Մյանմայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի. կան տուժածներ

Հինգերորդ օրն անընդմեջ Մյանմայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերն ընդդեմ զինվորականների կողմից իշխանության բռնազավթման և պետության փաստացի ղեկավար Աուն Սան Սու Կիի ձերբակալման: Չնայած մեծ խմբերով հավաքվելու արգելքին և պարետային ժամին ՝ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են գալիս մայրաքաղաք Նայպիդուի և երկրի ամենամեծ՝ Յանգոն և Մանդալայ քաղաքների փողոցներ: Երկուշաբթի օրը ոստիկանությունը նրանց դեմ օգտագործել է ջրցան մեքենաներ, իսկ երեքշաբթի դրանց ավելացել են ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

 Մի քանի անգամ հայտարարվել է ցույցերի հետևանքով մահացած ցուցարարների մասին, բայց մահվան դեպքեր հստակ դեռևս չկան գրանցված:  Այնուամենայնիվ, 19-ամյա մի աղջիկ երեքշաբթի հոսպիտալացվել է ՝ գլխի ծանր վնասվածքով և այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

BBC-ն հայտնում է, որ ցուցարարներից մի քանիսն էլ այլ վնասվածքներ են ստացել կրծքավանդակի շրջանում:

Human Rights Watch կազմակերպության հետ զրույցում  բժիշկներից մեկը հայտնել է, որ վնասվածքները կարող են վկայել հրազենի օգտագործման մասին. Ըստ նրա ՝ ցուցարարներից մեկի աջ ականջի մոտ մետաղական փամփուշտ է մտել, որի հետևանքով հիվանդը կորցրել է ուղեղի գործառույթի մի մասը:

Հաստատ հայտնի չէ ՝ նա վիրավորվել է կաուչուկե՞, թե՞ իրական փամփուշտից: Իշխանությունները պնդում են, որ կենդանի զինամթերքով կրակում են միայն օդ:

 «Մենք չպետք է լռենք», - Reuters- ի հետ զրույցում ասել է բողոքի ցույցի առաջնորդներից Էսթեր Նեավը՝ շարունակելով. «Խաղաղ բողոքի ակցիայի ժամանակ արդեն արյուն է թափվել, և ավելի շատ արյուն կլինի, եթե մենք թույլ տանք, որ նրանք տիրանան երկրին»:

Փետրվարի 1-ին, Մյանմայի զինված ուժերը փողոց էին դուրս բերել զինվորականներին՝ խափանելով նոր խորհրդարանի առաջին նստաշրջանը, տնային կալանքի տակ էին առել երկրի քաղաքացիական ղեկավարներին, արտակարգ դրություն հայտարարել մեկ տարի ժամկետով և պարետային ժամ՝ երեկոյան 20-ից առավոտյան 4-ը, Բանակի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Մին Աուն Հլայնը հայտարարել է, որ ստանձնում է պետության ղեկավարի պարտականությունները:

Նա իր գործողությունները հիմնավորում է հայտարարություններով, թե անցած տարի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք հաղթանակ բերեցին Աուն Սան Սու Կիի գլխավորած «Ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցությանը, կեղծվել են:

Մյանման  ղեկավարվել է ռազմական ուժերի կողմից 1962-ից 2011 թվականներին: 1988-ին ՝ բողոքի ցույցերը ճնշելու ժամանակ, սպանվել էր շուրջ 3 հազար մարդ, իսկ 2007-ին ՝ մոտ 30-ը:

Այս գիշեր, ռազմական իշխանությունների կողմից հայտարարված պարետային ժամի ընթացքում, զինվորները, կոտրելովն դուռը ներխուժել էին Յանգոնում գտնվող «Ժողովրդավարության ազգային լիգա» -ի շտաբ: Աշխատակիցներից ոչ ոք ներսում չի եղել: Agence France-Presse- ը հրապարակել է վնասված համակարգչային սերվերների ու թալանված բուֆետի պատկերները:

Ըստ Myanmar Now- ի, երկրի արեւելքում գտնվող Կայա նահանգում ոստիկանության շուրջ 40 աշխատակիցներ ցույց են կազմակերպել՝ «Մենք ժողովրդի հետ ենք» և «Մենք բռնապետություն չենք ուզում» կարգախոսի ներքո: Ենթադրվում է, որ մոտ 30 մարդ է ձերբակալվել Մանդալայում բողոքի ցույցերի ընթացքում:

Շաբաթ և կիրակի օրերին ռազմական հսկողության տակ գտնվող հեռուստատեսությամբ ոչինչ չի ասվել  բողոքների մասին, բայց այժմ նշվում է, որ ցուցարարները վիրավորում են և առարկաներ են նետում ոստիկանության ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորել է 4 իրավապահ:

Ցուցարարների շարքերում կան երիտասարդներ, որոնք ընտրել են պարահանդեսային հագուստ, Սուպերհերոսների կամ Հարրի Փոթերի կերպարներ՝ ուշադրություն գրավելու համար:

Երկրում շաբաթ օրը զինված ուժերի կողմից ինտերնետը արգելափակելու փորձը ձախողվել է, քանի որ քաղաքացիները շարունակել են իրենց հեռախոսներում նկարահանված տեսանյութերը ներբեռնել ցանցեր`օգտագործելով արտասահմանյան օպերատորների SIM քարտեր և ռոումինգ: Կիրակի օրը ինտերնետը կրկին սկսել է աշխատել:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ուրբաթ օրը կհանդիպի ՝ քննարկելու Մյանմայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան դատապարտել են ռազմական հեղաշրջումը, Մյանմայում քաղաքացիական առաջնորդների ձերբակալումը և ցուցարարների նկատմամբ բռնությունները, սակայն Նոր Զելանդիան շարունակում է մնալ միակ երկիրը, որը իրական պատժամիջոցներ է սահմանում նոր ռեժիմի դեմ:

Մյանման 54 միլիոն բնակչությամբ պետություն է հարավարևելյան Ասիայում, որը սահմանակից է Թայլանդին, Լաոսին, Բանգլադեշին, Չինաստանին և Հնդկաստանին: Բնակիչների մեծ մասը բիրմայերեն է խոսում և բուդդայականություն է դավանում:

Երկիրը անկախություն է ստացել Մեծ Բրիտանիայից 1948 թվականին և 49 տարի ղեկավարվում էր տեղական զինված ուժերի կողմից:

1989 թվականին երկիրը Բիրմայից վերանվանվել է  Մյանմա: Մի շարք պետություններ, այդ թվում ՝ Միացյալ Թագավորությունը, շարունակում էին օգտագործել հին ձևը ՝ ի նշան ռազմական ռեժիմի չճանաչման, բայց «Մյանմա» անվանումը աստիճանաբար մտել է շրջանառության մեջ: 2016 թվականին երկրի փաստացի ղեկավար Աուն Սան Սու Կին երկու անուններն էլ համազոր հայտարարեց:

Ավելի քան 30 տարի երկրում ժողովրդավարության պայքարի ճանաչված առաջնորդը անկախության համար պայքարի դարաշրջանի ականավոր քաղաքական գործչի ՝ Աուն Սան Սու Կիի դուստրն է: Նա այժմ 75 տարեկան է: Նա ընդհանուր առմամբ 15 տարի անցկացրել է տնային կալանքի տակ: 1991-ին նրան շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ:

2011 թ.-ին, միջազգային ճնշման ներքո, զինվորականները նախաձեռնել են աստիճանական անցում դեպի ժողովրդավարություն, բայց պահպանել են խորհրդարանի տեղերի 25% -ը և անվտանգության գործակալությունների վերահսկողությունը:

Այդ ժամանակվանից անցկացված բոլոր ընտրություններում հաղթել է Աուն Սան Սու Կիի կուսակցությունը:

Նա չի դարձել նախագահ միայն այն պատճառով, որ զինվորականները սահմանադրության մեջ կետ են գրել, որով արգելում է այդ պաշտոնը զբաղեցնել այն անձանց, ում հարազատները օտարերկրյա քաղաքացիություն ունեն (Աունգ Սան Սու Կիի երկու որդիները Միացյալ Թագավորության քաղաքացի են): Այնուամենայնիվ, նա ստացել էհատուկ ստեղծված պետական խորհրդականի պաշտոն և համարվում էր պետության փաստացի ղեկավար:

Աուն Սան Սու Կիի հեղինակությունը որպես իրավապաշտպան թեպետ մարել է մարել է, բայց նա շարունակում է մնալ չափազանց սիրված երկրի ներսում:

Աուն Սան Սու Կին և Նախագահ Վին Միինգը այժմ տնային կալանքի մեջ են երկու շաբաթով: Նրանց, համապատասխանաբար, մեղադրանք է առաջադրվել անցյալ աշնանը նախընտրական քարոզարշավի ընթացքում առանց համապատասխան մաքսազերծման և կարանտինի կանոնները խախտելու `երկիր յոթ դյուրակիր ռադիոկայան ներմուծելու մեջ:

Ըստ լրատվամիջոցի, չնայած մեղադրանքների ծիծաղելի լինելուն, քաղաքական գործիչների դեմ մեղադրական եզրակացությունը կարող է նրանց հետագայում զրկել ընտրովի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Թեպետ աշխարհի շատ երկրներ դատապարտել են Մյանմայի ներսում տեղի ունեցող իրադարձությունները, այնուամենայնիվ, անցյալ շաբաթ Չինաստանը արգելափակել թ հեղաշրջումը դատապարտող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, իսկ Կամբոջան, Թայլանդը և Ֆիլիպինները՝ ամենամոտ հարևանները, հեղաշրջումն անվանել են Մյանմայի ներքին գործ:

Տպել
1106 դիտում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան