդ վերջը մեզնից. ես չգիտեմ՝ հետագա ընթացքը ինչպես կշարունակվի, բայց համալսարանականները Դարբինյանի կողքին են եւ կլինեն»,- ընդգծեց Հայ-ռուսական համալսարանի մեդիայի, գովազդի եւ կինոյի ինստիտուտի տնօրենը:

Հավելենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ անհիմն որակելով Արմեն Դարբինյանի մեղադրանքները, որոնք, հիշեցնենք, մասնավորապես այսպիսին էին․ «ԿԳՄՍ փոխնախարար Մարտիրոսյանը, վարչության պետ Սուքիասյանը, ԿԳՄՍ այլ պաշտոնատար անձինք վերջին ամիսների ընթացքում իմ և համալսարանի այլ աշխատակիցների միջոցով բազմաթիվ անգամներ հետաքրքրվել են համալսարանում ռեկտորի ընտրության և պաշտոնանկ անելու ընթացակարգերի մասին, այդ թվում՝ Մարտիրոսյանի կողմից հղում է արվել վարչապետի աշխատակազմի ուղիղ հանձնարարականին»։

Նախարարությունը պարզաբանել է․ «Բուհը շուրջ երկու տասնամյակ անընդմեջ ղեկավարող Ա. Դարբինյանի գրառման մեջ ԿԳՄՍ նախարարությանը «մեղսագրվող» «ռեկտորի ընտրության և պաշտոնանկ անելու ընթացակարգերի հանդեպ հետաքրքրվածությունը» պայմանավորված է ներկայում Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման կառուցակարգերի վերաբերյալ ուսումնասիրմամբ՝ նպատակ ունենալով համադրել տարբեր իրավապայմանագրային ձևերով հիմնված բուհերի համապատասխան կարգավորումները»,- մանրամասնում են նախարարությունից:

Մարիամ Գեւորգյան

Տպել
4855 դիտում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան