Ռոբերտ Քոչարյանը, երբ նախագահի պաշտոնն է զբաղեցրել, այդ ժամանակ չի կարողացել ընտրությունները «կրել». Սիմոնյան

08/02/2021 schedule18:56

Մենք չենք կարող քաղաքական դաշտում միանձնյա բոլորին համոզենք, որ եկեք գնանք ընտրությունների՝ լինելով իշխանություն: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության երեկվա հայտարարությանը: 

Սիմոնյանի խոսքով՝ արտահերթ ընտրությունները պետք է արվեին հանրության համար: «Եթե ԲՀԿ-ն ու ԼՀԿ-Ն չեն ներկայացնում հանրությանը, ո՞ւմ են ներկայացնում: Իշխող ուժը իր համա՞ր պետք է ընտրություն անի: Եթե Էդմոն Մարուքյանը մի կողմից դա է ասում, մյուս կողմից ասում է՝ ես եմ վարչապետը, ես եմ վարչապետի թեկնածուն: «Բարգավաճ Հայաստան»-ը մեկ Վազգեն Մանուկյանին որպես վարչապետ է ներկայացնում, մեկ այլ բան է ասում, մեկ՝ 17 եմ, մեկ՝ 15 եմ, մեկ 6 ֆորմատ եմ, մեկ գալիս է հանդիպման, բայց իր ասածն է կրկնում: Այսինքն՝ իշխանությունը ի՞նչ պետք է անի, շրջապտույտի մեջ ընկնի, տեսնի ինչքան են մեզ այդ շրջապտույտի մեջ պահելու,- ասաց Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ վարչապետը ճանապարհային քարտեզ է ներկայացրել, որ հունիս ամսին կամփոփեն:

Փոխնախագահը նաև նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունում վարչապետի հրաժարականի հարց չկա: «Գագիկ Ծառուկյանը Վազգեն Մանուկյանի թեկնածությունն է պաշտպանում, Էդմոն Մարուքյանը ինքը իր թեկնածությունն է պաշտպանում, և երբ գնում էին ընտրության, ամեն մեկը իր վարչապետի թեկնածուն ուներ: Այսինքն՝ մենք արհեստականորեն գնում ասում ենք՝ գիտեք ինչ՝ եկեք մի հատ էլ ընտրություն անենք, տեսնենք՝ «Իմ քայլ»-ի համար ո՞վ է վարչապետը: «Իմ քայլ»-ը ունի վարչապետի թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանն է, և Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն է»:

Հարցին՝ արդյոք «վախեցել են» Ռոբերտ Քոչարյանի՝ արտահերթ ընտրություններին մասնակցելուց, Սիմոնյանը նշեց. «Ահավոր «վախեցած ենք», որ մասնակցելու է ընտրություններին, որ ասելու չէ: Նույնիսկ քաղաքական մեկնաբանություն չեմ ուզում անել: Ռոբերտ Քոչարյանը երբ նախագահի պաշտոնն է զբաղեցրել, այդ ժամանակ չի կարողացել այդ ընտրությունները «կրի»:

Նա նաև նշեց՝ ընդդիմությունը չի ուզում ընտրություններ, որովհետև լավագույն դեպքում նույն պատկերն է լինելու: «Իսկ վատագույն դեպքում ես չեմ բացառում, որ այդ կուսակցություններից առնվազն կարող է հաջորդ խորհրդարանական ընտրություններին նաև պառլամենտում չհայտնվեն: Իրենք էլ են դա շատ լավ գիտակցում: Հիմա մենք ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիր գործիչներին համոզենք, խնդրենք, որ իրենք ընտրություններին համաձայնվե՞ն: Չի լինում այդպիսի բան: Ընդդիմությունն է միշտ ընտրություն ուզում: Մեր քաղաքացիների հանդիպման ժամանակ մեր նկատմամբ պահանջը շատ կտրուկ տարբերվում է այն պահանջից, որը կարելի է մտնել համացանց և «խելացի» վարձկան էջերի մոտ կարդալ»:

Ըստ փոխնախագահի՝ քաղաքացիները ներկայիս իշխանություններից պահանջում են «թավիշը» վերացնել: «Այսինքն՝ օրենքը խստագույնս գործելու է: Ինչ-որ մարդիկ փորձում են սակարկել, «թավիշ չի լինելու»-ն տանել լրիվ այլ ուղղությամբ, բռնության, անօրինականության: Դրա մասին չէ խոսքը, իշխանությունը չի կարող այդպիսի բան ասել և թույլ չի տա իրեն այդպիսի բան ասել»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընտրություններ չանցկացնելը բերի ներքաղաքական իրավիճակի սրման, փողոցային պայքարի վերսկսման, փոխնախագահը նշեց. «Որ մենք ասում էինք՝ ուզում ենք ընտրություններ լինեն, փողոցային պայքարը չէ՞ր լինում, կամ փողոցային պայքարը այլ բա՞ն էր ասում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ իշխանությունը բազմիցս առաջարկել է արտահերթ ընտրություններ անցկացնել:

Տպել
2047 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ Հրազդանում. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Էրդողանը հայտնել է, որ 3 հազար փաստաբան Իսրայելի դեմ դիմում է ներկայացրել Միջազգային քրեական դատարան

Լիտվան ԱՄՆ-ից մարտական ​​անօդաչու թռչող սարքեր կստանա

Վրաերթի հետևանքով մահացել է 34-ամյա կին

Հայաստանն ու ԱՄԷ–ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում. ստորագրվել է փաստաթուղթ

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը

Հրատապ անհրաժեշտություն կա վերսկսել առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումները Գազա. ԱՀԿ

Աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է դատապարտվի. ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովը

Հրդեհ Ձորաղբյուրի տներից մեկի տանիքում

Հայաստանի և Կիպրոսի նախագահները մտքեր են փոխանակել ռեզիդենտ դեսպանությունների բացման հնարավորությունների մասին

752 մլն դրամ՝ նոր կրթօջախի համար. վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց (լուսանկարներ)

Ավտոբուսում դրամապանակ գողացած երիտասարդները ձերբակալվել են

Շուրջ 50 մլն դրամ պետական ներդրումով լուծվել է Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցի ջեռուցման խնդիրը

Երևանում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը 1 շաբաթ անց հիվանդանոցում մահացել է

Խոշոր ավտովթար Աբովյանում. կա 7 վիրավոր

Ինչու է սպանվել Աքորիի 50-ամյա բնակիչը. գործը մտնում է դատական փուլ

Առաջիկա օրերը կլինեն տաք ու արևոտ. շաբաթվա կեսին ՀՀ մեծ մասում սպասվում է անձրև

Բեռնատարը մոտ 10 մետրից գլորվել է ձորը․ վարորդը ծանր վիճակում հոսպիտալացվել է

Հռոմի պապն առաջարկել է պատերազմների ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին

Դուբայում հանդիպում են ունեցել Հայաստանի և Եգիպտոսի նախագահները

Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում է

Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա. 7 անձի մեղադրանք է ներկայացվել

«Դիլիջան ազգային պարկ»-ում երեկվանից բռնկված հրդեհը մարվել է. ինչ վնասներ է հասցրել կրակը

Ռուսաստանը օրինագիծ է պատրաստում երկիր ժամանող օտարերկրացիների մատնահետքերի պարտադիր ստացման վերաբերյալ

Լոռիում 93-ամա կնոջ սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է համագյուղացին, ով հափշտակել է նրա հեռախոսները

Վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

ՀՀ շախմատի հավաքականի գրեթե ողջ կազմը ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշային աղյուսակի 100-յակում է

Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել «ՄԱՊ» ընկերության բաժնետոմսերի 60,9%-ը

ՀՀ պատվիրակությունը Հաագայում ընդգծել է քիմիական ահաբեկչության դեմ պայքարի համընդհանուր կարևորությունը

Հայասաթ-1ը կարևոր քայլ է Հայաստանում արբանյակաշինության զարգացման գործում. Հակոբ Արշակյան

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին

Գյումրիի ռեստորաններից մեկի մոտ հրդեհվել է ավտոմեքենա

«Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է hրթիռից ու դուրս եկել ուղեծիր․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

Դեկտեմբերին տեղումները կլինեն ձյա՞ն, թե՞ անձրևի տեսքով, Ամանորին սպասե՞լ տեղումների. մանրամասնում է Սուրենյանը

Falcon-9 հրթիռի մեկնարկը կայացավ. Հայաստանի առաջին հայրենական արբանյակի՝ «Հայասաթ-1»-ի տիեզերք արձակման պատմական պահը

«Գյումրի» ԲԿ-ում անձը չպարզված տղամարդ է մահացել. ներկայացվել է արտաքին նկարագիրը

Ճանապարհային երթևեկության կանոնների 416 խախտում՝ մի քանի ժամում. ուժեղացված ծառայություն Երևանում (տեսանյութ)

Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը (տեսանյութ)

2025-ից հարկային մարմինը կստանա տեղեկություն ՀՀ ռեզիդենտի՝ արտասահմանյան ֆինանսական կազմակերպությունների հաշիվների մասին