Օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը պարգևատրվել է սպորտի բնագավառում ունեցած վաստակի և բացառիկ ծառայությունների համար

10/02/2021 schedule18:09

ՀՀ նախագահի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամաններով մարզաշխարհի շուրջ 4 տասնյակ ներկայացուցիչ արժանացել է կոչումների և մեդալների:

Մասնավորապես՝ ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում ունեցած վաստակի  և բացառիկ ծառայությունների համար կրծքանշաններով ու մեդալներով պարգևատրվել են 1992թ.-ի Բարսելոնայում կայացած օլիմպիական խաղերի չեմպիոն, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, ինչպես նաև սպորտային գործիչներ Դավիթ Դավթյանը, Ալբերտ Կարապետյանը և Վաչագան Վարդանյանը:

Մարզիչներ Գագիկ Սեդրակյանը (ծանրամարտ), Հայկ Նազարյանը (մարմնամարզություն), Սմբատ Հակոբյանը (ջրային մարզաձևեր), Վարդան Ադամյանը (թիավարության մարզաձևեր), Կարեն Ասմարյանը (վոլեյբոլ), Արարատ Սանթրյանը (շախմատ), Մովսես Կարապետյանը (հունահռոմեական ըմբշամարտ) և Ցոլակ Հարոյանը (ազատ ոճի ըմբշամարտ) ստացել են Վաստակավոր մարզչի պատվավոր կոչում, իսկ 26 մարզիկի շնորհվել է ՀՀ սպորտի վարպետի կոչում. հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է մարզաշխարհի ներկայացուցիչներին և նրանց հանձնել պարգևները: Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ այդ կոչումները որքան ուրախացնող են, նույնքան էլ պետք է պարտավորեցնող լինեն. «Այսօր ըստ արժանվույն ենք մատուցում մարդկանց, ովքեր իրենց ցուցանիշների և կատարած աշխատանքի համար նվաճել են կոչումներ ստանալու իրավունքը: Հարգելի՛ պարգևատրվողներ, ձեր պարգևները վերստին փաստում են, որ տքնաջան և նվիրված աշխատանքը մեր հզորացման գրավականն են: Միևնույն ժամանակ որքան այս կոչումները ոգևորող են, այնքան էլ պետք է պարտավորեցնող լինեն, որպեսզի մարզիչներն ավելի շատ մեդալակիր սաներ ունենան, իսկ մարզիկները գիտակցեն՝ սա առաջին լուրջ քայլն է դեպի պրոֆեսիոնալ սպորտ: Ուրախ կլինեմ, եթե հետագայում ավելի շատ մարզիկներ և մարզիչներ արժանանան այս պատվին, ինչը կլինի հայկական սպորտի զարգացման վկայությունը»:

1992 թվականին Բարսելոնայում կայացած Օլիմպիական խաղերի չեմպիոն, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, ում շնորհվել է «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կրծքանշան, խոսել է պարգևատրման և իր մարզաձևի զարգացման հեռանկարների մասին. «Հաճելի է, որ ինձ դեռ չեն մոռացել: Շնորհակալ եմ: Գուցե առաջնային չէ, որ Հայաստանը հրաձգությունից մշտապես աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոններ ունենա, սակայն հայ ազգը պետք է կրակողներ շատ ունենա: Ոլորտը զարգացնելու համար պարզապես պետք է խնդիրները ճիշտ սահմանենք և հստակ հասկանանք՝ ի՞նչ ենք ուզում մենք կյանքից և սպորտից ու ինչի՞ ենք պատրաստ ցանկալի արդյունքին հասնելու համար: Ինքս պատրաստ եմ օգնել»:

Տպել
902 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)