Վերջին շրջանում բազմաթիվ զրպարտող արտահայտություններ նաև ԱԺ ամբիոնից են հնչել. մեկս մյուսին զրպարտել ենք. Բադալյան

11/02/2021 schedule13:02

Մենք վիրավորանքը, հայհոյանքը, զրպարտությունը դնում ենք նույն հարթության մեջ, ինչ խոսքի ազատությունն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Նա ավելացրեց, որ վերջին շրջանում նաև Ազգային ժողովի ամբիոնից են հնչել զրպարտող արտահայտություններ: «Եվ մենք ենք մեկս մյուսիս զրպարտել»:

«Դուք  (դիմելով արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին) այսօր էլ ասացիք, որ դա կարող է խոսքի ազատության սահմանափակում դիտվել, կամ ես այդպես հասկացա: Այն պահից բոլոր այս խնդիրները կլուծվեն, երբ մենք կհասկանանք, որ վիրավորանքը, հայհոյանքը, զրպարտությունը խոսքի ազատության հետ որևիցե կապ չունեն»:

Անդրադառնալով նախատեսվող սահմանաչափերին՝ պատգամավորն ասաց. «Երբեմն զրպարտությունը մարդուն շատ ավելի մեծ վնաս է հասցնում, քան 10.000 միլիոնով, կամ 10.0000 միլիոնով կարող ես փոխհատուցել: Սա ձեզ հաստատ եմ ասում: Ես կարծում եմ՝ թերևս ավելի խելամիտ կլինի ընդհանրապես վերին շեմը հանելը, քան 10 միլիոնից իջեցնել 3 միլիոնի»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու» նախագիծը: Նախագծով նախատեսվում է ավելացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքի չափը: Եթե վիրավորանքը տեղ է գտնում լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա նախատեսվում է վճարել նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկի չափով փոխհատուցում: Լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ զրպարտության համար առաջարկվում է վճարել սահմանված նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկի չափով:

Նախագծի հարակից զեկուցող, արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը քննարկման ընթացքում նշել էր, որ, իր կարծիքով, վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող պատժաչափը չպետք է գերազանցի համապատասխանաբար 2 միլիոն և 3 միլիոն դրամը:

Տպել
850 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն